Լ ՈՒ Ս Ե Ղ Ե Ն     Հ ՈՒ Շ Ե Ր








                            Ծ Ն Ո Ղ Ն Ե Ր Ի Ն



Թե՞ աշխարհում կա սրբություն ամենից վեր
Մի՛ սխալվեք. դա ծնո՛ղն է. ների՛ր ինձ տե՛ր,
Ծնողը մի սրբություն է անկրկնելի
Աստված չանի, թե՞ կորցնե՛ս,էլ չե՛ս գտնի:

Չկա՛ ծնող, որ վատն ուզի իր ժառանգի,
Կա վատ ժառա՛նգ, որ պղծում է համն իր կաթի,
Թո՛ղ անիծվեն ժառանգները այդ կաթ պղծող,
Թո՛ղ, որ այդպիսիք չդառնան կյանքում ծնող:

Ու չե՛ս կարող համեմատել ծնողի հետ
Ո՛չ քաղցրություն, ո՛չ փառք, պատի՛վ, ո՛չ կյանք հավետ,
Աստված ինքն էլ է ծնող սուրբ ծնողներին,
Թո՛ղ առհավետ կյանք լինի մեզ սնողներին:
                                                               19 08 92թ.


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՄԱՅՐԻԿ
Քնքո՛ւշ,անո՛ւշ ու բարի, Դու իմ մայրի՛կ պաշտելի, Անքուն օրեր լուսացրել, Իմ կյանքն ես ջերմացրել:
Եվ ձեռքե՛րդ են ակոսված, Եվ մազե՛րդ են ճերմակած, Եվ ի՛նձ ես դու մեծացրել, Եվ ի՛նքդ ես մեծացել:
Դե՛ղ ու դարմա՛ն ես եղել, Մանուկ հոգի՛ս ես բուժել, Հիմա սի՛րտս եմ ես բացում, Քե՛զ եմ կրկին գովերգում:
Տոնդ լինի շնորհավո՛ր ՈՒ կասեմ ես ամե՛ն օր, Դու՛ ես եղել մայրը իմ, Դու՛ ես եղել կյանքը իմ...
Շնորհավո՛ր քո տոնը Մայր իմ միա՛կ ու անգի՛ն:
                     07 03 86թ







ԻՄ  ՃԵՐՄԱԿԱԾ  ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Ների՛ր, մա՛յր իմ, չար զավակիդ,
Շա՜տ եմ քեզ ցավ պատճառել,
Բայց թե , այսօր կուզեմ սրտիդ
Նեղված կրակը վառել:


Համեստ ու հեզ մա՛յր իմ անգին
Խոնարհվո՛ւմ եմ քո առջև,
Պարտակա՛ն եմ ես քո թագին,
Ճերմակած մազերի՛դ սև:

Տխո՛ր ես դու այսօր, գիտեմ,
Ինչպե՞ս սիրտդ ես բացեմ,
Բանալին որտեղի՞ց գտնեմ,
Որ ժպիտնե՛ր նվիրեմ:

Մամ ջան մատա՛ղ լինեմ սրտիդ,
Ժպտա՛, խի՛նդտ թող ծորա,
Թող կարկա՛չի առուն կյանքիդ,
Ուրախությո՛ւնդ գոռա:

Հրեշտակի նման բարի՛,
Սուրբ Մարիամի քույր՝ մայրի՛կ,
Երգիս թևով իմ հանճարի,
Քե՛զ եմ գովում, ի՛մ քաղցրիկ:

Աստղածաղիկ՝ բացված շքեղ,
Դրախտային պուրակում,
Գուրգուրանքիդ նեկտարն համեղ՝
Լցված սրտիս բաժակում:

Ոսկեզօծված արևի շո՛ղ
Նորաբողբոջ ծիլերին,
Արշալույսի մանանա ցո՛ղ
Ծաղիկներիդ թերթերին:

Թաց աչքերիդ ես՝ թաշկինա՛կ,
Աստված սրտիդ թող տա բա՛ր,
Երգս էլ լինի քեզ՝ հիշատա՛կ,
Որ միշտ ապրես դարեդա՛ր:
                                   09 01 97թ.





                    Բ Ա Լ Ի Կ Ն Ե Ր Ի Ս



իմ վառ օջախի զույգ արեգակներ,
Անաղարտ, անմեղ, սո՛ւրբ հրեշտակներ,
Իմ շո՛ւնչ, իմ հավա՛տ, իմ կյանքի՛ իմաստ,
Չունի՛ առանց ձեզ նավս առագաստ:

Չքնա՛ղ իմ Նելլի, արքա՛ Հարություն,
Անգին գոհարնե՛ր, իմ հարստությո՛ւն,
Նորածիլ սերմե՛ր,անթառամ ծաղկի,
Երջանիկ բերկրա՛նք իմ երազանքի:

Ձեր հոգո՛ւն մատաղ, ի՛մ աղավնիներ,
Իմ կարոտ սրտի՝քա՛ղցր բալիկներ,
Ձեզ պայծառ երկի՛նք, բախտավոր ա՛րև,
Թող որ ձեր ճամփա՛ն ձեզ տանի վե՛րև:
                                                  07 04 98թ.





                                         Ն Վ Ե Ր

Բազում քանձեր ու ծաղիկներ կուզեի քեզ տալ ու նվիրել,
Բայց կհատնի, կվերանա ու չի՛ մնա քեզ ո՛չ մի թել:

Ես ուզում եմ այսօր քեզ տա՛լ. հոգուծ ծնված անմահ մի ճի՛չ,
Որ քո մտքո՛ւմ,սրտո՛ւմ լինի, որին երբեկ չազդի ոչի՛նչ:

Ցանկությունս իբրև պատգամ՝ կյանքում լինես մի՛շտ երջանիկ,
Քո երազի անհասն անգամ,թող քեզ բերի սիրով բարիք:

Սուրբ շնորհով երկնավորի, քո ճախրանքը լինի միշտ վե՛ր,
Ու քո հոգո՛ւն, սրտի՛ն անբիծ, Աստված թող տա անսպառ սե՛ր:
                                                                             07 03 08թ.





ԲԱՐԻ   ԳԻՇԵՐ   ԻՄ   ԲԱԼԻԿՆԵՐ

Գիշերվա հանգիստ մթով պարուրված,
Հանգիստ ննջեցեք ո՛վ իմ ծաղիկներ,
Լուսինը թովիչ իր լուռ երգերով,
Ձեզ օրոր ասի իմ լո՛ւյս բալիկներ:

Գիշերն աննկատ թող քնով անցնի՛
Ձեր աչուկներին բացվի առավո՛տ,
Եվ լուսաբացը ձեր բույրով օծվի՛,
Ձեր կյանքը դառնա հավերժ արևո՛տ:
                                              20 12 07թ.





         Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Խոսքերն այս իմ սրտի,
Թող քե՛զ հասնի ի՛մ որդի,
Եթե հարմար կգտնե՞ս
Խորհուրդներս ընդունե՛ս:
Կյանքը բա՛րդ է ու դժվա՛ր
Ոչի՛նչ չկա հավասար,
Պիտի ձգտես քո կամքո՛վ,
Կյանքդ անցնես ապահո՛վ:

Թռչյո՛ւնը, վեր է թռչում,
Մամո՛ւռը՝ ժայռին կառչում,
Օձը՝ սիրում է սողալ,
Իսկ ձուկը՝ անվերջ լողալ,
Աղվեսն է խորամանկ,
Խոզի համար՝ ցեխն է թանկ,
Այսպիսի՛ն են մարդիկ ողջ,
Շա՜տ քչերն են առողջ:

Առողջ հոգո՛վ ու սրտո՛վ,
Մտքո՛վ, պատվո՛վ, հարգանքո՛վ,
Շողոքորդը չունի տեղ,
Վիրավորանքն է տգեղ:
Անմեղ մարդուն դատելը
Վա՛տ է քան կեղտ ուտելը,
Խոսքը միշտ տիրո՛ջն ասա
Ու ետեվից մի՛ խոսա:

Ուրիշներին թե՞ լսես,
Կյանքում մի՛շտ կփոշմանես,
Ի՛նքդ, գործիդ ուղեցույց,
Լավության՝ վարձահատույց:
Ընկերությո՛ւն արա միշտ,
Մաքուր սրտո՛վ, գործո՛վ ճիշտ,
Ամեն խոսքիդ համար դո՛ւ
Պիտի լինես հաշվետո՛ւ:

Թեկուզ ցավից էլ ծնկե՛ս,
Ընկերոջդ չլքե՛ս,
Չլինի՞ թե վախենաս,
Ճիշտը ձեռքիդ, տանուլ տաս,
Ճշտի դիմաց սխա՛լը,
Նո՛ւյնն է՝ խավարն ու փայլը,
Ճի՛շտը, միշտ մնում է ճի՛շտ,
Սխա՛լն է միշտ բերում վիշտ:

Թույլերին եղիր վահա՛ն,
Ինքդ՝ քո ճշտի վկա՛ն,
Մեծին հարգի՛ր, բա՛րև տուր,
Փոքրին՝ խրատ ու համբույր:
Աղջիկներից հեռո՛ւ կաց,
Տե՜ս չխաբվես, խենթացած,
Աղջիկը՝ միշտ սիրո՛ւն է,
Բայց կռի՛վ ու արյո՛ւն է:

Սիրի՛ր, սիրվի՛ր, ճի՛շտ, մաքո՛ւր,
Ինչպես զուլալ, ջինջ աղբյուր,
Երբեկ չփորձե՛ս խաբել,
Աղջկա կյա՛նքը լափել:
Մեկին ընտրիր քեզ համար,
Սրտիդ ուզածին հարմար,
Կյանքդ կապիր նրա հետ
Ու միշտ վարվիր գրագետ:

Ծնողներիդ՝ միշտ լսի՛ր,
Բարեկամներիդ հասի՛ր,
Հարևանիդ հարգի՛ր ճիշտ,
Անծանոթին՝ պատվի՛ր միշտ:
Որ սեղանից հա՛ց կտրես,
Ա՛յն օջախին պիտ օրհնես,
Դուռդ միշտ բա՛ց, սիրտդ՝ լի՛,
Եղիր պատվի՛ արժանի:

Սիրիր արհե՛ստ, աշխատա՛նք,
Արվե՛ստ սիրիր շարունակ,
Քո ձեռքերո՛վ, քո խելքո՛վ
Ապրիր արդար քրտինքո՛վ:
Ապրիր որտեղ ցանկանաս,
Հայ երգդ չմոռանա՛ս,
Հայոց լեզուն շուրթիդ՝ հա՛ց,
Սուրբ աղոթքով սիրտդ բա՛ց:

Հայրենիքիդ՝ պիտանի
Պաշտպա՛ն լինես, արժանի,
Միշտ հա՛յ մնաս, պատվավոր,
Գործե՛ր անես կարևոր:
Որդի՛ս, ունես մի՛ Աստված,
Մի կյա՛նք ունես նոր բացված,
Մի հայրենի՛ք զույգ ծնո՛ղ,
Ու մի ճամփա՛ արևշող:

Ճամփադ անցիր մի՛շտ ուրախ,
Տխուր մարդու սիրտն է կախ,
Կյանքում լինես հույսով լի՛
Ու կամքով անպարտելի՛:
Ոտքդ թող չառնի՛ քարին,
Աստված քեզ տա մի՛շտ բարին,
Առո՛ղջ, առո՛ւյգ միշտ մնաս,
Պատի՛վ, հարգա՛նք ունենաս:

Պատգամներս՝ քեզ թևե՛ր,
Որ միշտ ճախրե՛ս անվեհեր,
Խորհուրդնե՛րս քեզ համար
Կապեն կամո՛ւրջ ու կամա՛ր:
                                    12 12 95թ.


     
  Ե Ր Ա Խ Տ Ի Ք
Սովորեցրեց թվերը բոլո՛ր, Որ այս աշխարհում չմնա՛նք մոլոր, Գրու՛մ,կարդու՛մ ենք հարուստ հայ լեզու՛ն, Շնորհակա՛լ ենք մեր ուսուցչուհուն: Արդեն ծանոթ ենք հայոց գանձերի՛ն ՈՒ պարտակա՛ն ենք մեր ծնողներին, Մեր կյանքի ուղին դարձել Է կանա՛չ, Խոնարհվու՛մ ենք ձեր բոլորի առաջ: 02 05 10թ
ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ
Մեզ հետ ամեն առավո՛տ, Դա՛ս է անում սրտամոտ, Տալիս գանձերն աշխարհի՛, ՈՒսուցչուհի՛ն մեր բարի:
Սովորեցրել է՝ գրե՛լ, Կարդա՛լ,գումարե՛լ,հանե՛լ, Թատրո՛ն խաղալ,ե՛րգ ու պա՛ր ՈՒսուցչուհի՛ն մեր հանճար:
Մոր պես քնքու՛շ, հոգատա՛ր, Մեզ սիրո՛ւմ է հավասար, Միշտ լինում է մեր կողկի՛ն ՈՒսուցչուհի՛ն մեր անգին:
Չե՛նք մոռանա առհավետ, Ինչպես դարձանք գրագե՛տ, Քո դասերով հոգսաշա՛տ ՈՒսուցչուհի՛ հարազատ:
                     01 05 10թ

ԴԱՍՂԵԿԻՍ
Իմ հուշերում դպրոցական, Մեղմ հայացքով ծնողական, Խրատներով իր համոզի՛չ ՈՒսուցչուհի՛ս է հմայիչ:
Բարության վե՛հ մարմնավորում, Մեր մասին էր անվերջ խորհում, Իր հարազատ զավակի պե՛ս, Վերաբերվում քնքուշ ու հեզ:
Կյանքի գանձե՛րն էր մեզ տալիս, Հիանու՛մ էինք մենք լսելիս, Ամեն խոսքը խրատով լի՛, Խորհրդավոր ու ցանկալի:
Քանի՜-քանի՜ սերունդ կրթել, Ապագայի ուղին հարթել, Հուզվե՛լ տխրե՛լ ու ժպտացե՛լ, Բայց բոլորի՛ն է հասկացել:
Մանկությունից դիմավորել, Հասուն կյա՛նք է ճանապարհել, Մե՛ծ է եղել իր մեծությամբ, Ճերմակե՛լ է հիմա մասամբ:
Ոչինչ կյանքում չի՛ մոռացվում, Տարինե՛րն են միայն անցնում, Ջուրը ուր էլ հո՛սի, գնա՛ Անձրևով ե՛տ կդառնա:
                         27 02 10թ
Ե Ր Կ ՈՒ Մ Ա Յ Ր Ե Ր Մայրիկիս պես նուրբ, հոգատար, Առաքինի, համբերատար, Մեկ էլ մի մարդ կա աշխարհում, Ուսուցչուհի՛ս է՝ սիրասուն: Երկու մայրե՛ր, երկու սրտե՛ր, Ինձ գուրգուրող հրեշտակնե՛ր, Կյանքիս ճամփին լուսարձակնե՛ր, Լույս մանկիկիս պաշտպա՛ն ու տե՛ր: Ապրես կյանքում մի՛շտ երջանիկ, Լինես ուրա՛խ, քա՛խցր մայրիկ Եվ դո՛ւ ,բարի՛ ուսուցչուհի, Իմ գանձարա՛ն՛, խրատանի՛: 25 02 11թ.-





    
   ԵՐԱՆԵԼԻ    ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ ուրախ էին մեր օրերը,
Մանկության խենթ տարիները,
Մի գարնան պես եկան, անցան,
Վայրկյանների երազ դարձան:
Էլ չե՛ն գալու խաղերը մեր,
Էլ չե՛նք ելնի սարերն ի վեր,
Էլ չե՛նք գնա լողանալու,
Տանձ ու խնձոր գողանալու:

Էլ չե՛նք սարքի մենք պարսատիկ,
Էլ չե՛նք ելնի կտուր, երդիկ,
Էլ չե՛նք խփի ծիտ ու ծիծեռ,
Էլ չե՛նք բռնի նախշուն թիթեռ,
Էլ չե՛նք կռվեցնի շներին,
Չե՛նք հալածի կատուներին,
Էլ չե՛նք գնա ձնծաղիկի
Արդեն ժա՛մն է մանուշակի:

Ա՜խ, ո՞ւր եք ո՞ւր, օրեր անցած,
Մեր մանկության խինդո՛վ լցված,
Գիտեմ, չկա՛ք ու չե՛ք գալու,
Մեր հուշերում եք մնալու:
Ա՜խ, ի՞նչ լավ եր, երբ դեռ փոքր էինք,
Խաղից բացի ոչի՛նչ չունեինք,
Հազար երնե՜կ այն օրերին,
Բայց ո՛չ երնեկ այս նորերին:
                                        06 07 92թ.



ՄԱՆԿՈՒԹՅԱՆ   ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերներով անհամար
Մենք խաղում էինք անդադար,
Թռչկոտում էինք աղմկում,
Ինչպես գետն է վարարում:

    Հաճախ՝ ֆուտբոլ էինք խաղում,
    Չէի՛նք հոգնում ու ձանձրանում,
    Ընկերներով համատեղ
    Մենք գնում էինք ամե՛ն տեղ՝

Սարե՛ր, ձորե՛ր, անտառնե՛ր,
Վա՛նկ, քարանձա՛վ ու դաշտե՛ր,
Կինո՛, թատրո՛ն, դիսկոտե՛կ,
Նաև՝ տալիս էինք համե՛րգ:

    Բայց անցա՛ն այդ օրերը,
    Մանկության տարինե՛րը,
    Հո՛ւշ դարձան իմ սրտի մեջ,
    Էլ հետ չե՛ն գալու հավերժ:
                                     02 02 85թ.



                  Ը Ն Կ Ե Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մեր մանկություն՝ դո՛ւ աննկատ հովի նման, անցար թեթև,
Ինչպես արևը շողալով՝ գլորվում է սարի ետև,
Ու թողեցիր ծո՛վ հուշերի՝ ցանած արտեր՝ մտերմության,
Կտակեցիր խո՛ր արմատներ՝ մաքո՛ւր, անկե՛ղծ ընկերության:

Կյանքի դաժան փորձությանը՝ միշտ անտրտում դիմանալո՛վ,
Մեկս մյուսիս արժեքը՝ լիակատար իմանալո՛վ,
Ներո՛ւմ, տանո՛ւմ համբերությամբ՝ ճիշտ ու սխալ քննարկո՛ւմ ենք,
Ախպերական հասկանալո՛վ՝ թերություններն ուղղո՛ւմ ենք:

Ախպերությո՛ւն, ընկերությո՛ւն օրինակ ենք ջահելներին,
Միշտ փառավո՛ր, արժանավո՛ր մեկս մեկիս՝ ճշտի գերի՛ն,
Թիկունք թիկունքի ենք տալիս ու հասնում ենք նեղությա՛նը,
Հայոց զուլալ ջրերի պես ծառայում ենք մարդկությա՛նը:

Տղե՛րք, վերցրե՛ք բաժակները, խմե՛նք կենացն ընկերության,
Որ մա՛րդ մնանք մեծատառով,գործե՛ր անենք պատվի արժան,
Առանց գրպա՛ն ու աթոռի՛, սիրե՛նք իրար, անշա՛հ հարգենք,
Բոլոր ախպեր ընկերներով՝ մեկս մեկիս չա՛րը տանենք:
                                                                             22 05 99թ.

Комментариев нет:

Отправить комментарий