2    Ս Ի Ր Ո    Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ
       



         Ս Ի Ր Ո    Ծ Ն ՈՒ Ն Դ Ը

Ինքս ինձ խոսում եմ, ինչ որ մեկի հետ,
Ինքս ինձ կռվում եմ, ինչ որ մեկի հետ,
Ինչ որ մեկի հետ կարծես գնում եմ,
Ինչ որ մեկի հետ ասես քնում եմ:

Խոսում եմ անվերջ, ցնորվածի պես,
Ու մեկն իմ խոսքը լսում է, ասես,
Չգիտեմ ո՞ւմ հետ և ի՞նչ եմ խոսում,
Բայց ես եմ միայն իմ ձայնը լսում:

Այսպես շարունակ ինչպես երազում,
Ինչ որ մեկի հետ քայլում եմ, վազում,
Կարծես փոխվում է բնույթը կյանքիս,
Սե՛րն է աննկատ ինձ այցի գալիս:

Սիրո սերմն անտես սիրտս է պատռում,
Ծիլեր է տալիս, շունչ է ներարկում,
Սիրո խենտությամբ վարագում սիրտս,
Ահա՛, ինչու է անհանգիստ միտքս:
                                           09 09 92թ.




    Ա Ռ Ա Ջ Ի Ն    Պ Ա Հ Ը

Մեր ծանոթության առաջին պահին
Երկի՛նք ես տեսա քո աչքերի մեջ,
Որտեղ ա՛րև էր միայն, ո՛չ լուսին,
Պայծառ ու շքեղ շողո՛ւմ էր անվերջ:

Ու քո հայացքում մի աշխա՛րհ տեսա,
Որտեղ դրախտի դռնե՛րն էին բացվում,
Դռների ներսում կանչող սե՛ր տեսա,
Եվ ինձ զգացի դռների ներսում:

Ա՜խ մինչև հիմա գլխի չեմ ընկնում,
Երա՞զ էր արդյոք, թե՞ իրողություն,
Ի՞նչ էր թաքնված քո հոգու խորքում,
Որ մռա՛յլ սրտիս պարգևեց գարուն

Անկրկնելի էր հայա՛ցքդ առաջին,
Ինչպես Աստվա՛ծ է անկրկնելի,
Ձա՛յնդ նման էր առվի կարկաչին,
Զուլալ ու վճիտ՝ անչա՛փ դյուրալի:

Ու այդ օրվանից ես երջանկացա՛,
Դրախտի ծաղի՛կ բացվեց իմ սրտում,
Տխրությունս ես ընդմի՛շտ մոռացա,
Քո մասի՛ն եմ ես հիմա մտածում:
                                              06 02 92թ.




          Հ Ի Շ ՈՒ Մ   Ե Մ

Հիշո՛ւմ եմ՝ երբ քեզ մոտեցա,
Մի խենթ ժպի՛տ կար քո դեմքին,
Կարծես հաճո՛ւյք ես ստացա,
Երբ նայեցի քո աչքերին:

Դու չեի՛ր խոսում՝ լավ եմ հիշում,
Ինձ հետ խոսում էին աչքե՛րդ,
Քո հայացքից չէի՛ հագենում,
Աչքե՛րդ էին ինձ հայտնում սերդ:

Լուռ, ամոթխած դու ժպտո՛ւմ էիր
Իմ բարևը ողջունելով,
Քո հայացքով ինձ գերո՛ւմ էիր
Սիրտս ու հոգիս կախարդելով:

Ու իրավի՛, ես խենթացա՛
Առաջին իսկ հանդիպումից,
Իմ սրտին ես գերի՛ դարձա,
Այդ հանդիպմա՛ն կախարդումից:
                                          05 02 92թ.




        Լ Ս Ի Ր   Խ Ե Ն Թ ՈՒ Կ Ի Ս

Լսի՛ր խենթուկիս՝սիրունիկ աղջիկ,
Ես քեզ չե՛մ ասում խոսքեր խաբուսիկ,
Ու ես չե՛մ ուզում դաժան խաբկանքով,
Քո սիրտը գերե՛մ ի՞նչ որ մի ձևով:

Ուզում եմ քեզ հետ մե՛կ էլ հանդիպեմ,
Ու շուրթերիցդ ջերմ համբո՛ւյր քաղեմ,
Դառնացած սրտիս կարոտը հայտնե՛մ,
Ու քո հայացքում պատասխան գտնե՛մ:

Ուզում եմ հիմա չլինե՛ս մենակ,
Իրար հե՛տ լինենք կյանքում շարունակ,
Ուզում եմ կյանքիս մոմակալո՛ւմ սուրբ,
Ի՛նքդ մոմ վառես՝ մատներո՛վ քո նուրբ:
                                               14 01 92թ.




                Խ Ո Ր Ը   Մ Տ Ա Ծ Ի Ր

Գիտե՛մ՝ դո՛ւ էլ ես հիմա տանջվում,
Քե՛զ էլ եմ հիմա շատ լավ հասկանում,
Գիտե՛մ՝ դո՛ւ էլ ես ձգտում հանդիպման,
Բայց դեռ չի՛ խաչվում մեր կյանքի ճամփան:

Նախանձ սրտե՛ր են մեր ճամփին կանքնած,
Ուզում են մարե՛լ մեր մոմը վառված,
Իբրև բարեկամ խորհո՛ւրդ են տալիս,
Բայց ա՛յդ խորհուրդից մեր սերն է լալիս:

Ե՛լքը միակն է՝ մտածե՛լ խորին
Ու չհավատա՛լ չար խորհուրդներին,
Շատերն են ուզում վերջը մեր սիրո՛,
Ու մեր սերն այդպես դարձնել զրո՛:

Մի՞թե չե՛ս տեսնում փշեր քո ճամփին,
Որոնք արգե՛լք են դարձել քո փառքին,
Չորս կողմդ նայի՛ր, մտածի՛ր խորը,
Տե՛ս, հանկարծ չընկնե՛ս ջրով լի հորը:
                                                   30 06 92թ.




ՀԱՆԴԻՊՈՒՄ  ՄԵԿ  ՔԱՌՈՐԴ  ԺԱՄ

Հանդիպեցի քեզ վերջապես որոնումիս ճամպեքին,
Եվ ինձ թվաց, թե տեսի՛լք է հայտնվել իմ աչքերին,
Շփոթվա՛ծ էի ու զարմացա՛ծ,աչքերիս չէի՛ հավատում,
Դու նայո՛ւմ էին եղնիկի պես, ի՞նչ էիր արդյոք մտածում:

Աննպատակ ժպտո՛ւմ էիր լուռ ու աչքերդ կկոծո՛ւմ,
Չէի՛ր հասկանում, որ քո սե՛րը, իմ սրտին վա՛րդ է բացում,
Մերթ ամոթից կարմրո՛ւմ էիր, մերթ ինձանից շրջվո՛ւմ,
Մոլորվա՛ծ էիր դու էլ ինձ պես, շուրթերդ չէի՛ր թոթովում:

Եվ վերջապես լռությունը խախտվե՛ց, իմ ջերմ բարևի՛ց,
Կարծես սիրո շողե՛ր իջան, իմ շուրթերին արևի՛ց,
Դու մեղմ ձայնով շշնջացի՛ր, պատասխանն բարևի,
Շրթունկներդ մեղմ շրշացի՛ն, նման աշնան տերևի:

Մի քանի բա՛ռ...և բաժանման պա՛հն էր արդեն մոտեցել,
Հանդիպումից մի՛նչ բաժանում, մի քառորդ ժա՛մ էր անցել,
Խոստումներ էինք տալի՛ս իրար ու կանչո՛ւմ էինք հանդիպման,
Հավատալո՛վ, որ մի որ էլ կհանդիպե՛նք անպայման:

Ու հո՛ւշ դարձավ մեր սրտերում հանդիպո՛ւմն այդ չսպասված,
Երազի պես անհետ անցա՛ն, մեր խոսքերը ամոթխած,
Ցրվեց խի՛նդը մեր աչքերից, ա՛յժմ, տխուր ու տրտում,
Անվե՛րջ, անհո՛ւյս ճամփաներում՝ ես քե՛զ, դու ի՛նձ ես փնտրում:
                                                                            27 06 92թ.






       Ի Ն Ձ   Ճ Ի Շ Տ    Հ Ա Ս Կ Ա Ց Ի Ր

Մինչև այսօր չե՛մ ճանաչել ես քո հոգին,
Ու ես գիտե՛մ, չե՛ս հավատում դու ո՛չ մեկին,
Ճի՛շտ է, հիմա շատերի մոտ չկա՛ հավատ
Մի՞թե այսօր դարձել եմ ես այդքան նամարդ:

Խուսափո՛ւմ ես ինձ հետ այժմ հանդիպելուց,
Եվ ո՛չ միայն հանդիպելուց, այլ խոսելուց,
Մի՞թե ես քեզ ուրիշ ուղի եմ ցույց տալիս,
Կամ թե քեզ հետ աննպատակ ման եմ գալիս:

Ինչպես սուտլիկ քեզ չե՛մ քծնում խոսքերիս մեջ,
Ու քո կամքին ես չե՛մ դառնում արգելք անվերջ,
Մի՞թե կյանքիդ վառված մոմը պիտի մարեմ,
Գուցե՞ դու գտնում ես, որ ես այդքան չա՛ր եմ:

Մի՛ ամաչիր, խոսքերն ասա՛ դու քո սրտի,
Գուցե՛ քեզ մոտ բաժին ունեմ ես մեղքերի,
Լա՛վ է քո խոսքերով դու ինձ Գնա՛» ասես,
Քա՛ն թե քո վարմունքով, ինձ քեզանից վանե՛ս:
                                                          30 07 91թ.




                         Չ Գ Ի Տ Ե Ս

Ի՛նքդ էլ չգիտես նստել ես նավակ,
Թե՞ մի խաղալիք անշարժ ավանակ,
Չգիտե՛ս, ի՛նքդ ես քեզ ղեկավարում,
Թե՞ մեկ ուրիշի կամքն ես կատարում:

Չգիտե՛ս, ինքդ քո չարն ու բարին,
Նույն հայացքով ես նայում բոլորին,
Շա՛տ ես միամիտ, կասկածանք չկա՛,
Վարմունքիդ ճնշող վա՛խն է վկա:

Չգիտե՛ս, կյանքդ ի՞նչ ուղով տանես,
Չգիտե՛ս, սիրե՛ս, թե՞հեռու վանես:
Ընկել ես երկու սարերի միջև,
Չգիտե՛ս, որի՞ց կծագի արև:

Բայց քո գործն է դա՛, դո՛ւ պիտի ընտրես,
Խո՛րը մտածիր, հանկարց չխաբվե՛ս,
Պիտի՛ որոշես հիմա ճիշտ ձևով,
Որ ամբողջ կյանքում չզղջա՛ս ցավով:
                                               29 07 92թ.




              Ա Յ Ս    Ե Մ    Ո Ր    Կ Ա Մ

Ի՞նչ ես ուզում, շքեղ զարդե՞ր,
Հարստությո՞ւն, ոսկի՞, գանձե՞ր,
Չունե՛մ, որ տամ կամ նվիրեմ
Եվ դրանցով սիրտդ գերեմ:

Ունեմ մի սի՛րտ ու սե՛ր մաքուր,
Ունեմ հոգի՛ աստվածատուր,
Թե որ կուզե՞ս, քո՛նն են, խնդրե՛մ,
Կուզե՞ս, քեզ մեր տո՛ւն կտանեմ:

Ուզես-չուզես ա՛յս եմ որ կամ,
Քեզ հետ չե՛մ խոսում չարակամ,
Փնտրի՛ր, ընտրի՛ր ոմ որ կուզես,
Տե՛ս, որ հանկարց չփոշմանե՛ս:
                                          11 09 92թ.




    Ս Ե Ր Ն    ՈՒ   Գ Ի Ն Ի Ն

Թո՛ւնդ է գինին իմ խմած,
Թո՛ւնդ է քո թո՛ւնդ սիրո պես,
Բայց գինուց չե՛մ ես արբած,
Դո՛ւ ես տանջում ինձ այսպես:

   Գավաթներն եմ դատարկում
   Մեկը մեկի ետևից,
   Ու բնավ չե՛մ կշտանում,
   Քո կենա՛ցը խմելիս:

Դա՛ռն է գինին և անո՛ւշ,
Եվ ըմպո՛ւմ եմ ես կրկին,
Ինչպես սե՛րդ դառնանուշ,
Հրկիզո՛ւմ է իմ հոգին:

   Ու լապտերի լույսի տակ
   Ամբողջ գիշեր ես արթո՛ւն,
   Բացո՛ւմ եմ շշերը փակ
   Ու գավերը դատարկո՛ւմ:

Նայո՛ւմ եմ քո նկարին,
Որ սեղանիս է դրված
Ու խփո՛ւմ եմ քո գավին,
Որ քեզ համար է լցված:

   Խմում կենա՛ցն իմ ու քո
   Ու նկա՛րդ համբուրում,
   Դու ժպտո՛ւմ ես ինքնագոհ,
   Ես քո սիրո՛ւց եմ արբում:

Ու փորձում եմ գինովնա՛լ,
Այնպե՛ս, ինչպե՛ս քո սիրուց,
Բայց չե՛մ կարող ուշքի գալ
Քո արբեցնող թունդ գինուց:

   Ի վերջո համոզվեցի՛,
   Թե գինո՛ւց էլ ես արբեմ,
   Վաղը քեֆս կթողնի՛,
   Բայց քո սիրուց արբա՛ծ եմ:
                                 27 02 92թ.



                      Ա Ս Ա

Օրերս այսպես դժվար կանցնի,
Բացված վարդս կթառամի,
Արտասուքս կծովանա,
Բայց դու բնավ չե՛ս հասկանա:

Վերջապես՝ ես խնդրո՛ւմ եմ քեզ,
Դու ինձ վերջին խոսքդ ասա՛,
Թե սիրում ես, կամ թե ատում,
Ասա՛, ինչու ես չարչարում:

Ասա՛, վերջին խոսքդ լսեմ,
Մի՛ թող այսպես ես տանջվեմ,
Թե չէ՛ այսպես ամբողջ տարին,
Չգիտե՛մ իմ լավն ու բարին:
                                      03 09 92թ




       Հ Ի Շ Ո Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ձյան փաթիլներն են հեզուկ ու նազուկ երկնքից իջնում,
Ու մեր առաջին հանդիպման օրն են ինձ հիշեցնում,
Արծաթենման փաթիլներով լի այդ օրն էլ անցավ,
Ու մեր հանդիպումն առաջի, վերջի հուշ երազ դարձավ:
Անցել են օրեր կարոտում եմ ես, հիշում շարունակ,
Հիմա էլ կուզեի, որ քեզ հետ լինեի փաթիլների տակ,
Ու մեկ էլ չքնաղ քո դեմքը տեսնեի, նայեի կարոտով,
Թախծոտ աչերիդ հայացքից հալվեի, խոսեի շշուկով,
Եվ իմ խոսքերի ջերմության ներքո, քո սիրտը գերեի,
Երազն հուշ դարձած, գուցե մոռացված, ես աշխարհ բերեի:
                                                                             23 12 91թ.




                Բ Ա Ր Ո Վ    Ե Կ Ա Ր

Արշալույսի շող ու շաղով դու եկա՛ր,
Կոկոմ սրտիս համբո՛ւյր տվիր դյութական,
Քեզ պես չքնա՛ղ, չնաշխարիկ էլ չկա՛ր,
Հոծ ամբոխում դո՛ւ էիր իմ սրտի արքան:

Դեռ երկնքից շողեր չիջա՛ծ արևի,
Դու նոր ա՛րև իմ աչքերին թվացիր,
Ու փոխարե՛ն մեր հանդիպման բարևի,
Դու մեղմ շիկնած ու ամոթխած ժպտացի՛ր:

Ու չիմացա՛ր, որ գալիքիդ հետ մեկտեղ,
Ի՛նքդ բացիր իմ սրտի կոկոմ վարդը,
Հեզ աչերիդ վառ հայացքով նրբագեղ,
Ի՛նքդ ցրիր հոգուս կուտակված դարդը:

Ու երկրային ա՛րև դարձար դու կարծես,
Ջերմացնելով պայծառ ու ճոխ շողացի՛ր,
Քո շուրթերը թրթռացին այնպե՛ս հեզ,
Կարծես սիրո համբո՛ւյր սրտիս տվեցիր:
                                                   03 08 92թ.



    Ն Ա Զ   Մ Ի՛   Ա Ն Ի

Նազ նի՛ անի, ի՛մ Նազելի
Թո՛ղ շուրթերդ համբուրեմ,
Հեզ աչերդ մի՛ խոնարհի
Թո՛ղ նրանցով զմայլվեմ:

Քո փոխարեն էլ ո՞ւմ համար
Երգեմ սեր ու քնքշություն,
Չէ որ դո՛ւ ես սերս դալար
Չունե՛մ ուրիշ քաղցրություն:

Մի՛ մոլորվիր իմ խոսքերից,
Մի՛ ընդունիր որպես կեղծ,
Ինձ տարբերի՛ր ուրիշներից,
Սե՛րս ընդունիր անկեղծ:

Մի՛ թաքնվիր, ի՛մ սիրելի,
Թո՛ղ քեզանով հմայլվեմ,
Նազ մի՛անի, ի՛մ Նազելի,
Թո՛ղ շուրթերդ համբույրեմ:
                                    13 07 92թ.




 ՍՊԱՍԵԼ  ԵՄ  ԱՅՍ  ՕՐԻՆ

Անհամբեր ու անդադար
Սպասե՛լ եմ այս օրին,
Որ քեզ գրկե՛մ խելագար
Ու համբուրե՛մ տենչագին:

Եվ վերջապես հե՛նց այսօր
Կյանքի կոչվեց անուրջս
Եվ հույսերս բյուրավոր,
Այսօ՛ր կապին կամուրջս:

Դաժան օրերն ա՛նց կացան,
Միասի՛ն ենք հիմա մենք,
Մեր սրտերը միացա՛ն,
Մի կյա՛նք դարձան ու մի ե՛րգ:
                                   21 06 92թ.




  Ս Ի Ր Ո   Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ

Պայքարեցի՛նք սիրո կռվում դժվարին
Ու ձուլվեցի՛նք մեր երազի հանճարին,
Դեռ պատանի՝ ինչպես գարնան ձնծաղի՛կ,
Կամուրջ կապինք, դարձանք սիրով ընտանի՛ք:

Մեր սուրբ սերը երկնեց կյանքի լուսաբա՛ց,
Հրեշտակնե՛ր մեզ պարգևեց տեր Աստված,
Եվ օջախը ծխա՛ց հավերժի բույրով,
Այգին ծաղկե՛ց, չորս դին լցվեց բուրմունքով:

Ու քայլեցի՛նք մեր հեքիաթի պարտեզով,
Ծառ ու ծաղկին համբուրեցի՛նք հավեսով,
Մեծ ցնծությո՛ւն սրբագրվեց մեր կյանքում,
Մեր երազի աստղը փայլե՛ց երկնքում:

Ուրա՛խ ենք մենք ու երջանի՛կ միասին,
Թո՛ղ, որ խոսի ո՛ղջ աշխարհը մեր մասին,
Պիտի՛ լինենք հավերժ, սիրո երգարան,
Որ միշտ մնանք իրար սիրելո՛ւ արժան:
                                                  17 08 97թ.




             Հ Ա Մ Ա Ձ ՈՒ Լ Վ Ա Ծ Ք

Քո սիրով, իմ սերը մեղրացավ, ի՛մ սեր,
Ես քե՛զ ու դու ի՛նձ՝ դարձանք իրար տե՛ր,
Հոգիս հրճվանքից ճախրե՛ց եթերում,
Ուր երջանկությո՛ւն ու սե՛ր է տիրում:

Երբ դու
առանց ի՛նձ և ես առանց քե՛զ,
Գոյություն չունի՛ մեր կյանքը կարծես,
Միայն մի՛ ուղի կա երջանկության,
Երբ հանգուցվո՛ւմ են սրտերն ու ճամփան:

Կյանքով միացյա՛լ, կյանքում համընթա՛ց,
Մեր միությունը օրհնե՛լ է Աստված,
Մենք էլ հնազանդ սիրո օրհնանքի՛ն,
Համաձուլե՛լ ենք մեր սիրտն ու հոգին
                                               08 03 12թ.

                   

Комментариев нет:

Отправить комментарий