Ս  Ո  Ն  Ա     Ա  Ն  Տ  Ո  Ն  Յ  Ա  Ն

                                                                                                                       26 10 58թ            
                                                                                       

Իմ նրբաճաշա՛կ ընթերցող , ե՛կ մտովի խորասուզվենք ամեն տողի իմաստի մեջ, ե՛կ կարոտենք, 
իրար հարգենք, ու կյանք սիրենք անվրդով…



ԱՍՏՎԱ՛Ծ  ԻՄ,  ՆԵՐԻՐ... 
Փորձեցի կարդալ  հոգուդ  հատորը,
Որ <<Սեր>>էր  դրված, իբրև վերնագիր.
Քանի՞  թերթ ուներ, ես  չհասկացա,
Հենց  այնպես, կարծես թերթի ու անցա:
Բայց  երբ կամեցա ետ թերթել  կրկին,
Շա՜տ էր պակասել  իմ սերը  անգին.
Պակաս, բայց ծանր, որ չոր մատներով
Ու չոր հայացքով, անկարող եղա թերթել  էջերը…
ԱՍՏՎԱ՛Ծ,  ես  մեղա՜…
Սիրո  արցունքով մատներս  թացի,
Հոգուդ հատորի էջերը մեկ-մեկ թերթել  ուզեցի:
Ամեն տողի տակ արցունքի շիթեր,
Ամեն մի էջում` իմ պատասխանի կիսա՜տ  հևոցներ,
Ես շատ հուզվեցի, ու տխուր սրտով`անկախ   ինձանից
Արցունքով թացած  իմ ձեռքով այսպես`<<Գիրքդ>>փակեցի:
Ու ձեռքս դողաց, որ իմ սրտի հետ վարվել եմ դաժան,
Որ ուշ է արդեն, սեր չի  մնացել, կյանքն է անարժան…
Արդյոք  ո՞ր ձեռքն է իմ կարոտ սրտի սերը գողացել,
Ո՞ր  խոսքերով  է  սերս  նվաճել ու առաջ անցել
ԱՍՏՎԱԾ Ի՛Մ, ՆԵՐԻ՜Ր …
Որ այսքա՜ն տարի, ինքս իմ սրտին չեղա  արժանի,
Քամվել է արդեն արցունքն  աչքերիս,
Իսկ սիրտս փափուկ, շատ է կոշտացել սիրո  պակասից:
Դրա համար էլ շատ ճիշտ են ասում,
Որ  ճշմարտացի ապրելու համար  սևագիր պետք չէ,
Քանզի  ժամանակ չի տա քեզ  Աստված, ամեն ինչ շտկես`                                                                                          Մաքրագիր  անես…       
 
ՍԻՐՈ   ՀՐԱՇՔ

Շատերն են  տրվում  սիրո  հմայքին,
Երբ հանդիպում  են   թախծոտ աչքերի...
Խոնավ փայլ  ունեն   տխուր աչքերին,
Երբ որ  սուզվում  են  ծովն ալիքների:

Ծովը փոթորկոտ, խենթացած  սիրուց,
Կարծես փրփրոտ  ափերն,  է  լիզում,
Իսկ ծովի վրա,  ասես ` անթաքույց,
Կախարդված սիրո նավակ  է  լողում:

Ով ես, նավավար,  այդ  ուր ես  գնում,
Փոթորկոտ ծովում դու ի՞նչ ես   անում,
Սիրո հրաշքի  այդ  ծով աչքերում,
Այդ ո՞նց ես այդպես  անվարան  լողում:

Ե՛տ դարձիր, սիրո  տառապյա՛լ  գերի,
Չի՛ լինում սերը  այսպես  անթերի,
Դու կխորտակվես,  խնդրու՜մ եմ, արի,
Չի՛ սիրում կյանքը  քեզ  պես հանդուգնի:

Քանի՜-քանիսն են  սիրուց  խորտակվել,
Երբ աչքի ծովում  նավակ  են վարել,
նրանք խենթացել, ու  չեն հասկացել,
Որ <<սիրո  հրաշք>> դասը  չեն  սերտել:

 
           ՍԻՐՈ  ՈՍԿԵ  ՕՂԱԿՆԵՐՈՎ...               Սիրո   ոսկե   օղակներով՝                
Մանուշակներ  դու փնջիր,
   Ու  կարոտի վառ  գույներով`
Սիրո  տաճար կառուցիր:

    Տաճարում   վեհ  զգացմունքի,
Երազների  փունջ կապիր:
Ու  փնջերը մանուշակի,
Անուրջներիդ  մեջ պահիր:
Սիրո  ոսկե օղակներով`
    Փնջիր  տարբե՜ր ծաղիկներ,
                                                                                            Կյանքի  բարի խորհուրդներով`
                                                                                          Ապրի՜ր,  սիրի՜ր տարիներ…  
 ՄԱ՛ՅՐ  ԻՄ, ՀՐԱ՛ՇՔ ԴՈՒ ԷԱԿ

Գարնան հրաշք այս  տոնին,ի՞նչ  նվիրեմ քեզ, մայրի՛կ,
Ծով համբույրներ  սիրատենչ, թե՞ օրերը  իմ  գալիք:
Երազներս ապրումի քո  օրերով  թող  չափեմ,
Որ ինձ զգամ  երջանիկ  ու քո  գրկում  ծվարեմ,
Նորից մանուկ օրերիս  քաղցրությունը  ետ բերեմ,
Թող մայրական քո  կաթի  համը ինձ  մեջ  ամբարեմ:
Մա՛յր իմ,հրա՛շք  դու էակ, դու իմ միա՛կ  սրբություն,
Իսկ քո սիրտը  սրտերի՝   ամենամեծ նրբություն:
Երբ ես մանուկ  օրերիս  լացն եմ   հիշում  իմ խենթուկ,
Համբույրներիդ ցավազրկող  շունչն եմ  զգում  քո տաքուկ:
Մա՛յր իմ, անու՜շ, սիրելի՜ս, մենք կապված  ենք  թելերով,
Ու իմ սրտի  զարկերը  բաբախում են  քեզանով…  

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ո՞վ է  ասում,  թե հրաշք  չէ  մայրամուտը,
Որ  նրանից գեղեցիկ  է  արշալույսը :
Երբ  արևը հավաքում  է  իր շողքերը,
Մեկիկ-մեկիկ համբուրելով  այտիկները
Մայրամուտի  գույներով է  շողում  օրը:
Երբ  արևը  մեր  ծով  սրտի  բարությունով,
Իր  ունեցած  ժպիների ջերմությունով,
Վառ  գույների զարդատուփ  է երկինք տանում,
Այդժամ նայեք  մայրամուտին` Հայաստանում:
Ու  կտեսնեք,թե  գույների  ին՜չ  հրաշքէ,
Ի՞նչ  է ցուցում  բնությունը, այդ ին՜չ աչք  է,
Որ  չի  գերվում, չի  կախարդվում  այդ հմայքից,
Հայաստանյան  մայրամուտի հրաշք  տեսքից ,
Մասյաց  սարի ճերմակ  ու վեհ  լեռ գագաթից.
Ու Գեղամա գեղեցկուհու  նուրբ կապույտից,
Մեր  ծաղկունքի աչուկները  հազարերանգ,
Ոսկեծամիկ  շողերով են ելնում  երկինք:
Ո՞վ  է  ասում,թե  հրաշք  չէ  մայրամուտը
          ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…

ՍԻՐՈ  ՊԱՐՏԵԶ Սիրտս լքված էր  ինչպես  մի կղզի, Բայց այն վերածվեց սիրո   պարտեզի, Որտեղ հավքերն են  թևում   երազի, Որտեղ  իմ սերը  քեզ  պահ տվեցի, Սիրուս   հունդերը  չխնամեցիր: Իմ կարոտ  սրտի, տաքո՜ւկ ջերմոցի, Սիրո ծիլերը որտե՞ղ  են  արդյոք, Առանց ջերմության  ու առանց  քնքշանք, Սերն ատելության  մաղձով կարտասվի, Ահա թե ինչո՞ւ  այս  բիրտ աշխարհում, Սերը իր տաքուկ  անկյունն  է ուզում, Ուր վարդաստանի  սոխակն է  երգում, Ուր պարտեզ կյանքի  ծաղկունքը  փթթում, Սիրո անհատակ  սրտեր  է  գերում, Իսկ գերյալ սրտում  սերմեր  դնողը Անշուշտ կստանա սիրո  պտուղը. Մանկան երկունքից  սոխակի երգը Կոսկեզօծի իր սիրո   թագը,   Եթե  պատեզի ծաղկունքն  են  կանայք, Այնտեղ ապրելը ՝   միշտ է  երազանք                                             
ՍԻՐՈ  ՀԱՍԱԿ Սիրո հասակը  տարբեր  է լինում,                                                         Նայած  թե մարդը  երբ  է  մեծանում. Մարդիկ  կան, որոնք  սիրո  հասակում, Կյանքից  դասեր են  անվերջ  հավաքում, Իսկ ոմանք  էլ  այդ սիրո  հասակում Շատ  են մանկանում,  սխալներ  անում; Սիրո  հասակը տարբեր  է  լինում, Նայած  թե մարդը  երբ  է մեծանում                                                           
ԼՌՈՒԹՅԱՆ  ՀՄԱՅՔԸ…

Շատ մարդիկ  կան  ամենախոս, Ոմանք նաև՝  սուտ  պերճախոս, Բայց հայացքը  խոր  լռության, Պերճախոսն է՝  անխոսության:
Կա  հեգնական  մի  լռություն, Որ ծնում  է խաբեություն. Աչքերի մեջ  արհամարհանք, Լռությունն  էլ՝ քամահարանք:
Ապրե՞լ  ես  դու,  ի՛մ  ընթերցող, Լռության մեջ կարոտի  դող, Որ սիրո մեջ՝ձայն  լռության, Մեղեդին  է շնչառության…   

Եկ, սիրելիս,  լսենք  մեկտեղ, Շշնջյունը մայրամուտի… Կիրքը  աստղով լի  երկնքի, Տրոփյունը սիրող սրտի…
Ե՛կ, հմայվե՛նք մենք  լռությամբ, Ակնածանքո՛վ համեստությամբ, Ի  չի՛ք դարձնենք  ամե՛ն  վատը, Որ  կեղծ ձևով,  էլ չլռի՛  անհավատը…



ՀՈՒՅՍԻ   ԱՐԱՀԵՏ                   Սիրո    օվկիանը շա՜տ   է    փոթորկոտ, Իմ    կյանքի  հրաշք,   լողա՜լ   սովորիր, Ալիքներում  էլ` բզկտված   կարոտ Լույսի  շառավիղ   դու  մի՛   որոնիր: Մերկացած   հոգով թե  օվկիան  մտնես, Կսառչի   սերդ , սառույց   կդառնա, Իսկ   եթե հոգիդ `  դու  հույսով  օծես, Կարոտը   սրտիդ  ընկեր  կդառնա: Ու  ալիքներում   օվկիան ջրերի, Հույսի  արահետ իսկույն  կբանա, Նավակի  շուրջն էլ` սպիտակ  ճայերի Խումբը  կուղղորդի  ափն  անուրջների: Այդժամ  բավիղներ չեն   մնա  մթին, Ու  չեն մոլորի ,  չեն  հուսալքի. Օվկիանի  ջուրը,  էլ   չի խորտակի, Ջրվեժ  կդառնա ` սիրող  սրտերին, Ու  հա՜ր կհնչի  սիրո  մեղեդին…  



ՔԱՄԻՆ  ԵՐԳՈՒՄ ԷՐ ԱՇՆԱՆ
                   ՄԵՂԵԴԻՆ
Թափվեց անձրևը  մռայլ երկնքից, Ու աշնանային մեղեդին   նորից` Իր երգը երգեց  քամու բերանով, Որ մեզ հայտնի  էր  միայնՏերյանով : Շողերն արևի երկնքում բանտեց, Իր անտես  ձեռքով         տերևներ  պոկեց, Արցունքոտ պարով ներքև  ուղարկեց: Բնությունն այսպես հմայված երգից, Ոսկե հանդերձը հանեց  իր  հագից, Շշուկով աշնան խենթ սիրահարի Քամին խելագար փոխվեց  զեփյուռի: Աշնան տերևներ` հլու,         գեղանի Դուք շատ եք  նման  խենթ սիրահարի, Շշունջ ու շրշյուն  խելքահան  արին, Եվ դուք տրվեցիք  ձեր մահվան  պարին, Քամին երգում էր  աշնան   մեղեդին…


ԵՐԱԶԻ  ԹԵՎԵՐՈՎ
Մոտ է  պահը   աղջամուղջի
Հոգիս կարծես   անրջում  է,
Կրկին  անդորր  վերջալույսի
Սերս  կարծես   երազում  է…
Ա~խ, նրբակերտ  մթնշաղով
Լռությունն է  իջնում  կրկին,
Եվ իմ  սիրո  վառ հույսերով
Կյանքս դառնում  է  անգին…
Իմ երազները  հոգուս  թևերն են
Մթնշաղի հետ  թռչում  են շա~տ  վեր
Իմ սրտի  ծառից  պոկված ծվեններ
Իջեք, բույն  գտեք, հոգուս պատրանքներ…
Չդառնաք հանկարծ  քամու  խաղալիք
Լուսե մի  պատկեր  ցնորք-աղջկա
Երազներից իմ հյուսեք  մի  տեսիլք,
Որ իջնի  հոգուս  թևերին` ընծա…
Առնեմ տեսիլքն  այդ  ու անէանամ,
Քո նուրբ  հոգու  մեջ գտնեմ  ապաստան,
Տեսիլքի ջահով  քո   սիրտը  բանամ
Ու այնտեղ  փնտրեմ  սիրո պատասխան…
Ա~խ, նրբակերտ  մթնշաղով
Լռություն է  իջնում  կրկին,
Եվ իմ  սիրո  վառ հւյսերով
Կյանքս դառնում  է  անգին…








              ՍԻՐՈ ԳԵՏԸ  Սեր  էր  շշնջում  քամին  ականջիս, Կարծես երազում  թռչում  էր  հոգիս, Մոլոր ամպերից  սերը  անձրևում, Քամու թևերն  էր  կարծես  լվանում: Որ մաքուր  թևով քո բույրը  բերի, Իր վարժ մատներով  վարսերս  շոյի, Ու թերթի  սիրո  էջերը   սրտիս . Իր ախորժալուր  երգը    երգելիս, Հիշեցնի մեղմիկ  քո  շոյանքները, Որով սնվում  էր  սրտիս  զարկերը, Իսկ երակներում, ասես  արյան  տեղ՝ Մեր սիրո  գետն  էր  հոսում  համա









ՀԱՆՈՒՆ  ՍԻՐՈ, ԽՆԴՈՒԹՅԱՆ
Խոր, անթափանց  մի  հայացք  կա  տարիներիս ծալքերում, Որ երազիս  թևերով  եմ՝  ես  միշտ  այնտեղ  հայտնվում, Նայում հեռուն  տարիներիս, հիշում  օրերն  իմ  ապրած, Մերթ շփոթվում  ու  կարմրում՝  ինչպես  աղջիկ ամոթխած, Մեկ էլ  հիշում  տարիներիս  սիրո  փշուր  պատրանքներ, Որ լողում  են  սրտիս  ծովում,  ինչպես  մոլոր  մակույկներ: Ամեն մարդու  սրտի  ծովը  գոյանում  է  արցունքով, Իսկ արցունքի  կաթիլներն  էլ բյուրեղանում  են   սիրով. Տարիներս անցան  հեռու, մոլորված  ու  վիրավոր, Սիրտ-ծովակս  բավիղ  հյուսած  սպասում  է  մեղավոր, Մերժված սիրո  կարոտ  ափին  հանգրվանող  մենության, Ու փարոսին այնտեղ  կանչող, հանուն  հույսի, խնդության…












ԹԱԽԻԾ  ԿԱ  ԽԱՌՆԱԾ   ՄԵՐ  ՍԻՐՈ  ԵՐԹԻՆ...

            
Իմ թափառ հոգին  մոլոր  ու լռին, Այցի էր  եկել քո  երազներին, Գգվել քո հոգու  մե՜ղմ  շոյանքներին, Ու ականջ  դրել  սրտիդ զարկերին:
Արթնացա՛վ  հոգիդ  սիրո կարոտից, Ու լուռ   շշունջով՝ ցնցե՛ց  ինձ  մեկից, Երա՛զն իմ  հուշիկ  կամա՜ց  արթնացավ, Սիրո խաբկանքից,  թախիծն  իմ՝  անցավ:

Սիրո՛վ  մերեցիր  իմ  մի  բուռ  հոգին, Ու սիրտս դարձավ  սիրո՛վ  մոլեգին, Ինքս էլ չիմացա,  ինչպե՞ս  պատահեց, Հոգուս  թախիծը, սիրո  վերածվեց: Կյանքը  հիրավի՝ թե  սեր  չունենա, Թախիծը հոգուց ինչպե՞ս   վերանա… Ինչպե՞ս կարող  էր,  իմ մի  բուռ  հոգին, Օթևան  դառնալ  սիրուդ  մոլեգին:
Արի,  սիրելի՛ս,  քո սիրտը  ձուլի՛ր, Սրտիս զարկերին, ու լո՜ւռ  ականջ  դիր, Լսո՞ւմ ես դու  մեր  սիրո մեղեդին… Թախիծ կա  խառնած  մեր սիրո երթին:
Դու  այնպե՜ս  սիրիր, այնպե՛ս  մոլեգին, Որ նմա՛ն լինի  իմ  երազներին, Հուշիկ երազից՝  հոգիս   արթնանա, Ու  թախիծն  իսպառ՝  թողնի՜   հեռանա: 
   



















ՍԻՐՈ   ՎԱՅԵԼՔ

         
        Պատրանք  գիշերվա՝ մի  սիրո  երթիկ, Գրված  երազից՝ հուշե  մի  թերթիկ.. Ցնորք աղջկան կամ թե  պատանուն Կրքոտ  երազն  է  տանջահար  անում
Անուշիկ  քաղցը  սիրո  վայելքի, Մի ամբողջ  գիշեր  կտա  ձեզ  կրքի: Սիրո հագուրդը  այդ  ե՞րբ է  լինում, Ամբողջ մի  կյանքն  էլ,  դեռ  քիչ է  թվում:
Թող  կրծքի՛դ  դնի դեմքը  իր  խոնարհ, Վարսերը փռի սրտիդ  բոցավառ, Աղջիկն այն լուսե՝  քո  երազների, Որ մի համբույրից  կդառնա   փերի:

Ու թող  խե՛նթ  սիրո բուրմունք  արձակեն, Թող վայե՛լք դառնան  ու  հա՜ր  երկարեն, Ձեր գիշերները՝ կրքով  խառնված, Ու ցերեկները՝  սիրով  շաղախված…






Комментариев нет:

Отправить комментарий