3 Ի Մ Տ ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Ա Ր Հ Ա Վ Ի Ր Ք
Շա՛տ էինք տեսել ջարդ ու արյուն,
Շա՛տ էինք տեսել նենգ կոտորած,
Բայց այսքան շատ մի՛ վայրկյանում ,
Դեռ չէի՛նք տեսել, ա՜խ տեր Աստված:
Ցնցվե՛ց հողը մեր ոտքի տակ,
Ու փո՛ւլ եկավ երկիրն հայոց,
Կործանվեցի՛ն՝ Լոռի, Շիրակ,
Եկեք ողբա՛նք մենք մեռելոց:
Խավարեցի՛ն՝ արև, լուսին,
Մեր աչքերո՛ւմ լացակումաց,
Ու խախտվե՛ց մեր սուրբ հոգին,
Այս ի՞նչ արիր, ա՜խ տեր Աստված:
Անթիվ հայեր կորան անհետ,
Ողբը ցնցե՛ց նաև այլոց,
Չի՛ մոռացվի այս վիշտն հավետ,
Եկեք ողբա՛նք մենք մեռելոց:
18 02 89թ.
ՏՈՒՐ ՄԵԶ ԺՊԻՏ
Խռովել է Աստված մեզնից,
Ու չի՛ տեսնում մեզ հայերիս,
Տե՛ր իմ՝ հո՛ւյս ենք խնդրում քեզնից,
Դու խնդությո՛ւն տուր բոլորիս:
Ամեն վարկյան ջա՛րդ ու արյո՛ւն,
Ա՛հ ու սարսա՛փ մեր սրտերում,
Երկրաշարժն էլ այս նոր տարուն,
Ա՜խ, ո՛ղբ է մեզ ընծա բերում:
Ինչո՞ւ պիտի անվերջ լացենք,
Պանդո՛ւխտ դառնանք,ասա՛ Աստված,
Ի՞նչ աղոթքով քեզ աղոթենք,
Որ մեզ լսե՛ս, տե՛ր իմ Աստված:
Նայի՛ր դու մեզ, թե՞ լսում ես,
Թե՞ խղճում ես, վարվիր խղճո՛վ,
Վերջին աղոթքս չմերժե՛ս,
Տո՛ւր մեզ ժպիտ, ժպտա՛նք սրտով:
19 01 89թ.
Ա Ր Ց Ա Խ
Իմ մայր Հայաստան,
Ես միշտ քո կողքին,
Տառապել եմ միշտ,
Օտարի ձեռքին:
Անունս՝ Արցախ,
Հայկական սիրուն,
Փոխին Ղարաբաղ
Օտարի անուն:
Քո զավակներից
Մեկն եմ Հայաստան,
Արցախն եմ սիրուն,
Չքնաղ, հայկական:
Ոտքի եմ կանգնել
Հիմա միաձայն,
Պահանջում եմ խիստ,
Դառնալ Հայաստան:
18 10 88թ.
Մ Ե Ր Ն Ե Ն Ք ՈՒ Զ ՈՒ Մ
Մենք ելանք պահանջո՛վ,
Մեր հո՛ղն ենք ետ ուզում,
Երդվո՛ւմ եմ սուրբ խաչով,
Մեզ այլ հարց չի՛ հուզում:
Ողջ աշխարհը գիտի՛ ՝
Որքա՞ն ենք համբերել,
Փակ դուռը մեր բախտի
Այսօ՛ր ենք բաց արել:
Որքան էլ պահանջվի՛,
Մենք պիտի պայքարե՛նք,
Թեկուզ դարե՛ր անցնի,
Ե՛տ պիտի վերցնենք:
Ա՛յս է իսկությունը,
Աստված ինքն էլ գիտի՛,
Թե՞ կա արդարություն,
Այսօր պիտի՛ հաղթի:
24 02 92թ.
Ո Տ Ք Ի Ե Լ Ե Ք
Ելե՛ք ով հայեր, ելե՛ք միանանք,
Գնա՛նք մեր Անի, Բասեն, Մուշ ու Վան,
Ելե՛ք, սուր պարզեք, ելե՛ք միաձայն,
Սուրը վե՛ր պարզեք, չդնե՛ք պատյան:
Միշտ հպա՛րտ լինենք, լինենք միասի՛ն,
Որ մեր հայ ազգը չլինի՛ գերի,
Դե,՛առաջ գնանք, փրկե՛նք Մասիսն,
Կատարենք ի՛ղձը մեր նախնիների:
Մեզ են սպասում Իգդիր, Արտահան,
Արցունքով լցված Վանա ծովի հետ,
Գնանք Էրզրում ու Վասպուրական,
Կռվով ազատե՛նք հողերն առհավետ:
Քաջ Սերոբի՛ պես, կամ Անդրանիկի՛,
Կռվե՛նք միասին, հաղթե՛նք ոսոխին,
Ելնենք գագաթը սուրբ Արարատի՛,
Շանթե՛ր արձակենք թշնամու գլխին:
17 10 88թ.
Ե Կ Ե Ք Ե Լ Ն Ե Ն Ք
Հայաստանի քաջ զավակներ
Առյուծի պես քաջարի,
Ամենազոր ֆիդայիններ
Եկե՛ք ելնենք պայքարի:
Հասե՛լ է ժամը ընտրության
Լինել կամ չլինելու,
Կա՛մ կորչելու ենք հավիտյան,
Կա՛մ կռվի ենք գնալու:
Էլ տեղ չունե՛նք նահանջելու,
Ճամփա չունե՛նք էլ գաղթի,
Եկե՛ք, ելնենք մարտնչելու,
Դո՛ւռը բացենք մեր բախտի:
Եկե՛ք, ելնենք թշնամու դեմ
Առյուծաբար մարտնչենք,
Սուրբ Մասիսի գահին վսեմ,
Եռագու՛յնը ծածանենք:
19 08 92թ.
Հ Ա Ս Ե Լ Է Ժ Ա Մ Ը
Հասե՛լ է ժամը արդար պայքարի,
Եկե՛ք միանանք, մի բռունցք դառնանք,
Մխրճվե՛նք չարի սիրտը ազգովի,
Դրոշը պարզած դե՛պ մարտի գնանք:
Դանակն հասել է արդեն ոսկորին,
Թե թույլ տանք նույնիսկ դա՛ էլ կկտրի,
Պե՛տք է հենց այսօր խփենք ոսոխին:
Թե չէ՛ վաղն արդեն էլ ուշ կլինի:
Ելե՛ք իմ հայեր, զարթնե՛ք խոր քնից,
Հերիք կոտորվե՛նք, ներե՛նք ու լռե՛նք,
Օ՛ձն է տաքացել, դուրս պրծել բնից,
Ելե՛ք, սողունի բերանը փակենք:
Էլ ո՛չ մի զիջում թղնամուն դաժան,
Պիտի՛ մարտնչենք հանուն մեր ազգի,
Ելե՛ք վերցնենք սուր ու հրացան,
Հասե՛լ է զարկի հերթը մեր բազկի:
23 06 92թ.
ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ, ԿՄՆԱՆՔ
Կոտորվել ենք դարերով,
Նախճիր, քեն ու դավ տեսել,
Բայց միշտ հա՛յ ենք մնացել,
Արդար՝ մեր աղ ու հացով:
Շա՛տ ցեղ ու ազքեր խուժել,
Տիրացե՛լ են մեր հողին,
Սո՛ւր են դրել մեր խաչին,
Բայց մենք աստծուն չե՛նք դրժել:
Մենք եղել ենք ինչպես լե՛ռ,
Տեսել ենք ձյո՛ւն ու անձ՛րև,
Տեսել կայծա՛կ ու ա՛րև,
Ու կանգո՛ւն ենք այսպես դեռ:
Ու կմնա՛նք միշտ կանգուն,
Կապրենք շիտա՛կ, հավիտյա՛ն,
Կանցնե՛նք մեր փառքի ճամփան,
Ու կծաղկե՛նք աշխարհում:
10 08 92թ.
Հ Ա Ն Գ Ի Ս Տ Թ Ո Ղ Ե Ք
Յոթ որդի եմ ես կորցրել,յոթն էլ քառասուն որդու տեր,
Խոցված սրտով ու կարոտով տառապում են դեռ անտեր:
Դիմակավոր բարեկամներ, մի՛ տրորեք վարդերս,
Օձալեզու չարախոսներ, մի՛ հեղեղեք դարդերս:
Ինչի՞ համար ձեզ ընդունեմ, որպես մոտիկ բարեկամ,
Երբ օգնելու փոխարենը, ինձ դավո՛ւմ եք չարակամ,
Երբ դահիճը անզեն կանգնած պատրաստվում է իր գործին,
Դուք ինքնե՛րդ եք գաղտագողի նրան տալիս սուր կացին,
Երբ ջանում եմ փարվել կրծքին, գոնե գտած մի որդուս,
Դուք պատնեշ եք կանգնում իմ դեմ թշնամու հետ ուսեուս,
Հո՛ւյս եք տալիս,հավատացնո՛ւմ, որ ընկե՛ր եք նեղ օրվան,
Բայց միշտ այդպես հո՛ւյս եք տվել ու չե՛ք օգնել հավիտյան:
Դուք մի՛ արեք ինձ վատություն, ձեր լավությունն ինձ պետք չէ՛,
Թողե՛ք հասնեմ ես փրկության, ինձ իմ որդի՛ն կկանչե,
Թե ձեր հույսով այսպես մնամ, ի՛նքս էլ պիտի կործանվեմ,
Յոթը որդի ունեմ բանտում՝ թեկուզ մենա՛կ կազատեմ:
10 07 92թ.
Հ Ա Յ Զ Ի Ն Վ Ո Ր Ը
Ֆիդայու շնորքին վայել,
Հա՛յ զինվորն է հոգով ջահել,
Սրտով անվա՛խ, հայրենասե՛ր,
Հայոց ազգի՛ն պաշտպան ու տեր:
Տիգրան մեծի գործով օծվա՛ծ,
Արցախի մարտերում թրձվա՛ծ,
Հպարտ Հայկի ժառանգությա՛մբ,
Ու սուրբ խաչի մեծ զորությա՛մբ:
Զինվո՛րն է ազգի պարծանքը,
Խաղաղության երազանքը,
Զենքո՛վ, խելքո՛վ, կամքո՛վ հզոր,
Մեր բանա՛կն է ամենազոր:
Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին,
Հայոց հողը պաշտպանողին,
Աստված թող տա՛ ուժ ու հավատ,
Որ առհավետ մնա՛ անպարտ:
10 02 00թ.
Ք Ա Ջ Զ Ի Ն Վ Ո Ր Ի ն
«Մասիս Սահակյանին»
Գաղտագողի՛ դու գնացիր մահին դեմ,
Հայրենի՛քն էր երազանքը քո վսեմ,
Կյանքդ կախյալ ազատության մարտերում,
Ա՛րև դարձար համատարած խավարում:
Հայրենիքի ազատության զինվո՛րն ես,
Փա՛ռք ու պատիվ, գովերգա՛նքն է արժան քեզ,
Բազուկներիդ ուժ ու եռանդ թո՛ղ լինի,
Հայոց հողը քե՛զ պեսին է արժանի:
Ա՛հ ու սարսափն ես թուրքերի վայրենի,
Հերոսաբար պահում ես հո՛ղն հայրենի,
Կյանքի՛ց, փառքի՛ց, վայելքների՛ց առավել,
Հայրենի՛քն է սրտիդ խորքում մխրճվել:
Սուրբ սարի պե՛ս, դո՛ւ էլ Մասիս հայակերտ,
Թշնամու դեմ կանգուն ես միշտ ինչպես բե՛րդ,
Ո՛ւխտ ես արել, հային պաշտպան պի՛դ մնաս,
Ու քո գործով մինչև Մասի՛ս բարձրանաս:
03 03 94թ.
Հ Ա Ն ՈՒ Ն Ա Զ Գ Ի
«Սամվել Փթուկյանի հիշատակին»
Արյան ու հողի կանչին ընդառաջ,
Ելավ զե՛նք առավ արթիկցին արի,
Դեռ սիրո համը շուրթերին չառա՛ծ,
Մերվեց սիրո հետ հայո՛ց աշխարհի:
Ու զարթնե՛ց իր մեջ առյուծը անվախ,
Անզուսպ մխրճվե՛ց երախը մարտի,
Թուրքից մաքրելո՛ւ երկիրը Արցախ,
Անհուն նվիրվե՛ց հորձանքին բախտի:
Ու բա՛խտն անհոգի խաղաղ մի ժամի,
Դիպուկահարի գնդակի զարկո՛վ,
Սուրա՛ց աննկատ ինչպես նենգ քամի,
Ու գետնե՛ց քաջին ստրախոց վերքով:
Դալար մի կաղնի արմատից զատվե՛ց,
Բայց փառքո՛վ ծաղկեց հաղթության դափնին,
Հայրենի հողը սեպից ազատվե՛ց,
Փա՛ռք տանք ու հիշե՛նք մեր քաջ Սամվելին:
18 06 08թ.
Հ Ա Ղ Թ ՈՒ Թ Յ Ա Ն Գ Ի Ն Ը
«Արման Եգանյանի հիշատակին»
Ինչպես բազեն է երկնքում անպարտ,
Այնպես էլ սահման պահող հայորդին,
Աննկուն կամքո՛վ, որոշումը հաստա՛տ,
Երդմանը համաձա՛յն ու տված խոսքի՛ն:
Հրաժեշտ տալով աղջկան սիրած,
Վերջին աղոթքով Հառիճավանքում,
Իր բաժին խաչը ուսերին առած,
Զինվորագրվեց հայոց բանակում:
Ու սահման գնաց՝ որտեղ նենգաբար,
Հո՛ղմ ու կայծա՛կ էր տեղում թշնամին,
Արդեն մոտերքո՛ւմ գյուղի Այգեպար,
Կռիվն հասե՛լ էր վերջին բարձունքին:
Թնդո՛ւմ էր հողը, ժայթքո՛ւմ ալեկոծ,
Ոռնացող արկերն իր գիրկն առնելով,
Հո՛ւյս ներարկելով զինվորեն հայոց,
Դեպի հաղթանա՛կ առաջնորդելով:
Հաղթության գինը թա՛նկ է մշտապես,
Հաղթողն է փառքի դափնուն տիրանում,
Զինվորն իր հողը չի՛ տա հենց այնպես,
Հերոսներո՛վ է ազգը զորանում:
Եվ մարտում այդ թեժ ու հողմահառաչ,
Վայրիվերելով բազեներն հայոց,
Մինչև հաղթանակ գնացին առաջ,
Բարձունքն առհավետ դարձնելով ամրոց:
Ավա՜ղ, չտեսավ սևուկ պատանին,
Իր արյան գնով հաղթության համը,
Դեռ չբոլորած իր քսան տարին,
Կյանքը նվիրե՛ց արդարությանը:
Անունը ընծա թողեց բարձունքին,
Ու երկինք ճախրեց հոգով զորավոր,
Հավերժ հիշատա՛կ հերոս Արմանին,
Իր հոգո՛ւն անմահ, գործի՛ն փառավոր:
19 09 08թ.
Ա Ր Հ Ա Վ Ի Ր Ք
Շա՛տ էինք տեսել ջարդ ու արյուն,
Շա՛տ էինք տեսել նենգ կոտորած,
Բայց այսքան շատ մի՛ վայրկյանում ,
Դեռ չէի՛նք տեսել, ա՜խ տեր Աստված:
Ցնցվե՛ց հողը մեր ոտքի տակ,
Ու փո՛ւլ եկավ երկիրն հայոց,
Կործանվեցի՛ն՝ Լոռի, Շիրակ,
Եկեք ողբա՛նք մենք մեռելոց:
Խավարեցի՛ն՝ արև, լուսին,
Մեր աչքերո՛ւմ լացակումաց,
Ու խախտվե՛ց մեր սուրբ հոգին,
Այս ի՞նչ արիր, ա՜խ տեր Աստված:
Անթիվ հայեր կորան անհետ,
Ողբը ցնցե՛ց նաև այլոց,
Չի՛ մոռացվի այս վիշտն հավետ,
Եկեք ողբա՛նք մենք մեռելոց:
18 02 89թ.
ՏՈՒՐ ՄԵԶ ԺՊԻՏ
Խռովել է Աստված մեզնից,
Ու չի՛ տեսնում մեզ հայերիս,
Տե՛ր իմ՝ հո՛ւյս ենք խնդրում քեզնից,
Դու խնդությո՛ւն տուր բոլորիս:
Ամեն վարկյան ջա՛րդ ու արյո՛ւն,
Ա՛հ ու սարսա՛փ մեր սրտերում,
Երկրաշարժն էլ այս նոր տարուն,
Ա՜խ, ո՛ղբ է մեզ ընծա բերում:
Ինչո՞ւ պիտի անվերջ լացենք,
Պանդո՛ւխտ դառնանք,ասա՛ Աստված,
Ի՞նչ աղոթքով քեզ աղոթենք,
Որ մեզ լսե՛ս, տե՛ր իմ Աստված:
Նայի՛ր դու մեզ, թե՞ լսում ես,
Թե՞ խղճում ես, վարվիր խղճո՛վ,
Վերջին աղոթքս չմերժե՛ս,
Տո՛ւր մեզ ժպիտ, ժպտա՛նք սրտով:
19 01 89թ.
Ա Ր Ց Ա Խ
Իմ մայր Հայաստան,
Ես միշտ քո կողքին,
Տառապել եմ միշտ,
Օտարի ձեռքին:
Անունս՝ Արցախ,
Հայկական սիրուն,
Փոխին Ղարաբաղ
Օտարի անուն:
Քո զավակներից
Մեկն եմ Հայաստան,
Արցախն եմ սիրուն,
Չքնաղ, հայկական:
Ոտքի եմ կանգնել
Հիմա միաձայն,
Պահանջում եմ խիստ,
Դառնալ Հայաստան:
18 10 88թ.
Մ Ե Ր Ն Ե Ն Ք ՈՒ Զ ՈՒ Մ
Մենք ելանք պահանջո՛վ,
Մեր հո՛ղն ենք ետ ուզում,
Երդվո՛ւմ եմ սուրբ խաչով,
Մեզ այլ հարց չի՛ հուզում:
Ողջ աշխարհը գիտի՛ ՝
Որքա՞ն ենք համբերել,
Փակ դուռը մեր բախտի
Այսօ՛ր ենք բաց արել:
Որքան էլ պահանջվի՛,
Մենք պիտի պայքարե՛նք,
Թեկուզ դարե՛ր անցնի,
Ե՛տ պիտի վերցնենք:
Ա՛յս է իսկությունը,
Աստված ինքն էլ գիտի՛,
Թե՞ կա արդարություն,
Այսօր պիտի՛ հաղթի:
24 02 92թ.
Ո Տ Ք Ի Ե Լ Ե Ք
Ելե՛ք ով հայեր, ելե՛ք միանանք,
Գնա՛նք մեր Անի, Բասեն, Մուշ ու Վան,
Ելե՛ք, սուր պարզեք, ելե՛ք միաձայն,
Սուրը վե՛ր պարզեք, չդնե՛ք պատյան:
Միշտ հպա՛րտ լինենք, լինենք միասի՛ն,
Որ մեր հայ ազգը չլինի՛ գերի,
Դե,՛առաջ գնանք, փրկե՛նք Մասիսն,
Կատարենք ի՛ղձը մեր նախնիների:
Մեզ են սպասում Իգդիր, Արտահան,
Արցունքով լցված Վանա ծովի հետ,
Գնանք Էրզրում ու Վասպուրական,
Կռվով ազատե՛նք հողերն առհավետ:
Քաջ Սերոբի՛ պես, կամ Անդրանիկի՛,
Կռվե՛նք միասին, հաղթե՛նք ոսոխին,
Ելնենք գագաթը սուրբ Արարատի՛,
Շանթե՛ր արձակենք թշնամու գլխին:
17 10 88թ.
Ե Կ Ե Ք Ե Լ Ն Ե Ն Ք
Հայաստանի քաջ զավակներ
Առյուծի պես քաջարի,
Ամենազոր ֆիդայիններ
Եկե՛ք ելնենք պայքարի:
Հասե՛լ է ժամը ընտրության
Լինել կամ չլինելու,
Կա՛մ կորչելու ենք հավիտյան,
Կա՛մ կռվի ենք գնալու:
Էլ տեղ չունե՛նք նահանջելու,
Ճամփա չունե՛նք էլ գաղթի,
Եկե՛ք, ելնենք մարտնչելու,
Դո՛ւռը բացենք մեր բախտի:
Եկե՛ք, ելնենք թշնամու դեմ
Առյուծաբար մարտնչենք,
Սուրբ Մասիսի գահին վսեմ,
Եռագու՛յնը ծածանենք:
19 08 92թ.
Հ Ա Ս Ե Լ Է Ժ Ա Մ Ը
Հասե՛լ է ժամը արդար պայքարի,
Եկե՛ք միանանք, մի բռունցք դառնանք,
Մխրճվե՛նք չարի սիրտը ազգովի,
Դրոշը պարզած դե՛պ մարտի գնանք:
Դանակն հասել է արդեն ոսկորին,
Թե թույլ տանք նույնիսկ դա՛ էլ կկտրի,
Պե՛տք է հենց այսօր խփենք ոսոխին:
Թե չէ՛ վաղն արդեն էլ ուշ կլինի:
Ելե՛ք իմ հայեր, զարթնե՛ք խոր քնից,
Հերիք կոտորվե՛նք, ներե՛նք ու լռե՛նք,
Օ՛ձն է տաքացել, դուրս պրծել բնից,
Ելե՛ք, սողունի բերանը փակենք:
Էլ ո՛չ մի զիջում թղնամուն դաժան,
Պիտի՛ մարտնչենք հանուն մեր ազգի,
Ելե՛ք վերցնենք սուր ու հրացան,
Հասե՛լ է զարկի հերթը մեր բազկի:
23 06 92թ.
ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ, ԿՄՆԱՆՔ
Կոտորվել ենք դարերով,
Նախճիր, քեն ու դավ տեսել,
Բայց միշտ հա՛յ ենք մնացել,
Արդար՝ մեր աղ ու հացով:
Շա՛տ ցեղ ու ազքեր խուժել,
Տիրացե՛լ են մեր հողին,
Սո՛ւր են դրել մեր խաչին,
Բայց մենք աստծուն չե՛նք դրժել:
Մենք եղել ենք ինչպես լե՛ռ,
Տեսել ենք ձյո՛ւն ու անձ՛րև,
Տեսել կայծա՛կ ու ա՛րև,
Ու կանգո՛ւն ենք այսպես դեռ:
Ու կմնա՛նք միշտ կանգուն,
Կապրենք շիտա՛կ, հավիտյա՛ն,
Կանցնե՛նք մեր փառքի ճամփան,
Ու կծաղկե՛նք աշխարհում:
10 08 92թ.
Հ Ա Ն Գ Ի Ս Տ Թ Ո Ղ Ե Ք
Յոթ որդի եմ ես կորցրել,յոթն էլ քառասուն որդու տեր,
Խոցված սրտով ու կարոտով տառապում են դեռ անտեր:
Դիմակավոր բարեկամներ, մի՛ տրորեք վարդերս,
Օձալեզու չարախոսներ, մի՛ հեղեղեք դարդերս:
Ինչի՞ համար ձեզ ընդունեմ, որպես մոտիկ բարեկամ,
Երբ օգնելու փոխարենը, ինձ դավո՛ւմ եք չարակամ,
Երբ դահիճը անզեն կանգնած պատրաստվում է իր գործին,
Դուք ինքնե՛րդ եք գաղտագողի նրան տալիս սուր կացին,
Երբ ջանում եմ փարվել կրծքին, գոնե գտած մի որդուս,
Դուք պատնեշ եք կանգնում իմ դեմ թշնամու հետ ուսեուս,
Հո՛ւյս եք տալիս,հավատացնո՛ւմ, որ ընկե՛ր եք նեղ օրվան,
Բայց միշտ այդպես հո՛ւյս եք տվել ու չե՛ք օգնել հավիտյան:
Դուք մի՛ արեք ինձ վատություն, ձեր լավությունն ինձ պետք չէ՛,
Թողե՛ք հասնեմ ես փրկության, ինձ իմ որդի՛ն կկանչե,
Թե ձեր հույսով այսպես մնամ, ի՛նքս էլ պիտի կործանվեմ,
Յոթը որդի ունեմ բանտում՝ թեկուզ մենա՛կ կազատեմ:
10 07 92թ.
Հ Ա Յ Զ Ի Ն Վ Ո Ր Ը
Ֆիդայու շնորքին վայել,
Հա՛յ զինվորն է հոգով ջահել,
Սրտով անվա՛խ, հայրենասե՛ր,
Հայոց ազգի՛ն պաշտպան ու տեր:
Տիգրան մեծի գործով օծվա՛ծ,
Արցախի մարտերում թրձվա՛ծ,
Հպարտ Հայկի ժառանգությա՛մբ,
Ու սուրբ խաչի մեծ զորությա՛մբ:
Զինվո՛րն է ազգի պարծանքը,
Խաղաղության երազանքը,
Զենքո՛վ, խելքո՛վ, կամքո՛վ հզոր,
Մեր բանա՛կն է ամենազոր:
Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին,
Հայոց հողը պաշտպանողին,
Աստված թող տա՛ ուժ ու հավատ,
Որ առհավետ մնա՛ անպարտ:
10 02 00թ.
Ք Ա Ջ Զ Ի Ն Վ Ո Ր Ի ն
«Մասիս Սահակյանին»
Գաղտագողի՛ դու գնացիր մահին դեմ,
Հայրենի՛քն էր երազանքը քո վսեմ,
Կյանքդ կախյալ ազատության մարտերում,
Ա՛րև դարձար համատարած խավարում:
Հայրենիքի ազատության զինվո՛րն ես,
Փա՛ռք ու պատիվ, գովերգա՛նքն է արժան քեզ,
Բազուկներիդ ուժ ու եռանդ թո՛ղ լինի,
Հայոց հողը քե՛զ պեսին է արժանի:
Ա՛հ ու սարսափն ես թուրքերի վայրենի,
Հերոսաբար պահում ես հո՛ղն հայրենի,
Կյանքի՛ց, փառքի՛ց, վայելքների՛ց առավել,
Հայրենի՛քն է սրտիդ խորքում մխրճվել:
Սուրբ սարի պե՛ս, դո՛ւ էլ Մասիս հայակերտ,
Թշնամու դեմ կանգուն ես միշտ ինչպես բե՛րդ,
Ո՛ւխտ ես արել, հային պաշտպան պի՛դ մնաս,
Ու քո գործով մինչև Մասի՛ս բարձրանաս:
03 03 94թ.
Հ Ա Ն ՈՒ Ն Ա Զ Գ Ի
«Սամվել Փթուկյանի հիշատակին»
Արյան ու հողի կանչին ընդառաջ,
Ելավ զե՛նք առավ արթիկցին արի,
Դեռ սիրո համը շուրթերին չառա՛ծ,
Մերվեց սիրո հետ հայո՛ց աշխարհի:
Ու զարթնե՛ց իր մեջ առյուծը անվախ,
Անզուսպ մխրճվե՛ց երախը մարտի,
Թուրքից մաքրելո՛ւ երկիրը Արցախ,
Անհուն նվիրվե՛ց հորձանքին բախտի:
Ու բա՛խտն անհոգի խաղաղ մի ժամի,
Դիպուկահարի գնդակի զարկո՛վ,
Սուրա՛ց աննկատ ինչպես նենգ քամի,
Ու գետնե՛ց քաջին ստրախոց վերքով:
Դալար մի կաղնի արմատից զատվե՛ց,
Բայց փառքո՛վ ծաղկեց հաղթության դափնին,
Հայրենի հողը սեպից ազատվե՛ց,
Փա՛ռք տանք ու հիշե՛նք մեր քաջ Սամվելին:
18 06 08թ.
Հ Ա Ղ Թ ՈՒ Թ Յ Ա Ն Գ Ի Ն Ը
«Արման Եգանյանի հիշատակին»
Ինչպես բազեն է երկնքում անպարտ,
Այնպես էլ սահման պահող հայորդին,
Աննկուն կամքո՛վ, որոշումը հաստա՛տ,
Երդմանը համաձա՛յն ու տված խոսքի՛ն:
Հրաժեշտ տալով աղջկան սիրած,
Վերջին աղոթքով Հառիճավանքում,
Իր բաժին խաչը ուսերին առած,
Զինվորագրվեց հայոց բանակում:
Ու սահման գնաց՝ որտեղ նենգաբար,
Հո՛ղմ ու կայծա՛կ էր տեղում թշնամին,
Արդեն մոտերքո՛ւմ գյուղի Այգեպար,
Կռիվն հասե՛լ էր վերջին բարձունքին:
Թնդո՛ւմ էր հողը, ժայթքո՛ւմ ալեկոծ,
Ոռնացող արկերն իր գիրկն առնելով,
Հո՛ւյս ներարկելով զինվորեն հայոց,
Դեպի հաղթանա՛կ առաջնորդելով:
Հաղթության գինը թա՛նկ է մշտապես,
Հաղթողն է փառքի դափնուն տիրանում,
Զինվորն իր հողը չի՛ տա հենց այնպես,
Հերոսներո՛վ է ազգը զորանում:
Եվ մարտում այդ թեժ ու հողմահառաչ,
Վայրիվերելով բազեներն հայոց,
Մինչև հաղթանակ գնացին առաջ,
Բարձունքն առհավետ դարձնելով ամրոց:
Ավա՜ղ, չտեսավ սևուկ պատանին,
Իր արյան գնով հաղթության համը,
Դեռ չբոլորած իր քսան տարին,
Կյանքը նվիրե՛ց արդարությանը:
Անունը ընծա թողեց բարձունքին,
Ու երկինք ճախրեց հոգով զորավոր,
Հավերժ հիշատա՛կ հերոս Արմանին,
Իր հոգո՛ւն անմահ, գործի՛ն փառավոր:
19 09 08թ.
Комментариев нет:
Отправить комментарий