Լ   Ա   Ց   Ո   Ղ       ՈՒ   Ռ   Ե   Ն   Ի   Ն
(ԲԱԼԼԱԴ)
Լալիս է ուռենին գետակի վրա,
ՈՒ ջուրը տանում է արցունքը նրա,
Տանում է, որ խառնի արցունք ծովերին,
Ո՞վ գիտի` ինչու՞ է լալիս ուռենին:


Դեռ վաղուց է անձայն,արտասվում տխուր,
Կանգնած է մեջքը կո՛ր, ու սիրտը մրմուռ,
Լալիս է դառնագին գետակի վրա,
Երբեք չի ցամաքում արցունքը նրա:


Շատ տարիներ առաջ մի թուխ պատանի,
Սրինգ էր նվագում ափին գետակի,
Կանչու՛մ էր սիրածին, դյութիչ նվագո՛վ,
Կանչու՛մ էր սրինգի, ձայնո՛վ հոգեթով:


Տարածվում էր ձայնը,գեղու՛մ,գեղգեղու՛մ,
Տղան նվագում էր ու սիրտը դողում,
Ձայնն այնքան քա՛ղցր էր սրտամո՛տ ու հե՛զ,
Որ գետակը ապշա՛ծ կանգնել էր կարծես:


Կանգնել ու կախարդված ականջը ձայնին,
Լուռ լսում էր գերված հուզիչ մեղեդին,
Ծառ ու ծաղիկ հուզված թեքվել էին լսում,
«Կանչու՛մ է սիրածին»,իրար էին ասում:


ՈՒ մեղեդին թովիչ, մտնում սար ու ձոր,
Կախարդում էր ո՛ղջը, գերում չորս բոլոր,
Հավք ու գազան խմբվել ու լսում էին լու՛ռ,
Նվագու՛մ էր տղան սիրտը շուռ ու մուռ:


Նվագու՛մ էր,կանչու՛մ,սիրածին իր հեզ,
Բայց սիրածը չկա՛ր,չէ՛ր լսում կարծես,
Ամեն օր գալիս էր նվագի ձայնի՛ն,
Հանդիպում էին իրա՛ր,գետակի ափին:


Գալիս էր գեղուհին,ամաչկոտ քայլքով,
Ինչպես ա՛յգը կելներ,սարի թիկունքով,
Չնաշխարհիկ դեմքին մազերը փռա՛ծ,
Կարծես,հարսի քող էր երեսին առած:


Սլացիկ հասակով,երթը փափկաքայլ,
Շողե՛ր էր ճարագում,ժպիտով շռայլ,
Սիրտը սիրով լեցուն,հայացքը ծաղկած,
Մոտենում կարոտով,ձեռքե՛րը պարզած:


ՈՒ փարվում էին խինդով,երջանի՛կ,անկե՛ղծ,
Սիրո խոսքե՛ր հեղում,ինչպես բանաստեղծ,
Երազներով լեցուն սիրառատ գգվու՛մ,
Ծաղկանց հետ բու՛րում էին,քամու՛հետ պարում:


Այսպես ամեն անգամ գտնում էին իրար,
Բայց այս անգամ զուր էր՝սիրուհին չկա՛ր,
Փախցրե՛լ,տարե՛լ էին,գեղուհուն չքնաղ,
Տղան անտեղյակ եր,չգիտե՛ր ավաղ:
Գնալով սրինգի ձայնը բորբոքու՛մ,
Հանդիպման հույսերն էին տղային լքում,
ՈՒ գիշերն աննկատ թևերը փռե՛ց,
Բայց սրինգի ձայնը,բնավ չլռե՛ց:


Լուսինը խոնարհվա՛ծ,իր ճամփե՛ն անցավ,
Տեղը զիջեց լույսի՛ն,ա՛յգը բարձրացավ,
Ջերմագին ժպիտներ ցրեց չորս բոլո՛ր,
Միայն տղան տխու՛ր,քայլու՛մ էր մոլոր:


Արտասուքն աչքերին,սրի՛նգ էր ածում,
Ինքն իրեն համոզում,հույս տա՛լ էր փորձում,
Բայց քամին այդ ժամին անտառ ներխուժեց
Անզուսպ իր ոռնոցով տղային հուշեց:


Հպվում էր ծառերի՛,տերև լարերի՛ն,
Սու՜ս,սու՜ս,սու՜ս էր ասում,փարվում թփերի՛ն,
Ամպից քամեց արցունք,անտառը ցողե՛ց
Ակնա՛րկը հասավ տեղ,սրի՛նգը լռեց:


Ու քայլելով տղան,գետակի ափին,
Արցունք էր շաղ տալիս,ցողում էր չորս դին,
Սիրո ցավը հոգում,կարոտից գժվա՛ծ,
Իրեն գետը նետե՛ց,

 լողալով գնաց:


Երազների լու՛յսը,խեղդելով ջրում,
Երջանկության բու՛յրը,թողեց անտառում
Հիասթափված կյանքի անարդար խաղի՛ց,
Զայրացա՛ծ աշխարհի,խաբկանք ու դավից:


Ասում են թե հետո,անցան տարիներ,
Արցունքները սիրո՛,դարձան ուռինե՛ր,
Ու գետակի ափին մեջքերը ծռա՛ծ,
Արտասվում են տխու՛ր,վկաներ դառած:


Վկա մաքուր սիրո՛,տխուր ավարտի՛,
Բաժանված սրտերի՛,կոտրատված բախտի՛,
Ահա պատմությունը ուռենու լացի՛,
Բերնեբերան եկա՛ծ,ես է՛լ պատմեցի:


Որ չար մարդիկ երբե՛ք,սրտեր չմարե՛ն,
Առանց սիրահարվե՛լ,բռնի չտիրե՛ն,
Որ սերը թևածի,իր շնչով բարի՛,
Սիրածները ձուլվե՛ն,սերն աշխա՛րհ տիրի:


05 09 11թ

Комментариев нет:

Отправить комментарий