2 Ի Մ Տ ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
ԹԵԿՈՒԶ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՆՑՆԻ՛,
ՄԱՍԻՍՆ ՀԱՅԻ՛Ն ՊԻՏԻ ՀԱՍՆԻ,
ՈՐ ԳԱԳԱԹԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱ՛Ն,
ԽՄԵՆՔ ԿԵՆԱ՛ՑԸ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ,
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՏԸ ՇԱՀԱ՛Ծ,
ՈՒ ՄԱՅՐ ՀՈՂԻ ՏԵՐԸ ԴԱՌԱ՛Ծ:
ԻՄ ՏՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան տո՛ւնն ես բոլոր հայերիս,
Բոլոր հայերիս կյա՛նքն ես Հայաստան,
Իմ օ՛դն ու ջո՛ւրն ես, լույսն ես աչքերիս,
Ինձ համար սո՛ւրբ ես, իմ տո՛ւն Հայաստան:
Թեկուզ ինձ զրկեն իմ երազների՛ց,
Իմ տո՛ւն ու տեղի՛ց, լեզվի՛ց էլ անգամ,
Ձեռքե՛րս հատեն, զրկեն երկերի՛ց,
Մտքով կգովեմ քե՛զ իմ Հայաստա՛ն:
Թեկուզ և անճար սողամ տենչագին,
Ու գերին դառնամ ուրիշ ազգության,
Գերությունից էլ կդառնա իմ դի՛ն,
Ու գիրկդ կգա իմ տո՛ւն Հայաստան:
Թեկուզ նզովե՛ն, թաղե՛ն իմ հոգին,
Ինձ մաս-մաս անե՛ն, այրեն չարակա՛մ,
Ու ծուխս մարե՛ն հավերժ, հիմնովին,
Էլի իմ տո՛ւնն ես, իմ սո՛ւրբ Հայաստան:
Թեկուզ ուժասպառ շիրի՛մ որոնեմ,
Ու արժանանամ անշիրի՛մ մահվան,
Էլի հարությո՛ւն կառնի իմ հոգին,
Ու գիրկդ կգա իմ տո՛ւն Հայաստան:
Թեկուզ և ո՛ղբ է պատմությունը քո,
Ճակատագիրդ լա՛ց է հավիտյան,
Ինքդ էլ քո բախտից վաղո՛ւց ես դժգոհ,
Բայց էլի սո՛ւրբ ես, իմ տո՛ւն Հայաստան:
03 02 89թ.
Մ Ա Ս Ի Ս Ի Ն
Աչքերս հառած քո հզոր գահին,
Րոպե անգամ չե՛մ կարող թարթել,
Գիշեր ու ցերեկ կանգնած քո ճամփին,
Ազատություն եմ քեզ միշտ աղերսել:
Մասի՛ս, դու վեմն ես հայոց տաճարի,
Չտխրե՛ս, շուտով ազգդ ետ կգա,
Տարոնն ու Կարսն էլ ազատենք պիտի՛
Խինդով կլցվե՛ս,ա՛րևս վկա:
Րոպե առ րոպե քե՛զ եմ տրազում,
Երանի տալով մեր Արագածի՛ն,
Սարերի արքա քե՛զ եմ կարոտում,
Մասի՛ս անունդ սեղմած իմ կրծքին:
Ա՝խ, երանի թե դու մեզ հետ լինեիր,
Սիսին փաթաթված ձեռքերդ համբուրեի,
Իղձերիդ անհույս դռնակը բացեի,
Սոխակ էլ դառնաի, քեզ համար երգեի:
Ընդհուպ ձյուներիդ կցանեի վարդե՛ր,
Կդառնաի գահիդ ուխտյալ այգեպա՛ն,
Ազատ քո լանջով կելնեի դեպի վե՛ր,
Զգեստ կգործեի ծաղկունքո՛վ համայն:
Ամբողջ իմ կյանքում ա՛յդ եմ երազում,
Տաղեր եմ ասում, որ դու չտխրե՛ս,
Վարագույրդ բաց՝ ճախրա՛նքդ եմ ուզում,
Իմ ազա՛տ, չքնա՛ղ Արագածի պես:
23 02 92թ.
Ա Ր Ա Ր Ա Տ
Ա՜խ, ե՞րբ պիտի դռներ բացվեն
Դեպ քո ճամփան՝ Արարա՛տ,
Սուրբ անունդ մեր շուրթերին
Գրկենք մեր հողն անաղա՛րտ:
Աշխարհիս մեջ հայի համար
Չկա՛ քեզնից էլ թանկ բան,
Քանզի իղձն է մեր հայ ազգի
Կազմել համայն Հայաստա՛ն:
Թվում է թե շա՜տ ես հեռու
եվ հեռվից ես մեզ նայում,
Բայց ո՛չ, հայի սրտում ես դու,
Հո՛ւյս-հավա՛տ ես սերմանում:
20 09 89թ.
Ո Ղ Բ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի
«եղեռնին»
Հայաստան երկրում ինչպես նոր ձնհալ,
Արյունն է հոսում մարդկանց տառապյալ,
Կարմիր են ներկված լեռներն հավիտյան,
Մա՛հն է պատել երկիրս Հայաստան:
Լքված ամենքից, խոշտանգվա՛ծ, թշվա՛ռ,
Արցունքն աչքերին, որբացա՛ծ, անճա՛ր,
Գնդակների տակ մեռնո՛ւմ են անտեր,
Տառապյալ ընկա՛ծ, որբացա՛ծ հայեր:
Սքյա՛լ Հայաստան արյունով լեցուն,
Մռայլ ամպերից գլխիդ մաղեց ձյո՛ւն,
Կանաչ դաշտերդ կարմիր ներկվեցի՛ն,
Ուրախ օրերդ սգով պատվեցի՛ն:

Կյանքից հեռացա՛ն միլիոն հայություն,
Ազատ երկրի հավատով լեցո՛ւն,
Գետերից արյո՛ւն ու դիա՛կ հոսեց,
Մասի՛սն էլ վշտից իսկույն ճերմակեց:
Հազիվ թե մի բուռ մազապուրծ փրկվեց,
Աշխարհն էլ տեսա՛վ, ձկան պես լռե՛ց,
Եղան ցի՛ր ու ցա՛ն մի կեսն աշխարհում,
Կես բուռն էլ մնաց մի պատառ հողում:
Ու անցան օրեր հայ ազգը ապրե՛ց,
Ողջ աշխարհն իրեն հայրենիք սարքե՛ց,
Ու արար աշխարհ թող սա իմանա՛,
Որ հային երբե՛կ էլ մեռնել չկա՛:
29 03 88թ.
Տ Ա Ն Ջ Վ Ա Ծ Հ Ա Յ Ա Շ Խ Ա Ր Հ
Տանջված հայ աշխա՛րհ, հայոց օրորո՛ց,
Ի՞նչ ճակատագիր տվեց քեզ Աստված,
Բախտիդ դռնա՛կը դեռ վաղուց է գոց,
Հույսիդ աչքերի՛ն փշեր են խրված:
Ողջ պատմությունդ մի արյան հեղեղ,
Մի անջնջելի սպի աշխարհում,
Դարձել ես այսօր վառված մի կանթե՛ղ,
Ու հայոց ազգին հո՛ւյս ես նշմարում:
Սարերդ գերի վաղո՜ւց շղթայված,
Ջրերդ սողուն օձերն են խմում,
Զավակներդ ողջ աշխարհով ցրված,
Դահիճը դեռ քո արյունն է քամում:
Մենակ ես, այո՛, մենակ տակավին,
Բայց վե՛ր ել, ուղղի՛ր մեջքդ կորացած,
Ե՛լ, որ աշխարհը խփի քո գավին,
Խմի կենա՛ցը քո հզորացած:
Լսում ե՞ք արդյոք աշխարհ ու մարդիկ,
Լսում ե՞ք արդյոք ձայնն Հայաստանի,
Մ՞իթե կարծում եք կլինի չարիք,
Եթե հայ ազգը հաղթանակ տոնի:
Հաղթանակ տոնի ընդդե՛մ զավթիչի,
Իր հողն ու ջուրը վայե՛լի հալալ,
Որ Արարատը էլ «Ա՜խ» չքաշի՛,
Որ Վանա ծովը մնա մի՛շտ զուլալ,
Որ հայ աղոթքը Մայր Անի մտնի՛,
Հայոց վանքերի զանգերը զնգա՛ն,
Որ մայրը կորած զավակին գտնի՛,
Որ պանդուխտները իրենց տուն դառնա՛ն:
Այո՛, զորացիր իմ սուրբ Հայաստան,
Քե՛զ են սպասում Կարինն ու Սասուն,
Միակ իղձն է մեր ո՛ղջ հայության,
Մասի՛սն ազատել ու դառնալ դեպ տուն:
Դու եղել ես միշտ զա՛րդը աշխարհի,
Ու պի՛տի նորից քո տեղեը գտնես,
Դեռ պի՛տի հանես աչքերը չարի,
Հաղթական դրոշ պի՛տի ծածանես:
Ու պիտի մնա անունդ միշտ վա՛ռ,
Մասիսի հավերժ ճերմակ ձյան նմա՛ն,
Դու պիտի շողաս քանց ա՛րև պայծառ,
Ո՜վ դու իմ դրա՛խտ, իմ սո՛ւրբ Հայաստան:
22 01 93թ.
Ի՞ Ն Չ Ե Ն Ք Տ Ե Ս Ե Լ
Ջարդից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Կոտորվե՛լ ենք դարեր, դարեր շարունակ:
Ահից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Սարսափե՛լ ենք կործանումից դժնդակ:
Սովից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Աշխատել ենք, բայց տարե՛լ են բերքը մեր:
Գաղթից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Պանդուխտ դարձել ու դեգերե՛լ ենք անտերձ:
Մահից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Մեր տան քա՛րը դարձել է մեզ շիրմաքար
Լացից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Անվերջ լալով աղոթե՛լ ենք միալար:
Ցավից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Տառապե՛լ ենք միշտ օտարի լծի տակ:
Ողբից բացի ի՞նչ ենք տեսել հայերս,
Ողբացե՛լ ենք, երբ դարձել ենք նահատակ:
03 01 89թ.
ՔԻՉ ԷԼ ՀԱՄԲԵՐԵ
Իմ հայ ժողովուրդ քի՛չ էլ համբերե,
Քի՛չ էլ համբերե արևածագին,
Արևը իր հետ քեզ հո՛ւյս կբերե,
Ծիծա՛ղ կբերե քո թաց աչքերին:
Գալիքդ պայծա՛ռ, վճի՛տ կլինի,
Հայոց աստղերը երկնում կփայլե՛ն,
Հայը դեռ Վանում վանքե՛ր կշինի,
Հայոց երգերը դե՛ռ կդայլայլեն:
Քի՛չ էլ համբերե, քի՛չ էլ դիմացի,
Չէ՞ որ դու տոկա՛լ, համբերե՛լ գիտես,
Սուրբ Հայաստանից դու մի՛ հեռացիր,
Չէ՞ որ դո՛ւ պիտի եղեռնը դատես:
Իմ սուրբ ժողովուրդ դու հա՛յ ես կոչվում,
Եվ հայրենիքդ չքնաղ Հայաստա՛ն,
Իզուր ես օտար ափերին կառչում,
Դեռ պանդուխտները Հայաստա՛ն կգան:
Դեռ պի՛տի պարես շուրջպար քոչարի,
Մասիսի լանջի՛ն, Մուշո՛ւմ, Արցախո՛ւմ,
Դեռ պիտի մթնեն աչքերը չա՛րի,
Որ հասկանա՛, թե ո՞ւմ սիրտն է դաղում:
Ոչի՜նչ, մի քի՛չ էլ, քի՛չ էլ համբերե,
Գարուն կբացվի, այսպես չե՛ս մնա,
Դու միայն քի՛չ էլ, քի՛չ էլ համբերե,
Խնդության դուռդ Աստվա՛ծ կբանա:
03 03 93թ.
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ս
Պարտեզմ ունիմ անմահական,
Ու անթառամ ծաղիկներ,
Այգեպան եմ ես մշտական,
Չե՛մ թողնի պարտեզս անտեր:
Շա՛տ շատերն են ճզմել փորձել
Ծաղիկներս անմահական,
Բայց թփերը քա՛ր են դարձել
Հո՛ղն ել իրենց՝ գերեզման:
Այսօր էլ են չար ոտքերը
Փորձում մտնել պարտեզն իմ,
Չե՛ն հասկանում թշվառները,
Որ չե՛մ ների ո՛չ մեկին:
Ով էլ փորձի պարտեզ մտնել
Իր մտքերով չարակամ,
Նո՛ւյնն է պատիժը նրա էլ
Պիտի՛ իջնի գերեզման:
Պարտեզս միշտ սո՛ւրբ է եղել,
Միշտ եղել է անթառա՛մ,
Շա՛տ շատերն են փորձել նեղել,
Բայց խոցվե՛լ են վաղաժամ:
16 06 92թ.
ՈՒ՞Ր Ե Ս Հ Ե Ռ Ա Ն ՈՒ Մ
Ո՞ւր ես հեռանում ընկեր թանկագին,
Ինչո՞ւ ես լքում երկիրդ անգին,
Ո՞ւմ ես ընծայում քո սուրբ վանքերը,
Սուրբ տաճարների հնչեղ զանգերը:
Ո՞ւր ես հեռանում քո նախնյաց տնից,
Քո աստվածատուր դրախտ երկրից,
Ու թե բոլորս քեզ նման գնա՛նք,
Էլ ի՞նչ Հայաստան պիտի՛ ունենանք:
Ո՞ւմ պիտի թողնենք մեր խաչքարերը,
Մեր մեռոնածին պա՛ղ աղբյուրները,
Մեր սեգ սարերը ո՞ւմ պիտի թողնենք,
Միթե՞ Մասիսից պիտի բաժանվենք:
Ե՛տ դարձիր ընկեր ու մի՛ հեռանա,
Քեզ սնած հողին դու մի՛ ուրանա,
Արժանի եղիր քո հայրենիքի՛ն,
Քեզ շահա՛ծ, պահա՛ծ, նրա բարիքի՛ն:
Արի՛ իմ ընկեր, մնա քո տանը,
Մի՛ թող ուրիշին քո Հայաստանը,
Քո սուրբ երկիրը մի՛ լքիր բնավ,
Օտար ափերում չե՛ս գտնի դու նավ:
19 09 92թ.
Վ Ե Ր Ջ Ի Ն Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ
Մատղաշ մի շյուղ ծաղկած ծառի,
Վաղվա բերք՛ն ես հայ ամբարի,
Դեռ նորածիլ մի՛ տարեկան,
Գնում ես գիրկն օտարության:
Այս սո՛ւրբ հողում ծնունդ առած,
Հեռանո՛ւմ ես դեռ չհասկացած,
Աստված քեզ հե՛տ լինի հոգիս,
Լսի՛ր ձայնը կարոտ սրտիս:
Թո՛ղ երկինքդ լինի կապույտ,
Ճամփիդ երգե՛ն լոր ու արտույտ
Ոտքդ դնես ո՛ւր էլ լինի,
Ոտքերիդ տակ թո՛ղ կանաչի:
Էլ ի՞նչ մաղթեմ փոքրիկ բալիս,
Կարոտով է լցվում հոգիս,
Միայն կասեմ՝ երբ մեծանա՛ս
Ձգտիր խորհուրդս հասկանա՛ս:
Ապրիր այնտեղ, որտեղ կուզես,
Բայց մա՛յր հողիդ՝ դժոխք չասե՛ս,
Մա՛յր հողումդ ես ծնունդ առել,
Ու մա՛յր հողում էլ կնքվել:
Ինչ լեզվով էլ կուզես երգի՛ր,
Քո մայր լեզուն մի՛ մոռացիր,
Քո մայր լեզու՛ն, որին արժա՛ն,
Այս աշխարհում հա՛յն է միայն:
06 09 91թ.
Ի Ն Չ Պ Ե՞Ս Չ Ս Ի Ր Ե Մ
Ինչպե՞ս չսիրեմ հայոց գրերը,
Երբ սուրբ գրե՛րն են հայ զինվորները,
Ինչպե՞ս չսիրեմ հայոց թրերը,
Երբ նույն թրե՛րն են հայ հնձվորները:
Հայոց երգերը ինչպե՞ս չսիրեմ,
Երբ ե՛րգն է հերկում հայոց վերքերը,
Հայոց արևը ինչպե՞ս չսիրեմ,
Երբ համեմո՛ւմ է հայոց բերքերը:
Ինչպե՞ս չսիրեմ ջրերն իմ հայոց,
Երբ գոյացե՛լ են հայոց արցունքից,
Ինչպե՞ս չսիրեմ հայ բերդ ու ամրոց,
Երբ մեզ նայում են քաջյա՛ց բարձունքից:
Ինչպե՞ս կարող է մարդ հայ լինելով,
Չսիրե՛լ հայոց վսեմ լեռները,
Կամ քրիստոնյա հոգի լինելով
Չսիրե՛լ հայոց սուրբ տաճարները:
Ինչպե՞ս կարող է հայը չսիրել,
Իր հայրենի՛քը պապերի թողած,
Չսիրե՛լ հողը, երկրին չտիրե՛լ,
Երբ սրբավա՛յր է ամեն մի հատված:
03 08 92թ.
Հ Ա Յ Ե Ր Ե Ն Ո Վ
Հայերենով եկեք երգե՛նք,
Հայերենով հողը հերկե՛նք,
Խոսե՛նք, գրե՛նք հայերենով,
Քնե՛նք, զարթնե՛նք հայերենով:
Հայերենով գնա՛նք մարտի,
Հայերենով ծնե՛նք որդի,
Ծնվե՛նք, մեռնե՛նք հայերենով,
Ապրե՛նք, կերտե՛նք հայերենով:
Հայերենով հայի սիրե՛նք,
Հայերենով սրտեր գերե՛նք,
Հաղթե՛նք չարին հայերենով,
Ցանե՛նք բարին հայերենով:
Հայերենով ուրախ ժպտա՛նք,
Հայերենով միշտ հայ մնա՛նք,
Թե որ հա՛յ ենք հայերենով,
Լինենք հա՛յ նաև հավատով:
26 08 92թ.
Комментариев нет:
Отправить комментарий