Ա  Ն  Մ  Ո  Ռ  Ա  Ց      Հ  ՈՒ  Շ  Ե  Ր






        Փ Ո Ր Ձ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Երբ ոտք դրի կյանքի շեմին,
Դուռս գոցեծ նախանձ քամին,
Փոթորկելով ճամփես փակե՛ց,
Ծաղիկնեերս ոտնահարե՛ց:


    Բայց չմեռա՛վ հույսը լույսի,

    Քամին՝ սերմնացա՛նն է բույսի, 
    Փչե՛ց, ցրե՛ց ողջ սերմերը, 
    Գարնանն ելան նո՛ր ծիլերը:

Ու շունչ առան դարձան ծաղի՛կ,
Ճշմարտության երգ ու տաղի՛կ,
Փունջ կապեցի ես նրանցից,
Գնացի դեպ դուռը նորից:


    Դուռը բացվեց, բայց կիսաբաց,

    Շեմքին երա՛շտը երևաց, 
    Խե՛թ նայելով քամու նման, 
    Փորձեց այրե՛լ իմ ապագան:


Ծաղիկներս այրե՛ց հրով,
Ու ձեռքերս ծածկե՛ց մրով,
Անարգելով վիրավորե՛ց,
Քամու նման ե՛տ դարձրեց: 

 
    Ու շփոթված, ես գլխիկոր,

    Այրված փունջը ձեռքիս, մոլոր,
    Այդ շեմքից էլ ես հեռացա...
    Բայց նորից, նոր գարո՛ւն դարձա:


Հույսով բուժի ցավը վերքիս,
Արմատները խո՛րն են երկիս,
Էլի գարնան ծիլերով հե՛զ,
Կյա՛նք եմ առել առաջվա պես:

 
    Ու ծաղկունք փնջած հոգեթով,

  
  Քայլո՛ւմ եմ գարնան շքերթով,
    Որ բուրմունքով իմ հաճելի՛, 
    Լինեմ մարդկանց ընդունելի՛:

Ու թող փչի՛ քամին անցվոր,
Որ սերմերը ցրի՛ բոլոր,

Կրակն այրի՛ աշնան ցախը,

Որ գարնանը ծաղկի՛ բաղը:


    Օծվի բույրո՛վ կախարդական,
   

    Անթառա՛մ մնա մշտական,

    Գարնան շնչով բուրումնավե՛տ,
    Մարդկանց սրտում ապրի՛ հավետ:
                                          05 12 95թ.






                    Գ Ա Ր ՈՒ Ն

Դռները բացվեց՝ տևական բանտի,
Գարունն է կանչում մեզ աշխատանքի,
Գարուն է եկել, ձմեռն անցկացավ,
Նինջ ու հանգիստն էլ արդեն վերջացավ:

Ի՜նչ դրախտային գույներ ու բուրմունք,

Ինչպե՞ս կարող է մարդ չզգա հաճույք,
Վառ ծիածանի գույներով շաղված՝
Ծաղիկներ շքեղ ու համատարած:

Ամեն մի ծաղիկ մի կյանք, մի աշխարհ,
Ամենքն առանձին մի բույր, մի նշխարհ,
Դաշտերը ներկված՝ հազար գույներով,
Ձորերը հերկված՝ վարար ջրերով:

Ինչպե՞ս կարող է մարդ չհիանա,
Գարունը տեսնի ու չլիանա,
Գարնան ամեն ծիլ զարդն է աշխարհի,
Գարունն է մուսան նաև հանճարի:
                                                 18 06 92թ.






Ճ Ա Ղ Ե Ր Ի Ց   Ա Յ Ն   Կ Ո Ղ Մ


Տխուր է շուրջս, ցուրտ Է ու խավար,

Ազատ կյանքին եմ ձգտում անդադար,
Մութ պատերի մեջ լույս եմ որոնում,
Սիրտս անհանգիստ, հոգիս է տանջվում:

Շղթայված փականք երկաթե դռան,
Պատուհաններին՝ ճաղեր զանազան,
Գիշեր ու ցերեկ ես մեն ու մենակ,
Ծխում եմ նորից, խորհում շարունակ:

Երազկոտ միտքն էլ իմ ազատատենչ,
Անվերջ հավատք է ներարկում իմ մեջ,
Տալիս թևավո՛ր, ազատ կյանքի հո՛ւյս,
Ճրա՛գ եմ փնտրում, որ սրտիս տա լո՛ւյս:

Հիշում եմ ազատ կյանքի օրերից,
Ու գոտեպնդվում կյանքի դասերից,
Երբեմն կյանքը փորձությո՛ւն տալով,
Սովորեցնում է քայլե՛ր ապահով:
                                             24 11 90թ.




          Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ


Օ՛րն է վերադարձի,
Նորից դառնամ քաղաքացի՛,
Հագա՛ծ, կապա՛ծ ճամպրուկ ձեռքի՛ս,
Սպասում եմ ընկերների՛ս:

    Մնաք բարո՛վ իմ ընկերներ,
    Լինեք իրար մտերիմնե՛ր,
    Ծառայեցեք՝ երկու տարի՛,
    Կգա և ձեր ո՛րը բարի:

Արցունքոտ են աչքերը իմ,
Ու տանջվում է սիրտս կրկին,
Թե ինչպե՞ս տուն պիտի հասնեմ,
Ու բոլորից կարոտս առնեմ:

    Մայրս այնտեղ արցունքն աչքին,
    Սպասում է իմ տուն դարձին,
    Սիրած աղջիկ ունեմ մոլոր,
    Ճամփի՛ս կսպասե ամեն օր:

Մնաք բարո՛վ ես գնում եմ,
Օրհնությունս ձե՛զ թողնում եմ,
Թո՛ղ ինձ լինի բարի ճամփա,
Իսկ ձեզ՝ բարի՛ ծառայություն:
                                      28 04 91թ.




                       Տ Ա Գ Ն Ա Պ



Ձմեռն է հուշիկ շեմքիս մոտեցել,
Ուզում է հոգուս դռնակը բացել,
Ոռնում է հուժկո՛ւ, փոթորկում սաստի՛կ,
Հույս չունե՛մ գարնան, գոնե մի փոքրիկ:

Սրտիս մոմն էլ է կամացուկ մարում,
Ա՜խ իմ նոր բացված սիրտս է թառամում,
Ջահել եմ ես դեռ, ջահե՛լ տակավին,
Բայց ձյո՛ւն է ուզում իջնել իմ սրտին:

Համոզում է ինձ ձմեռը դաժան,
Կանչում է՝ տանի իր գիրկն անարժան,
Ու ինձ օրեցօր այնպես է թվում,
Կարծես լինեմ ես սառցե անկողմում:

Մի՞թե հրաժեշտ պիտի տամ կյանքին,
Ու հպատակվեմ ձմեռվա կանչին,
Մի՞թե գարունս էլ չի՛ բացվելու,
Ու սիրտս խինդով էլ չի՛ լցվելու:

Թեկուզ ձմեռվա կանչին կո՛ւլ գնամ,
Մի՛շտ գարնան ծաղիկ պիտի ես մնամ,
Որ քար սրտերոմ սե՛ր բոցավառեմ,
Ու վառ գարուններ մարդկանց պարգևեմ:
                                                     12 01 92թ.




 Ա Հ Ե Լ   Թ Ե   Ջ Ա Հ Ե Լ



Չգիտեմ՝ ե՛ս եմ ծերացել,
Թե՞ հայելին է փչացել,
Ակոսներ են շարվել դեմքիս,
Չե՛մ ճանաչում ինձ նայելիս,
Ձյո՛ւն է իջել իմ մազերին,
Գուցե խաբո՛ւմ է հայելին,
Բայց մի տեսակ չե՛մ հավատում,
Դեռ ջահե՛լ եմ ու թռվռո՛ւն,
Դեռ ամռան պես վա՛ռ է հոգիս,
Անհագ սիրո հո՛ւր կա սրտիս,
Դեռ վարարա՛ծ ու խոխոջո՛ւն,
Ամպերն ի վեր ջախրող թռչյո՛ւն,
Դեռ երազս կարոտ երգի՛ս
Ու կիսատ է պա՛տը բերդիս...
Տարիներս ինչքա՜ն անցել,
Իմաստության սե՛րմ են դարձել...
Հաճախ դեմքի կնճիռը խո՛ր,
Չի՛ վկայում, ո՛չ հին ո՛չ նոր:
                               23 03 12թ
 




                Կ Ե Ն Ա Ց


Խոսքս քո պատվին ասեմ՝ քե՛զ համար,
Թո՛ղ հավերժ ապրի անունդ արդար,
Շնորքիդ վայել երկու խոսք ասեմ,
Ու քո արժանի կենացը խմեմ:

Հանուն մարդկության, բխող դու աղբյուր,
Ընկերության մեջ ոսկի՛ ես մաքուր,
Պատվո՛վ ես կերտում քո խոսքն ու ուղին,
Թող Աստված կյա՛նք տա քեզ պես ասպետին:

Մտքերդ դալա՛ր, դու ճշտի գերի՛,
Թո՛ղ որ քո գետը մի՛շտ գերան բերի,
Մնաս սիրելի՛ քո ախպերության,
Լինես արժանի՛ միշտ ընկերության:

Ինչքա՞ն էլ ասեմ քիչ պիտի լինի,
Ցանկանում եմ՝ միշտ մնաս հարգելի,
Դե՛, բեր բարեկա՛մ, խփե՛մ քո գավին,
Խմեմ արժանի, կենա՛ց քո պատվին:
                                             13 10 95թ.







     Տ Ա Ր Ե Դ Ա Ր Ձ Ի   Ա Ր Թ Ի Վ



Ծննդյանդ օրվա առթիվ
Հավաքվել է բազմություն,
Ջերմ խոսքեր են ասում անթիվ,
Քեզ մաղթում՝ առողջություն:

     Ցնծությունը ձեր օջախում
     Թո՛ղ անպակաս միշտ լինի,
     Քո անհաջող օրը կյանքում
     Թո՛ղ այսօրվա պես լինի:

Ծնունդը քո շնորհավո՛ր
Իմ բարեկամ թանկագի՛ն,
Կյանքում լինես միշտ բախտավո՛ր
Հասնես դու քո մուրազի՛ն:

     Յոթը որդով սեղան նստես,
     Սգից հեռու միշտ մնաս,
     Թող արևդ փայլի՛ միայն,
     Բախտավոր կքա՛նք ունենաս:
                                          11 07 92թ.





                    Տ Ա Ր Ե Դ Ա Ր Ձ



Քո ծնունդն է, ու քո տոնն այսօր,
Բոլորն ասում են քեզ «Շնորհավոր»,
Լրացել է քո քսանհինգ տարին,
Ցանկանում եմ քեզ՝ քո սրտի բարին:

Թո՛ղ որ արևդ հուրհրա ընդմիշտ,
Ու սրտիդ երբեկ թո՛ղ չդիպչի վիշտ,
Ծաղկած միշտ մնաս, անթառա՛մ, դալա՛ր,
Թո՛ղ որ կատարվեն իղձերդ արդար:

Դու ինքդ լինես քո ղեկավա՛րը,
Որ քեզանից միշտ խուսափի չա՛րը,
Ձեռքումդ պահես միշտ ջա՛հը ճշտի,
Ու չհանդիպե՛ս ցավի ու վշտի:

Միշտ բարի խոսքի՛ լինես արժանի,
Տարեդա՛րձը քո, շնորհավո՛ր լինի,
Թող որ չունենա՛ս անլուծելի հարց,
Միշտ բարին ընդ քե՛զ, բարի՛ տարեդարձ:
                                                     03 06 95թ.


Ն Ո Ր Տ Ա Ր Վ Ա Գ Ա Լ Ը

Քանի գնում, մոտենում է մայրամուտը, Ուղիղ անկյունն է բաժանում՝ սուրն ու բութը, Անցնողն անցնում, դառնում է դաս, Թե որ նրա հա՛մը զգաս: Նոր տարին է, հուշիկ գալիս, բարի լույսով, Լավ ու շքե՛ղ, իղձակատա՛ր, կյանքի հույսով, Մաքո՛ւր, անբի՛ծ էջեր սփռում, Որ լրացվի կյանքի գրքում:
Ու աննկատ մեծանում ենք, թեև տարով, Բայց հորձում է խնդությո՛ւնը, նշվո՛ւմ սիրով, Հրճվանքով մանուկնե՛րի, Հույսով գալիք լա՛վ օրերի: Ղողանջում են զանգակնե՛րը ավետաբեր, Ու ժայթքում են կենացները՝ ճո՛խ, անհամբե՛ր, Շնորհավո՛ր գալիք տարին՝ Ցանկանում ենք՝ լա՛վն ու բարի՛ն: 30 12 07թ. Ն Ո Ր Տ Ա Ր Վ Ա Կ Ե Ն Ա Ց
Ամանորյա մեր սեղանին՝ Ուր տիրում է բարի ոգին, Խմիչքը ճո՛խ, հացն անաղա՛րտ, Թո՛ղ ողջ տարին լինի առատ: Թող թևածի սե՛րը բարի, Տե՛րը դառնա մեր աշխարհի, Ու ամեն տո՛ւն, ամեն օջա՛խ Խնդությո՛ւնը մտնի հաճախ: Ովքեր ունեն բարի հույսե՛ր, Թող նոր տարին վառի լույսե՛ր, Ովքեր ունեն ի՞նչ որ կարիք, Ցանկանում եմ՝ բե՛րք ու բարի՛ք: Մեր խնջույքի մասնակիցնե՛ր, Հարգելի սեղանակիցնե՛ր, Ցանկանում եմ՝ լա՛վն ու բարի՛ն, Շնորհավո՛ր ձեր նոր տարի՛ն: 24 12 07թ.





   

Комментариев нет:

Отправить комментарий