1      Ի Մ   Տ ՈՒ Ն    Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն



ՕՏԱՐ  ԵՐԿՐԻ ՄԵ՛ՂՐՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՈՑ ՓՇԻՑ ԴԱ՛ՌՆ Է ՀԱՍՏԱՏ.


                      ԱՐԹԻԿԻՆ                                 
 Արագածի փեշերին՝ բազմած գահին զորավոր,
Իմ քաղաքն է տուֆակերտ՝ իր համբավով փառավոր,
Հայաստանի անգին գանձ, իր տուֆով անհատնելի,
Զմրուխտ սարերն աննման, անմահական ջրով լի:
 Հայ հավատքի վառ վկա, իր վանքերով սրբական,
Շենանում է օր-օրի՛, կերտում փայլու՛ն ապագան,
Գաղթած Կարսի՛ց, Կարինի՛ց, ձուլված բնիկ գյուղացու՛ն,
Քարից քաղա՛ք կերտեցին,փա՛ռք ու պատի՛վ արթիկցուն:
 Վարդագույնով շաղախվա՛ծ, համեստ ոճո՛վ հայկական,
Կամուրջներով փոքր ու մե՛ծ, գետակներով քչքչան,
Աշխատասե՛ր, հյուրնկա՛լ, հավատարի՛մ իր ազգին,
Գող ու գայլից միշտ անվա՛խ, ապավինած իր բազկի՛ն:

Հայրենիքին նվիրյա՛լ, հմուտ զինվո՛ր դիրքերում,
Ազատության քա՛ջ պաշտպան,կյա՛նքը տված մարտերում,
Շինարա՛ր է, տուֆագո՛րծ, նվիրվա՛ծ է իր գործին,
Աննկու՛ն է ու բա՛րի, դիվանագետ արթիկցին:

                                                           17 12 07 թ



ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԱՐԹԻԿ                       


Իմ հու՛ր ու ջու՛ր, հո՛ղ, օ՛դ ու կյա՛նք,
Ի՛մ հայրենիք,հոգու՛ս բերկրանք,
Սարերի մեջ բուսած ծաղի՛կ,
Իմ հարազատ քաղաք Արթի՛կ:

Քարե վրձնով քո վարդագո՛ւյն,
Ողջ աշխարհն ես ներկում նախշուն,
Տուֆիդ համբա՛վն,արդեն վաղուց,
Վայելու՛մ ես,ինչպես առյուծ,

Բայց ոչ պակա՛ս,փառավոր են,
Է՛լ ավելի, զոավոր են
Քո թիկնապահ սարե՛րը զով,
Արագածի, լանջերը հով:

Հազար տեսակ ծաղկունքով հե՛զ,         
Ծիածանված բույրի հանդես,
Օդը մաքու՛ր, թա՛րմ, կուսակա՛ն,
Աստծո՛ շնչով,հավերժական:  

Աղբյուրները մյուռոնածի՛ն,
Գովերգելով Արագածի՛ն,
«Ադամանդե գահից ծնվա՛ծ,
Քարերի մեջ նոտագրված»,

Երգ ու պարով փռվում չորս դին
ՈՒ զմայլու՛մ են անցորդին:
Աստվածային քաղցր համո՛վ,
Պափակ շուրթին հոգի՛տալով,

ՈՒ թարմությամբ ձյունասարսու՛ռ,
Ծարավ սի՛րտն են հագեցնում լուռ,
Բնության ջինջ հայելու մե՛ջ,
Կյանքի ցոլքո՛վ, ժպտում անվերջ:

Էլ Զու՛յգ, էլ Թա՛ք, էլ Սա՛լ աղբյուր,               
Էլ Ա՛րջ աղբյուր, էլ Թթու ջո՛ւր, 
Էլ Միլիցու՛,էլ Յու՛րդ,Չռի՛կ,
Էլ Տերտերի՛,էլ Մեծ, Պստի՛կ,
Ճըլճը՛լ, Գայլի՛,Արզումանի՛:
Էլ Քա՛ր, Տափա՛կ ու Թաթոսի՛:

Անմահական աղբյուրնե՛րը,
Զարդարում են քո՛ սարերը,
Հագեցնելով ծարավ սրտե՛ր,
Լցնում ձորե՜ր, ջրում արտե՜ր:

Բնության այս անկյունը հա՛ս,
Սարը արքա՛,դու ձեռքին թա՛ս,
Ես էլ քո մե՛ջ, քեզնով ապրու՛մ,
Լիանու՛մ եմ, ու հիանում:
                       23 07 11թ






     ԼՄԲԱՏԱՎԱՆՔ

Սարի լանջին, հպարտ կանգնած,
Աստծո շնչո՛վ, ոգով օծվա՛ծ,
Արթիկի զարդ՝ վեհ ու շքեղ,Սրբազան  տուն՝  հրաշագեղ;



Աստծո՛ տաճար՝ Լմբատավանք,
Խաչքարե՛րդ, ոսկուց էլ թանկ,
Ամեն խոցված սրտի երգի՛չ,
Ամեն տանջված հոգու փրկի՛չ:

Դու՛ հոգևոր գանձ անարատ,
Դու՛ բոլորիս շունչ ու հավատ,
Դու՛ սուրբ հոգու անմահություն,
Հին դարերի վառ պատմություն:

Հավատացող հոգու օրրան,
Հրեշտակների հանգրվան,
Դու ճանապարհ սուրբ դրախտի՛,
Ամենազոր գուշա՛կ բախտի:

Թող զորանա սուրբ խա՛չը քո
Աստծո զորեղ փառքի ներքո,
Թող անունդ հնչի միշտ թա՛նկ,
Աստծո տաճար Լմբատավա՛նք:
                         14 09 92 թ

   


Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն                                  
Հայրենիք՝իմ Հայաստան,                      
Արև ու կյանք հայության,              
Յաթաղանից փրկված՝                    
Անմահ կյանքով ես օծված:            
Սուրբ ես եղել ո
ւ դեռ կաս՛,            
Տիրակալի անգին թաս,                  
Անմահական իմ ոստան,                
Նշխար երկիր Հայաստան:            
Տաճարներդ ողջ հրաշք                  
ՈՒ Սևանդ կույսի աչք,                    
Նորահարսի շքեղ քող,                      
Նենգ թշնամու սրտի դող:                
Եղեռնի միջով անցած,                      
Սարի պես հպարտ կանգնած,      
Ազատության ազնիվ երգ,              
Րոպեական բուժվող վերք:            
Գարնան սոխակի տաղիկ,              
Աստծո դրախտի ծաղիկ,                  
Մուսա ծնող բուրաստան,              
Իմ տու՛ն,իմ կյա՛նք, Հայաստա՛ն:    
                                         19 09 92 թ         
                                         ԻՄ  ՀԱՅԱՍՏԱՆ
              
Հոգիս անջատել քեզնից չի՛ լինի՝,
         Չքնա՛ղ Հայաստան,
Ա՜խ, քեզնից հեռու սիրտս չի՛ գործի՝,
        Իմ մա՛յր Հայաստան,
Քեզանից այն կողմ,էլ աշխարհ չկա՝,
        Իմ կյա՛նք Հայաստան,
Իմ հոգում ուրիշ պաշտամունք չկա՝,
        Իմ սու՛րբ Հայաստան:

Ա՜խ,քո տարածքով ի՞նչ էիր,ի՞նչ դարձար՝,
         Անծա՛յր Հայաստան,
Մի հսկա ժայռից,մնաց փոքրիկ քար՝,
          Իմ լե՛ռ Հայաստան,
Դու օվկյանոս էիր,դարձար մի լճակ՝,
          Իմ ծո՛վ Հայաստան,
Հայ ազգը մեծ էր,բայց շատ փոքրացավ՝,
          Անմա՛հ Հայաստան:
                                     
20 07 88թ     

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԵՐԿԻՐ

   
Օ՜,Արարատյան երկիր քաջերի,
Ե
րկիր մեռոնված վսեմ սարերի,
Տ
գետ թշնամու սրին դու վահա՛ն,
Գ
արնան օրերի զնգուն քարավա՛ն:
Ա
մենայն Աստվա՛ծ,հայության ոգի՛,
Ք
չքչան առու՝քարացած սրտի,
Դ
ժողքի տտիպ դռների փակա՛նք,
Ա
պրողաց հոգուն դրախտի պարծա՛նք:
Օ
տար աչքերի բաղձալի երա՛զ,
Հ
այության սրտին՝անմահ գինով թա՛ս,
ՈՒ
սեուս թառած՝սարերի շարա՛ն,
Չքնաղ աստղերի լուսե հանգրվա՛ն,
Զ
անգերի ղողանջ՝հավատող սրտու՛մ,
Ա
ննկուն կամուրջ՝անանց ձորերու՛մ,
Լ
իության արքա՝ չքավորների՛,
Չ
դավող կարծիք՝ մտածողների՛,
Բ
երանի անուշ համ ու քաղցրությու՛ն,
Ա
ռաջին զարկի փայլուն հաղթությու՛ն,
Չ
բանող մանգաղ՝ժլատի ձեռքի՛ն,
Հ
աղթական դրոշ՝ արդար բանակի՛ն,
Ա
նդարձ ճամփորդի հետադարձի հու՛յս,
Կ
տակ գրողի պայծառ աչքի լու՛յս:
Դ
ու թագաժառա՛նգ աստծո դրացտի,
Ա
մրո՛ց ու բե՛րդ ես՝պաշտպա՛ն քաջերի,
ՈՒ
Մասի՛ս ունես՝ արքա սարերի:
Մ
ասի՜ս,բայց բանտված թշնամու ձեռքին,
Ա
սեղնաշարան՝խրված բիրտ սրտին,
Չ
ի՛ ժպտում ավա՜ղ,շա՛տ է տխրագին:
Ա
սում են՝սարը բանտել չի լինում,
Ի՞
նչ շղթայով են սարին բանտարկում,
ՈՒ
էն էլ այդպես,դարերով պահում: 
Ափսո՜ս,չեք տեսել շղթա՛ն Մասիսի,
Կա նաև շղթա ոտքերի՛ն Սիսի,
Վկա է Աստվա՛ծ դատին այսպիսի:
Տ
վյալ վիճակից մի ե՛լք կա միայն,
Բանտից ազատե՛լ սարերը համայն,
Օծել հայության շնչո՛վ ամենայն:
                                                      08 02 92թ
     ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ ՄԵԶ
       

Խորն է վիշտը մեր հայոց,
Անդունդներից անհատակ,
Տառապել ենք մենք վաղուց,
Տարիներով շարունակ:
Բյուր դարեր ենք վշտացել
Կիլիկիայի կարոտով,
Ծունկի եկել, աղոթել
ՈՒ ապրել ենք հավատով:
Արաքսը՝ կույս Նաիրյան,
Մեղրագետին խոնարված,
Հայոց վշտերը կուլան
Ու կվազեն խենտացած:
Ճաքած կուրծքն Արարատի
Երկու մասի բաժանվել,
Մաիս ու Սիս կկոչվեն,
Վշտերով են շղթայվել:
Ու գագաթն Արարատի
Մեր վշտից է ճերմակել,
Լիճը չքնաղ Սևանի
Մեր լացից է գոյացել:
Ավերակ է մայր Անին
Ու Սասունը քաջասյուն,
Կարոտ մնացինք Վանին,
Սիփան սարին Հայկազուն:

Մշո դաշտերն ավերված,
Ու սարերը արյունոտ,
Ծովասարը դառնացած
Սասնա ծռին է կարոտ:
Էրզրումն առանց հայի,
Ադանան ողջը հրկեզ,
Տարոնն առանց հնձվորի,
Սպասում են նրանք մեզ:
Նրանց վիշտն է մեզ տանջում,
Ու լալիս ենք այսպես լուռ,
Ա՜խ, մնացին թշնամուն,
Մեզ էլ մնաց մի կես բուռ:
Ու մի կես բուռ հայ ենք մենք՝
Աշխարհով մեկ սփռված,
Այդքանով էլ կվերցնենք
Սուրբ հողերը մեր բանտված:
Ու պիտ աճե՛նք, շատանա՛նք,
Որ մեր արևն էլ ծագի,
Դեռ Անի՛ն պիտի շինենք
Թշնամը սիրտը ճաքի՛:
Պիտի՛ անենք խորոված,
Լանջին մեր Մասիս սարի՛,
Որ աստվա՛ծ էլ իջնի ցած,
Մեզ հետ պարի՛, քոչարի՛:
                     
20 02 92թ                                 
   ԱՐԴԱՐ   ՀՐԱՎԵՐ  
Թե չկռվե՛մ, թե չազատե՛մ, Առա՛նց Մասիս ինչպե՞ս ապրեմ, Ինչպե՞ս ապրեմ առանց Անի՛, Առանց ազա՛տ Հայաստանի: Զինվո՛ր եմ ես, Հայկի՛ զինվոր, Բազուկս՝ արդա՛ր ու զորավո՛ր, Պաշտպա՛ն գրիս, հո՛ղ ու ջրի՛ս, Պաշտպա՛ն տանջվա՛ծ Հայաստանի՛ս: Դրոշ՝ ձեռքիս, սրտումս՝ հավատ, Կուզե՛մ տեսնել Արցախս ազատ, Արցախս՝ այսօր, վաղը՝ Վանս, Որ ծիծաղի՛ Հայաստանս : Մե՛րն են եղել Շուշի՛ ու Մո՛ւշ, Պիտի՛ փրկենք մեր հո՛ղն անուշ, Արդարն անշու՛շտ պիտի հաղթի, Այսօր էլ թող, չա՛րը գաղթի: Հերթը՝ մե՛րն է ծիծաղելու, Մեր հողե՛րը վայելելու, Շա՛տ ենք լացել ու սգացել, Շա՛տ ենք ձրի հնձվոր դարձել: Վե՛րջ, հատե՛լ է համբերություն, Տիգրա՛ն, ո՞ւր ես, ա՛ռ հարություն, Վարդա՛ն, Սերո՛բ ու Անդրանի՛կ, Ելե՛ք, փրկե՛նք մեր հայրենիք: Խմբվե՛ք, հայոց քա՛ջ իշխաններ, Քաջերից քա՛ջ ֆիդայիններ, Գնա՛նք Արցախ, փրկե՛նք մեր հող, Թող թշնամու սի՛րտն ընկնի դող: Հետո գնանք Մո՛ւշ ու Սասո՛ւն, Գնանք Մարա՛շ ու Էրզրո՛ւմ, Ելնե՛նք գագաթը՝ Մասիսի, Բացե՛նք դռնակը՝ մեր հույսի, Թե չգնա՛նք, թե չփրկե՛նք, Մեր հողերը, թե չազատե՛նք, Էլ ի՞նչ հայ ենք, Հայկի՛ ժառանգ, Որ չազատե՛նք մեր հո՛ղ ու վա՛նք: Թող իմանա՛ն, որ հա՛յ ենք մենք, Խորը քնից զարթնե՛լ գիտենք, Թող իմանա՛ն արա՛ր – աշխա՛րհ, Որ գործն հայի՝ մի՛շտ է արդար:                                      02 05 92թ   
               ՎԵՐԱԾՆՈՒՆԴ Տո՛ն է այսօր՝քսանութին մայիսի, Այս օ՛րն է, որ դուռն է բացվել մեր հույսի, Ողջ հայության երազա՛նքը կատարվեց՝ Հայաստանս, այսօրն անկախ հռճակվեց: Անկա՛խ դարձանք, ազա՛տ դարձանք վերստին, Ձմեռն անցավ,գարո՛ւն բացվեց մեր սրտին, Այդքան լացից մեր աչքերը չորացա՛ն, Ցրվեց խավարն,ա՛րև ծագեց փրկության: Կարծես մի նոր Նոյի տապա՛ն հայտնվեց, Բայց այս անգամ Արագածի՛ն հանդիպեց, Ու նոր արև ծագեց կապույտ երկնքի՛ց, Հայաստա՛նս խինդով ողողվեց նորից: Տո՛ն է այսօր՝ Հայաստանո՛ւմ,Արցախո՛ւմ, Ողջ աշխա՛րհն է այսօր մեզ հետ ծիծաղում, Հայաստանս վերածնվեց հենց այսօ՛ր, Թող ո՛չ մի հայ, էլ չմնա՛ գլխիկոր: Այո՛, տոն է Արագածի լանջերին, Բայց թող տո՛նը չկուրացնի մեր հոքին, Մենք դեռ բանտում Մասի՛ս ունենք շղթայված, Դեռ Վա՛ն ունենք, Անի՛ ունենք ավերված: Ուրեմն այսօր, նշենք տոնը մեր ուրախ, Վաղն էլ գնանք, Մասի՛սն հռչակենք անկախ, Որ մեր պապերն հանգիստ ննջեն հավերժո՛ւմ, Որ էլ հա՛յը «ա՜խ» չքաշի իր կյանքում:                                    28 05 92թ    ԱՐԻ ԳՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ
 
Արի՛ եղբայր ընկերոջ պես,
Արի՛ ընկեր ախպոր նման,
Արի՛ ինքդ ինչպես կուզես,
Արի՛ գնանք մենք Հայաստան:

Հայրենիքիդ թե պետք չգա՛ս,
Թեկո՛ւզ գործով հասարակ
Էլ ինչպես՞ կհպարտանաս,
Որ հա՛յ ես, Հայկի ժառա՛նգ:

Ամեն ծաղիկ իր բո՛ւյրն ունի
Անմահական պարտեզում,
Պանդուխտն հանգիստ նինջ էլ չունի
Փառավոր դամբարանում:

Առանց այն էլ մի կե՛ս բուռ ենք,
Գոնե լինենք միասի՛ն,
Այսքան տարի դռնեդո՛ւռ ենք,
ՈՒ կարոտ ենք Մասիսի՛ն:

Արի՛ թեկուզ կյանքի գնով,
Արի գնանք փրկության,
Արի՛ այսօր կարոտ սրտով,
Արի՛ գնանք Հայաստա՛ն:
                                   13 07 92 թ.




       ԳՆԱՑԵՔ ՀԱՎՔԵՐ

Գնացե՛ք հավքեր,դուք երա՜մ-երա՜մ,
Թող որ,վայրկյանվի՛ձեր հեռո՜ւ ճամփան,
Գնացե՛ք դեպի մեր տուն՝ Հայաստան,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:

Էն սուրբ քարերի՛ն,էն հո՛ղ ու ջրի՛ն,
Տարե՛ք արևներ հայ ծնողներին,
Գնացե՛ք,գտեք քաղցր հանգրվան,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:

Կապույտ երկինքը ձեր թևին առած,
Հայ մանուկներին տարեք սրտաբաց,
Որ ծաղկեն ծառեր հայոց փրկության,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:

Իմ նախշուն հավքեր,թռե՛ք անվեհեր,
Հայոց հարսներին տարեք համբյուրնե՛ր,
Բարևնե՛ր տարեք լավ ընկերությա՛ն,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:
                                                   14 12 97թ.

                                                                                                                                     ՔԱՋ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
             
Ծունկի եմ գալիս ու խոր խոնարհվում,
Ձեր հեռու՛,մոտի՛կ շիրիմների դեմ,
Ձեր հավերժացած փա՛ռքն եմ գովերգում,
Մաղթու՛մ ձեր հոգուն հանգստի եդեմ:

Մի ողջ ժողովուրդ պարտ ակա՛ն է ձեզ,
Ձեր ապրած կյանքի՛,սխրանքի՛ համար,
Չէ՞ որ ձեր բազկով փրկե՛լ եք դուք մեզ,
Զինվո՛ր եք եղել ազնիվ ու արդար:

Ինչպե՞ս մորանանք ձեր սու՛րբ գործերը,
Այն ազգանվեր կռիվնե՛րը ձեր,
Երբ մեզ ուզում էին ջնջել օձե՛րը,
Մեր ողջ հայ ազգին դու՛ք կանգնեցիք տեր:

Օր հա՛ցի կարոտ,կարո՛տ խոր քնի,
Կնոջ փոխարեն,զե՛նք-զրա՛հ գրկած,
Քարը բարձի տե՛ղ,ծառը վրանի՛,
Ապրել եք սարու՛մ,բայց չե՛ք իջել ցած:

Ու թշնամու դեմ կանգնել եք հպա՛րտ,
Կռվել եք հանուն ազքի՛,հավատի՛,
Ամբողջ ձեր կյանքում եղել եք անպա՛րտ,
Առյուծի՛ նման,ելել եխ մարտի:

Քչվո՛ր եք եղել,բայց չե՛ք ընկճվել,
Եղել եք ամեն մի թի՛զ հողին տեր,
Ձեր սուրբ գործերով, հայ ա՛զգն է հրճվել,
Ու ձեր անունով հյուսե՛լ են երգեր:

Մեր քա՛ջ ֆիդայիք,փա՛ռք ձեր գործերին,
Ձեր լուսապսակ շիրիմներին փա՛ռք,
Աստված պահապան ձեր հոգիների՛ն,
Ձեր անուններին հազա՜ր-հազա՛ր փա՛ռք
                                            11 09 92թ   


    

     ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
       
Ազատամարտի հայոց արծիվնե՛ր,
Խաղաղ երկնքի կո՛ւռ պահապաններ,
Վսեմ ճախրանքի ուղին փառահե՛ղ,
Ինքնե՛րդ եք հարթել մարտերում ահեղ:

Հայոց երկրի հերոս Արցախո՛ւմ,
Թշնամին երկնից կրա՛կ էր թափում,
Այրո՛ւմ ու ջնջո՛ւմ ամեն ինչ անհագ,
Ու ցույց էր տալիս իր դե՛մքը վայրագ:

Բայց երբ օդ ելաք դուք օդանավո՛վ
Երկինքը ժպտաց հայո՛ց արևով,
Տեսնելով հայոց արծվի թա՛փը,
Բազեն ծի՛տ դարձավ, զգա՛ց իր չափը:

Երկյուղե՛ց, թնդա՛ց, զարկից ձեր հուժկու
Ջարդվե՛ց, զրկվե՛ց, փախավ ահարկու,
Երկինքը բացվե՛ց, Արցախն ազատվեց,
Հա՛յը բաղձալի, հաղթանա՛կ տոնեց:

Հայ օդաչունե՛ր, փա՛ռք ձեր սխրանքին,
Դուք նեցու՛կ եղաք, զինվորի զարկին,
Ո՛չ միայն օդում, նաև ցամաքո՛ւմ,
Անվերջ բեռնե՛ր էիք մատակարարում:

Ամե՛ն պարագա, ինչ պետք էր կռվին,
Կրակի միջո՛վ, միշտ ժամանակի՛ն,
Գիշեր ու ցերեկ վտանգվա՛ծ, անքո՛ւն,
Բերում հասցնում զինվորի՛ն անտուն:

Ավաղ կռիվը անզոհ չի՛ լինում,
Կան նաև զոհեր ձե՛ր էլ շարքերում,
Էն էլ ի՛նչ տղերք, ամենքը մի ծա՛ռ,
Որ դեռ ծիլերով կդառնաի՛ն անտառ:

Փա՛ռք ու հազար փա՛ռք զոհված տղերքին,
Թող լուսավորվի նրանց վե՛հ հոքին,
Ափսոս չտեսան հաղթանա՛կը մեծ,
Բայց մենք կպահենք հիշատա՛կն իրենց:

Այսօր ի նշան խորը հարգանքի՛
Իրենց մեծանուն անձի՛, սխրանքի՛,
Խոնարհվում ենք մենք ու հիշո՛ւմ կրկին
Անուն առ անուն նշո՛ւմ ամենքին:
                                30 08 11թ
 
  ԶԱՐԹՆԻ՛Ր  ԱՇԽԱՐՀ
       
Ո՞վ է տեսել մարդն իր գործո՛վ Նման լինի վիշապ օձի՛, Որ հոշոտի մարդկանց մի ծո՛վ Եվ իր շինած սուրը փորձի՛: Թրատելով մի ողջ անտա՛ռ, Ամբո՛ղջ ծառերն հիմքից հանի... Ես չե՛մ գտնում այդպիսի բառ, Վիշապն ի՞նչ էր,որ անվանի: Վիշապն էլի կհագենա՛ր, Բայց նա անկուշտ՝դեռ մորթու՛մ է, Վիշապն էլի խի՛ղճ կունենար, Բայց նա՝այսօր էլ քերթու՛մ է: Միթե՞ չկա այս աշխարհում Մի այնպիսի դատավճի՛ռ, Որ մինչ այսօր չի՛ նշմարում Մարդակերի համար վճիռ: Ու՞ր եք մարդի՛կ,ի՞նչ եք անու՛մ, Որ չե՛ք տեսնում ոճիրները, Կամ տեսնո՛ւմ եք, ձայն չե՛ք հանում, Ա՛զգ են մորթում դահիճները: Այս է քանի՞ հարյուր տարի Մորթում են ու բնաջնջու՛մ, Այդ մարդակեր մարդիկ վայրի՛, Նույնիսկ մանկանց էլ չե՛ն խղճում: Մարդիկ ու՞ր եք նայում երկնին, Թե խիղճ չունե՛ք,էլ ի՞նչ Աստված, Երբ տեսնու՛մ եք,լռու՛մ կրկին, Դու՛ք էլ եք այդպես անաստված: Քնած աշխարհ դե ձա՛յն հանիր, Գոցված խղճիդ աչքերը բա՛ց, Հայոց ազգին ճիշտ ճանաչի՛ր, Մի՛ թող հայի աչքերը թաց: Դատի կանչիր մարդակերի՛ն, Կայացրու եղեռնադա՛տ, Որ հայն հասնի Մասիսների՛ն, ՈՒ աշխարհին նայի հպա՛րտ: 03 03 93թ  





          

1 комментарий:

  1. Барев дзес,hаргели!Ес татар уhи ем...Соворум ем hаерен...Анунс-Сара...варсавируhи...Стихи понемножку начинаю читать и хочу понимать...как вас зовут,уважаемый автор?!

    ОтветитьУдалить