1    Ս  Ի  Ր  Ո    Ճ  Ա  Ն  Ա  Պ  Ա  Ր  Հ


ՍԻՐՈ ՃԱՄՓԱՆ    Ամեն մի մարդ սիրե՛լ գիտի,
Սիրո ճամպան անցնե՛լ գիտի,
Բայց փշո՛տ է մեկի ճամփան,
Մյուսինը՝ ծաղկու՛նք ալվան:

Խե՛նթ է ամեն մի սիրահար,
Խե՛նթ է, այո՛, նաև հանճա՛ր,
Երջանի՛կ է, նաև,
՝ սգվո՛ր,
Արդարամի՛տ  ու մեղավոր:

Սերն էլ խե՛նթ է ու խենթություն,
Կյա՛նք է, նաև՝ թշվառություն

Հաճու՛յք է թանկ, խի՛նդ ու ծիծա՛ղ,
Սակայն, նաև՝ անիմաստ խաղ:   14 08 92թ

 

                 ՍԵՐԸ  Ճի՛շտ է,որ ասում են սեր մի՛ փնտրի բնավ, Սե՛րն է,որ ամենքին բերում է վիշտ ու ցավ: Ճի՛շտ է և փնտրելը երբ կա արդարություն,
Հաճախ սե՛րն է բերում խինդ ու երջանկություն:
Բյու՛ր կյանքեր են գերի սիրո զորեղ ուժին,
Բայց և սե՛րն է մաքրում սրտին նստած փոշին:
Անբու՛ժ է ու դա՛ռը սիրո թողած վե՛րքը
Սակայն սե՛րն է ցանում կյանքի անուշ բե՛րքը:
Հաճախ վերջակետ է սերը դնում կյանքի՛ն,
Բայց և բյուր կյանքե՛ր է ծնում սիրո գինին:
Հեզը չա՛ր է դառնում սիրո դավից անգու՛թ,
Սակայն հաճախ սե՛րն է չարին դարձնում լու՛րթ:
Սե՛րն է բազում աչքեր իր փշերով գոցու՛մ,
Բայց նույն սե՛րն է նաև կույրի աչքը բացու՛մ:
Սե՛րն է հաճախ հոգուն պիղծ արարքի տանու՛մ,
Բայց սե՛րն է պոռնիկին իր ցոփ կյանքից վանու՛մ:
Սերը հաճախ թու՛յն է գավում իբրև գինի,
Բայց և սերը դե՛ղ է խոցվա՛ծ տանջվա՛ծ սրտի:
Սերը անբուժ մի ցա՛վ է,որ չունի բալասան,
Բայց և սերը կյա՛նք է, ծնու՛նդն է մարդկության:
Սիրել պետք է միայն սրտի արդա՛ր կամքով,
Թե չսիրես արդա՛ր,չե՛ս էլ տեսնի գորով:
Առանց սիրո ի՞նչ կյանք,սե՛րն է կյանքեր ծնում,
Թե չլինի սե՛րը էլ ինչու՞ ենք ապրում:
                                                                               22 05 92Թ     

                         ԲԱՑ ԱՐԱ  Հոգուդ վարագույրը բա՛ց,նազելի աղջիկ,
Մի՛ թող սերս կարոտով,տուր համբյու՛ր քաղցրիկ,
Թույլ տուր,որ խորասուզվեմ դղյակը հոգուդ
Ու մինչև վերջ ընթերցեմ,հատորը սիրուդ:
Խավար կյանքից հոգնէլ եմ,ա՛րև եմ ուզում,
Քո նրբագեղ նազանքը,իմ սիրտն է հուզում,
Շուրթս ծարավ համբույրի,չորացավ արդեն,
Կարոտ մնաց սիրտս քեզ,մաշվեց քո դարդեն:
  Բա՛ց արա,մատաղ հոգուդ,վարագույրը նուրբ,
Բա՛ց արա,որ ներս նայեմ,տեսնեմ հոգիդ սուրբ,
Բա՛ց արա և սիրտը՛քո,ինձ մի՛կասկածիր,
Ձուլվենք մենք այս երեկո,ինձ ճի՛շտ հասկացիր:
                                       
09 01 93թ  
  
ԱՐԴՅՈՔ ԳԻՏԵ՞Ս, Ի՛ՆՉ ԵՍ ԱՐԵԼ
                 Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
       Դու իմ հոգում, հու՛ր ես վառել
                 Քո նուրբ, փափուկ, խաս ձեռքերո՛վ,
      Դու իմ սրտին կյա՛նք ես տվել Քո աչքերի ծով հայացքով:
                                               Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
                                            Վառել ես հու՛րն ու հեռացել,
                                                  Բանտել ես ի՛նձ, իմ իսկ սրտում,
                                                 Ճիշտ է սրտիս, կյա՛նք ես տվել,
                                                  Բայց հեռու ես,քեզ չեմ տեսնում:

                                Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
                             Իմ աչերի լու՛յսն ես տարել,
                             Խավարում են աչերս հիմա,
                                          Քա՛ղցր ու անու՛շ, քունս ես տարել,
                                  Ա՜խ տանջվում եմ ես ակամա:

                Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
                  Իմ պարտեզն ես առքով մտել,
                   ՈՒ շու՛նչ տվել, անշունչ հողին,
                   Սակայն շուտ ես դու հեռացել,
                Անտեր թողել պարտեզը իմ:

    Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
Մի անարև կյա՛նք ես տվել,
Որ նմա՛ն է ընդհուպ դավի,
Անհաս սե՛ր ես ինձ նվիրել,
Որ կարոտ է հանդիպումի:

Արդյոք հիմա հասկանու՞մ ես,
Թե իսկապես ի՛նչ ես արել:
                               
04 02 92թ
    ԿՈՒԶԵԻ ԼԻՆԵԼ ԳԵՐԻ
             

Կուզեի այսօր,անակնկալ լինեի գերի,
Զմրուխտափայլ,բանտախցում քո աչքերի,
Եվ հյուրընկալ հայացքիդ մեջ տխրակարոտ,
Բերեի խինդով,ալեկոծված մի առավոտ:

Կերոնալույս երազներիդ անէակա՛ն,
Անհատնելի լու՛յսը սփռեի ես մշտական,
Հույսիդ վհատ ճանապարհին,փարոս վառվեր,
Արևանիստ այգաբա՛ցի,շողին փարվեր:

Որ աչերիդ կորած ցոլքը ծիածանվե՛ր,
Խի՛նդ ու ծիծա՛ղ,սե՛ր ու կարո՛տ,դեմքիդ գամվեր,
Ես էլ արբած բանտախցի զմրուխտ շողից,
Անզուսպ մերվեի՛, կախարդական սիրո դողից:
                                   
02 04 09թ    

        ՍՊԱՍԵԼՈՒՑ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ

Գիտե՞ս  ինչ է սպասելը,
Ի՜նչ դժվար է,
Երբ կարոտով ու անհամբեր սպասում ես,
Բայց չե՛ս տեսնում,
Սակայն կրկին հավատում ես,
ՈՒ ամեն ժամ աչքդ հույսի ճամփաներում
Որոնում ես ու չե՛ս գտնում:
Չե՛ս հանդիպում՝ ում փնտրում ես,
ՈՒ ինքդ քեզ մտածում ես.
Գուցե վա՛ղը,կամ ուրիշ օր
Կհանդիպես ճամփաներում,
Բայց վա՛ղն էլ է այդպես անցնում,
Մյո՛ւս օրն էլ:
Ժամերը՝օր, օրերն ամիս,
Սակայն աչքիդ քուն չի՛ գալիս,
Չե՛ս հասկանում,ինչու՞ ես այդպես հավատում,
Որ դեռ հույսով սպասում ես հանդիպումի.
Դու չգիտե՛ս ին՜չ դժվար է սպասելը...
Գուցե բնավ էլ չիմանաս.
Բայց ես կասեմ՝
Այս աշխարհում սպասելուց վատ բա՛ն չկա,
Նամանավանդ երբ չես տեսնում:
Առանց խոսքի ջե՛րմ սեր չկա,
Ոչի՛նչ չկա առանց սիրո,
Առանց հույսի՛ ապրել չկա,
Հավատա ինձ,այս աշխարհում՝
Սպասելուց վատ բան չկա՛:
                                05 07 92թ        
        
      ՏԱՐԻՆԵՐԻ ՄԻՋՈՎ   Տարիների միջով անցե,լ,
Սիրո առուն գե՛տ է դարձել
ՈՒ քո սրտի նեկտա՛րն անմահ,
Կյանքս մեղրի՛ է վերածել:

Քո ջերմությամբ արևաբե՛կ ,
Գիշերներս են դարձել ցերե՛կ
ՈՒ ծիլերը քո հանճա՛րի,
Քեզնով ծնվու՛մ,տալիս են բե՛րք:

Անհագ սրտիս հորձանքը քե՛զ,
Անհուն սերս տամ չմրսե՛ս,
Որ այս կյանքո՛ւմ և մյուսո՛ւմ,
Ես քե՛զ,դու ի՛նձ համար ապրես:                                 07 07 08թ        


ՈՐՔԱ՜Ն ԵՄ ՍՊԱՍԵԼ

Որքա՜ն եմ սպասել քո ճանապարհին,
Որ կրկին նայեմ քո հեզ աչքերին,      
Պայծառ երկնի կապույտով շաղված,                                              Սուր նիզակների տակ են թաքնված:  

                                   Այնքա՜ն վճիտ են ու այնքա՜ն խոնարհ,      
                                     Թախծոտ են այնքա՜ն ու այնքա՜ն հանճար,
                                   Այնքա՜ն միամիտ,այնքա՜ն մեղավոր,        
                                 Խորին են նաև ու խորհրդավոր:                  
Որքա՜ն եմ սպասել ես հանդիպումի,  
Սիրտս ճաքվում է,էլ չի՛ համբերի,      
Աչերդ այնպե՛ս են հոգիս կախարդել,  
Որ նրանց սիրուց պոետ եմ դարձել:      
22 06 92թ   
         ԲԱՐԻ ԱՌԱԱՎՈՏ     
Լույսը բարի թող բացվի՛,
Քո զմրուխտե՛ աչերին
Առավո՛տը պարգևի,
Ժպի՛տ, քո վառ հայացքին:

Հավքերն անուշ դայլայլե՛ն
Գո՛վքը, չքնաղ պատկերիդ,
Ծաղիկները թող բացվե՛ն,
Զմայլքը լցվի՛ հոգիդ:

Արևի տաք շողե՛րը,
Շոյեն դե՛մքդ վառվռուն,
Կույս, մանանա ցողե՛րը,

Պարուրվե՛ն քո ոտքերուն:              
Վայելքին այս լուսընծա՛,
Խառնեմ համբու՛յրն իմ կրքոտ, ՈՒ գգվանքո՛վ մետաքսյա, Մաղթեմ բա՛րի առավոտ:
                                
05 12 07թ
         




                   ՀԵՌԱՑԻՐ
                     

Կյանքում չե՛մ ների սերս լքողին,
Իմ մաքուր սրտին,դարդ պատճառողին,
Հեռացի՛ր ինձնից,ա՜խ ինձ մի՛ հիշիր,
ՈՒ քո արածը դու մի՛ մոռացիր:

Չե՛մ ուզում հիշել՝ քո անգութ սերը,
Քո այդ խաբուսի՛կ,խարդախ պատկերը,
Ինձ մոտ մի՛ արի,ընդմիշտ հեռացիր,
Չե՛մ սիրում էլ քեզ,դու լա՛վ հասկացիր:

Հեռացի՛ր ինձնից,մոռացի՛ր դու ինձ,
Ախ ես չե՛մ ուզում,տեսնել քեզ նորից,
Դու իմ խոսքերը,երբե՛ք չհասկացար,
ԵՎ դու իմ սրտին,դավաճան դարձար:

Մոռացել եմ ես,ամեն ինչ արդեն,
Չե՛մ ուզում լսել,քո ձա՛յնը նորեն,
Չե՛մ ների երբեկ,դու ի՛նձ մոռացիր
Ընդմի՛շտ դու գնա,ինձնի՛ց հեռացիր:
                                   
23 03 88 թ.     ՎԱՐԴ  ԱՂՋԻԿ

Վարդի  թփին  ծաղկած  հրաշք  գեղանի, Քեզ  տեսնողը՝  հաստատ  հոգոց  կհանի. Չքնաղ փերի,  բազմած  թփին  անվրդով, Զմայլում ես  քո  գրավիչ  բուրմունքով:
Շատ  ասպետներ  գերված  բույրից  հմայիչ, Մոռանում են  իրենց  կյանքում  ամեն  ինչ, Երբ փորձում  են  պոկել  վարդը  իր  թփից, Բայց և  իսկույն  վիրավորվում  փշերից…
Չարաճճի  ու  կամակոր  աղջիկ  ես, Վարդի նման  քո  ուզածին  կհասնես, Բազում սրտեր  թեկուզ  գերվեն  ամեն  օր, Քեզ մի միայն,  քո  բլբուլն  է  հարկավոր…
Քնքուշ  վարդ  ես՝  շատ շատերին  ցանկալի, Փակ գանձարան՝  բայց  և առանց  բանալի, Ամեն  քայլիդ  ծանր ու  թեթևը  գիտես, Իմաստուն ես ու  խելացի, հեռատես… 07 02 13
   
           

Комментариев нет:

Отправить комментарий