1 Ա Ն Ի Ծ Վ Ա Ծ Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ
ԱՆԻԾՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
Ելա հույսով լի,լույսին՝ գեղանի,
Երկինքս մթնեց,գրո՛ղը տանի,
Ամե՜ն ինչ թողած բախտի նժարին,
Թափառում եմ ես այս քանի՜ տարին:
Անիծվա ճամփաս, բախտս՛ խռոված,
Հոգիս հանեցին, արին խորոված,
ՈՒ ձյունը գողտրիկ իր քողով ճերմակ,
Փաթաթվեց գլխիս ու դարձավ գլխարկ:
Վիրավոր սրտիս վերքե՛րը ցավոտ,
Մնացին սիրո ջերմության կարոտ,
Տարիներս անցան իզու՜ր, անտեղի՜,
Կյանքս դառնացավ, թույնից էլ լեղի:
ՈՒ թափառում եմ հոգիս դառնացաց
Փնտրում երազիս ճամփին լուսաբաց
Ծիածանի եմ սպասում իմ շուրջ,
Որ բախտիս ճամփին կապի վառ կամուրջ:
Որ երազներս լույսո՛վ պսակվեն,
Որ գարուններս ծաղիկնե՛ր հագնեն,
Հեքիաթիս ճամփան փռվի՛ զմրուխտով,
Մրրիկը կանգնի՛, նավս ելնի՛ ծով:
21 04 97թ.
ԾՈՎՈՒՄ
Կյանքի ծովում այս անսաստ,
Նավս չունի՛ առագաստ,
Ջրերը գի՛ժ, ալեկո՛ծ,
Նավարկության չունե՛մ փորձ:
Հույսի անզուսփ ճամփեքին,
Չե՛մ սպասում ո՛չ մեկին,
Ինքս՝ նավիս նավավար,
Թեկուզ խեղդվե՛մ ծովում չար:
Ալիքների միջից ցո՛փ,
Պիտի անցնեմ ինչպես խո՛փ,
Ելնեմ ա՛փը երազիս,
ՈՒ համբուրվե՛մ մուրազիս:
20 11 95 թ
ԱՆԻԾՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
Ելա հույսով լի,լույսին՝ գեղանի,
Երկինքս մթնեց,գրո՛ղը տանի,
Ամե՜ն ինչ թողած բախտի նժարին,
Թափառում եմ ես այս քանի՜ տարին:
Անիծվա ճամփաս, բախտս՛ խռոված,
Հոգիս հանեցին, արին խորոված,
ՈՒ ձյունը գողտրիկ իր քողով ճերմակ,
Փաթաթվեց գլխիս ու դարձավ գլխարկ:
Վիրավոր սրտիս վերքե՛րը ցավոտ,
Մնացին սիրո ջերմության կարոտ,
Տարիներս անցան իզու՜ր, անտեղի՜,
Կյանքս դառնացավ, թույնից էլ լեղի:
ՈՒ թափառում եմ հոգիս դառնացաց
Փնտրում երազիս ճամփին լուսաբաց
Ծիածանի եմ սպասում իմ շուրջ,
Որ բախտիս ճամփին կապի վառ կամուրջ:
Որ երազներս լույսո՛վ պսակվեն,
Որ գարուններս ծաղիկնե՛ր հագնեն,
Հեքիաթիս ճամփան փռվի՛ զմրուխտով,
Մրրիկը կանգնի՛, նավս ելնի՛ ծով:
21 04 97թ.
ԾՈՎՈՒՄ
Կյանքի ծովում այս անսաստ,
Նավս չունի՛ առագաստ,
Ջրերը գի՛ժ, ալեկո՛ծ,
Նավարկության չունե՛մ փորձ:
Հույսի անզուսփ ճամփեքին,
Չե՛մ սպասում ո՛չ մեկին,
Ինքս՝ նավիս նավավար,
Թեկուզ խեղդվե՛մ ծովում չար:
Ալիքների միջից ցո՛փ,
Պիտի անցնեմ ինչպես խո՛փ,
Ելնեմ ա՛փը երազիս,
ՈՒ համբուրվե՛մ մուրազիս:
20 11 95 թ
ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Փակվել են դռներս բոլոր,
Մնացել եմ մենակ, մոլոր,
Շիվարած նստել եմ տանը
ՈՒ նայում եմ փակ դռանը:
Մոխրամանն է կողքիս միայն,
Բացել է իր բերանը լայն,
Ես ծխում եմ, ինքը՛ ուտում,
ՈՒ ոչ մեկս էլ չենք կշտանում:
Ձամձրույթս չի փարատվում,
Կարոտն է կոկորդս սեղմում,
ՈՒզում եմ քիչ աչք կպցնել,
Կյանքի բեռը ինձնից վանել:
Բայց, ինչ օգուտ, չի՛ ստացվում,
Առավոտը չի՛ էլ բացվում,
Գիշերն երկար, նման ճամփի,
Ես էլ անցվոր կամքով բախտի:
Օտար երկրում մենակություն,
Ինչ սոսկալի դժվարություն,
Ժամանակը չի անց կենում
Նույնիսկ հացը կուլ չի գնում:
Ե՛վ մենակ ես,և՛ անքուն,
Ե՛վ կարոտ ես, և՛ անտուն,
Ե՛վ արձակ ես, և՛ գամված,
Ե՛վ ազատ ես, և՛ դատված:
28 04 95թ.
Անգործ,անտուն,թափառական ես դարձա,
Չարքաշ կյանքին,ստիպված ընտելացա,
Թե՛լավ,թե՛վատ,ա՛յս էր պահված ինձ համար:
Դաժան ա՛չքը, ինձ հետ եկավ նենգաբար,
Կանաչ խոտը ոտքերիս տակ դարձավ քար,
Ետ դառնալո՛ւ, չե՛մ էլ տեսնում ճանապարհ,
Թե՛լավ,թե՛վատ,չարի՛ք դարձավ ինձ համար:
Տարիներով թափառեցի չորս բոլոր,
Ինչե՞ր ասես,որ չտեսա անսովոր,
Երամ կորցրա՛ծ,հա՛վք եմ դարձել վիրավոր,
Թե՛լավ,թե՛վատ,օ՛ր եմ քաշում ինձ համար:
Հազար տեղով գործեր գտա անհամար,
Բայց ո՛չ մեկը չեղան վերքիս դեղ ու ճար,
Մարդկանց միջում մա՛ն եմ գալիս անհարմար,
Թե՛լավ,թե՛ վատ,ա՛յս էր բաժին ինձ համար:
Շատերի հետ ընկերություն արեցի,
Ախպոր նման աղն ու հացը կիսեցի,
Երբ նե՛ղն ընկա, առանց ընկե՛ր մնացի,
Թե՛լավ,թե՛վատ,խրա՛տ եղավ ինձ համար:
Ով ինչ արե՛ց,իրե՛ն արեց,լա՛վ,թե՛վատ,
Սարը ձնեց,բայց չմնաց աննկատ,
Անծանոթը՝ծանո՛թ դարձավ հարազատ,
Թե՛լավ,թե՛վատ,հենա՛կ դարձավ ինձ համար:
Գտնվեցին բարի մարդիկ,գո՛հ եմ ես,
Թիկունք թիկունքի տվեցինք ախպոր պես,
Նեղ օրերիս դարձան ընկե՛ր հեռատես,
Թե՛լավ,թե՛վատ,Աստվա՛ծ տվեց ինձ համար:
Հույսս դրած պայծառ օր ու արևի,
Սպասում եմ աստծո քա՛ղցր բարևի,
Շուտով ճամփաս պիտի բացվի՛ երևի,
Թե՛լավ,թե՛վատ,ա՛յդ էլ կգա ինձ համար:
26 10 98թ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐ Տարիներս իզուր անցնում, Ինչպես քամին սարերի, Երազներս մեռնում են լուռ, Կարոտ կյանքի ջահերի: Մռայլ ու մութ, օրս՝ ամպոտ, Վարացույրս չի՛ բացվում, Ծաղիկներիս վաղուց կարոտ, Սիրտս ծիծաղ չի՛ լցվում: Կուրացե՛լ են աչքերը իմ, Կապույտ երկինք չե՛ն տեսնում, Կախարդվա՛ծ է իմ ջինջ հոգին, Աղոթքս տեղ չի՛ հասնում: Լու՜ռ տանում եմ ցավը բախտի, Համբերությամբ անտրտում Եվ չգիտեմ՝ ե՞րբ կբացվի Լույս հրաբուխ անդնդում: Եվ ինձ համար առկա կյանքում, Չկա՛ ոչինչ դուրեկան, Երազներով եմ լոկ ապրում Որ չեն դառնում իրական: Սպասում եմ արշալույսի Վերածնված նոր որին, Որ կբացվի նորահարսի Քողի նման լիովին: Արևը տաք, իր շողերով Կհամբուրի իմ հոգին, ՈՒ աղբյուրս իր քրքիջով Կհասնի իր առվակին: 09 04 97թ. ԻՆՔՍ ԻՆՁ Ինքս ինձ դատում, դատապարտում եմ, Գցում, քաշում ու լուռ քննարկում եմ, Ինքս վճռո՛ւմ, ինքս բեկո՛ւմ եմ, Ինքս ինձ՝ վարում, նաեվ հերկում եմ: Հաճախ հավատում ու սխալվո՛ւմ եմ, Եվ դրա համար՝ թանկ վճարո՛ւմ եմ, Զայրանում ինքս, ի՛նձ անիծում եմ, Ինքս ինձ նեղո՛ւմ ու հալածո՛ւմ եմ: Ինքս իմ առջև ըմբոստանո՛ւմ եմ, Ի՛նքս նեղանում, ի՛նքս տանում եմ, Երբեմն ափից ելնում, թափում եմ, Բայց նորից ինքս ինձ՝ հանդարտվում եմ: Ինքս, բոլորի՛ց ինձ տարբերում եմ, Դրա համար էլ մի՛շտ համբերում եմ, Մոմի պես այրվում, անձայն հալվո՛ւմ եմ, Ինքս ինձ ուտո՛ւմ մանրից պարպում եմ: 17 12 98թ. ԹՇՎԱՌ ՕՐԵՐ
Թշվառ օրերն իմ կյանքի՛
Գալիս են ու անց կենում,
Թողնում հետքերն արցունքի՛
ՈՒ նոր վերքե՛ր են բացում:
Պատճառ դառնում ցավերի,
Որ չունեն դե՛ղ ու ղարմա՛ն,
ՈՒ տանում են ավերի,
Եվ հույսերի՛ կործանման:
ՈՒ կարոտի ուռկանու՛մ
Խճճվել եմ վերքերով,
Դա՛րդը կյանքս է տանում
ՈՒ սփոփում երկերով:
Եվ գարունս ամպամած,
Ծիածանս՝ առանց գույն,
Փշոտ ճամփին ես կանգնած,
Ապավինել եմ աստծուն:
Մեղուն ծաղկի՛ն է կարոտ,
Հավքը կապույտ երկնքի՛ն,
Պանդուխտի սիրտն է բորո՛տ,
ՈՒ ճմլվում է հոգին:
Ոսկե օրե՛ր, տարինե՛ր,
Թշվառաբար դուք անցա՛ք,
Թախծոտ ու տխուր ժամե՛ր,
Կարոտի երկե՛ր դարձակ:
06 03 96թ
Ն Վ Ա Գ Ի Ր Ե Ղ Բ Ա Յ Ր
Նվա՛գիր եղբայր, այն նույն մեղեդին, Այն նույն օրվա պես դառնացած եմ ես, Թող ալեկոծվի՛ իմ սիրտը կրկին Ծովի անհանգիստ ալիքների պես: ՈՒ կախարդական հնչունների տակ, Իմ երազ մտքի պարտեզը մտնեմ, Հոտ քաշեմ ծաղկից իմ ամենաթանկ, Փարվեմ թերթերին, գարունս գտնեմ: ՈՒ նոր ծիլերին փարվեմ համբույրով, Ծառերին փարվեմ,խինդով հեկեկամ, Բարձրանամ հույսի անհույս սանդուղքով, ՈՒ երջանկության փառքով զորանամ: Դու մի՛ հապաղիր, նվագի՛ր անվերջ, Թող որ խենթանա՛մ, հանդարթվե՛մ կրկին, ՈՒ նոր երազնե՛ր թոխ ծնվեն իմ մեջ, Ինքս ինձ փարվե՛մ խինդով վերստին: 01 04 95թ. Մ Ռ Ա Յ Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Աչքերս ինչպես անարև երկինք ՈՒ սրտիս վրա մի խարխուլ տանիք, Հոգիս խավարում անհույս տենչագին Չունեմ սրտակից այսօր իմ կողքին: Մռայլ է շուրջս, մռայլ եմ ինքս Լույս է երազում ցնորված միտքս Խեղտվում եմ, վառվում օվկյանում անջուր Եվ ոչ-ոք չունի՛ այդ մասին մի լուր: Հովերն են միայն դարդերս ցրում, Աչքերս անվերջ լույս են որոնում, Թերթերն են թափվում մանուշակներիս, Ձյուն է թերթերում ամռան ճամփեքիս: Ցերեկս գիշեր, օրերս խավար, Անփորձ թռչուն եմ՝ անթև ու անճար, Թիկունքիս խրված՝ փշալար ժանգոտ Անվերջ տենչում եմ օրեր արևոտ: 02 06 94թ. Զ Ա Յ Ր ՈՒ Յ Թ Կուզեի հեռանալ մարդկանցից բոլոր, Կուզեի հեռանալ՝թեկուզ և տկլոր, Ընկնեի սար ու ձոր՝ թեկուզ անկրակ, Ապրեի ինձ համար՝ ազատ ու մենակ: Ձանձրացել եմ ես այս բութ խաբկանքից, ՈՒզում եմ հեռու մնալ մարդկանցից, Կոկոմ իմ սիրտը չեմ ուզում թոշնի, Շողոքորթ մարդկանց ձեռքերում դժնի: Ո՛չ ոք չի ուզում ինձ ճիշտ հասկանալ, Ես չե՛մ ցանկանում լինել տիրակալ, Իմ ապրած փոքրիկ կյանքում անիմաստ, Չեմ ճարել նավիս գետ մի առագաստ: ՈՒմ ոտքի փուշն եմ բերանով հանել, Նա այդ նույն ոտքով ինձ է հարվածել, ՈՒմ նվիրել եմ սրտիս վարդերը, Նա իր ձեռքով է պոկել թերթերը: ՈՒմ ընդունել եմ, համարել մոտիկ, Նա տակս քանդել, թողել է բոբիկ, ՈՒմ մոտ բացել եմ սրտիս գաղտնիքը, Նա աշխարհին է հայտնել իմ միտքը: ՈՒմ դուրս եմ քաշել ճահճից անհատակ, Նա ինձ փորձել է անել ոտնատակ, ՈՒմ սեր ու բարի բախտ եմ ցանկացել, Նա իմ անունի հետ է խաղացել: Որքան ներել է խելքս ու ուժս, Այնքան էլ ջուր եմ լցնում իմ կուժս, ՈՒզում եմ գնալ, հերանալ ընդմիշտ, ՈՒ երևի թե այդպես լինի ճիշտ: 03 09 92թ. ՄԵՐ ԴՈՒՔՅԱՆԸ Երբ իջնում է մթնշաղը հայերով լի մեր թաղի, ՈՒտող-խմող տղաներն են կրպակ գնում՝ արաղի, Իսկ դուքյանում ոգևորված լցնում են թունդ գլանակ, ՈՒ ծխում են տղաները կազմած փոքրիկ շրջանակ: Հետո արագ, շտապելով վիզը քաշում են շշի, ՈՒ լցնում են բաժակները՝ դառը կաթը հրեշի, Թեյի բաժակ, լիքն է լցվում հիվանդներին անպայման, Թեկուզ մեկին՝ ինչ.որ ձևով դա չլինի դուրեկան: Բաժակներն են զնգում հերթով, ու շշերը դատարկվում, Անուշ կաթը ներս են տալիս ու չարությամբ վարակվում, Լցնում են ու շրջան թողնում գլանակը հերթական, Ծխացնում են մեծ հաճույքով գյուղի յուղը դուրեկան: Սկսվում է կեր ու խումը խելակորույս քաջերի, Եվ ոչ մեկը չի՛ ցանկանում իր հետ նստողին ների, ՈՒ ցնդում է ամեն տեսակ սեր ու հարգանք, բարություն, ՈՒղեղների մեջ կաթում է իրար ուղղված չարություն: Արդեն հարբած, հալից ընկած, ամբաղ.զամբաղ վարմունքով, Սրան, նրան վիրավորում ու կռվում են հայացքով, Խենթ աչքերով գժված դեմքով, դանակ, կացին վերցնում, Թշնամաբար, ճիշտ ու սխալ իրար չե՛ն էլ հարցնում: ՈՒ թնդում է մեր դուքյանում սուսերով պարն անվեհեր, Գոտեմարտի են բռնվում իրար եղբայր ու ընկեր, Պարգևում են քաղցր խոսքեր ու հարվածներ դուրեկան, Բռունցքներով համբուրվում են՝ դարձած սիրով բարեկամ: Ոչ ոք իրար չե՛ն հասկանում, և՛ գոռում են, և՛ խփում, Հացի տեղակ քազանաբար արդեն իրար են լափում, Առ ու ամո՛թ, շնորք ու կա՛րգ, մեծ ու փո՛քր մոռացած, Մարտնչում են կտրիչները գլուխները կորցրած: Վերջը մի կերպ հանգստանում բարերարի ջանքերով, Փոշման ու լուռ իրար նայում գունավորված աչքերով, Եվ իջնում է վարաքույրը տոնահանդեսի բեմին, Անիծում են ասպետները վերջին հարյուր գրամին: 10 06 96թ. Թ Ո Ղ Ի Ն Ձ Դ Ա Տ Ե Ն Թող ինձ դատե՛ն, քննադատե՛ն, Անվերջ պեղե՛ն գանձերս բյուր, Թող անարգե՛ն, նույնիսկ ատե՛ն, Էլի վերջում կտան համբույր: Ես չե՛մ փոխվի իմ երգի հետ, ՈՒ չե՛մ կորչի խորթ ամբարում, Թեև կյանքս՝ դարձած աղետ, Էլի ես իմ արտն եմ վարում: ՈՒ ջրում եմ իմ քրտինքով, Մի բուռ հացը բախտի տված, Անցնում եմ իմ արահետով, Իմ ճակատին ա՛յս է գրված: 12 01 96թ.
ԹԵ ԼԱՎ, ԹԵ ՎԱՏ
Հորս տնից, վառ գարունքին հեռացա,Անգործ,անտուն,թափառական ես դարձա,

Դարձի՛ր ճամփա,ինձ համար էլ անցանելի,
Սրտիս ցավը խո՛րն է անչափ,անտանելի,
Հոգուս խինդը ծաղկաբույրի կարոտ մնաց,
Ջահել կյանքս անվերադարձ անցավ,գնաց:
Աշնան դեղնած տերևի պես թառամեցի,
Երեսունս չլրացած զարամեցի,
Կյանքս տված օտարուտյան,հոգիս մաշում,
Խելագարի պես կարոտած,օր եմ քաշում:
Փռվի՛ր ճամփա,իմ դեմ գարնան երազներով,
Մի՛ թող խեղդվեմ այս ճահիճում մուրազներով,
Իմ Արթիկի հող ու ջրի կարոտն անհուն,
Ծնողի պես գուրգուրելով կանչում է տուն:
Որ հարազատ շարվեշարան սարերն ելնեմ,
Աղբյուրների անմահական ջրով սնվեմ,
Լմբատավանք մտնեմ խոնարհ,լուռ աղոտքով,
Դարձի՛ր ճամփա վերադարձի՛,գնամ ոտքով:
26 12 98թ