Կ Յ Ա Ն Ք Ի Խ Ա Ռ Ն Ա Ր Ա Ն Ն Ե Ր Ը

Կ Յ Ա Ն Ք
Կյանքում հենց այնպես, մարդիկ չեն տխրում
ՈՒ հենց այնպես էլ չեն ուրախանում
Լինում են կյանքում պահեր բազմազան,
Լինում են ուրախ ու տխուր վայրկյան:
Շատ մտածելուց մարդ շատ է տխրում,
Բայց նա միշտ ուրախ պահեր է փնտրում,
Ձանձրանում է նա իր տխուր կյանքից,
Դուրս գալ է փորձում տխրության բանտից:
Բայց լինում է մի՝ այնպիսի վայրկյան,
Որ մարդ ուզում է քնել հավիտյան,
Ուզում է քնի ու էլ չարթնանա,
Որ դառը կյանքին գերի չմնա:
Բայց մի պահ հանկարց սթափվում է նա,
Երբ հիշում է, որ մահը միշտ էլ կա,
Մահը միշտ էլ կա, կյանքն է անցողիկ,
Ծիծաղում են միշտ լավ ապրող մարդիկ:
Կյանքը քաղցր է՝ լինի լավ թե վատ,
Բոլոր մարդկանց մոտ այն ունի ավարտ,
Մարդ պիտի ապրի հաղթելով մահին,
Որ չկործանվի աշխարհն հիմնովին:
Քաղցր է կյանքում ամեն մի վայրկյան,
Մարդու մոտ չկա՛ կյանքից էլ թանկ բան,
Կյանքը շա՛տ թանկ է, բայց ունի և վերջ
Չի ծնվել մի մարդ, որ ապրի անվերջ:
Թե մարդ ուրա՞խ է, կյանքը հրա՛շք է,
Իսկ թե տխու՞ր է, հրաշքն էլ սուտ է
Դե՛, մարդիկ ապրեք ուրա՛խ, երջանի՛կ,
Որ հրա՛շք դառնա ձեր կյանքը փոքրիկ:
06 05 89թ.
Ի Ն Չ Ո՞Ւ Ե Ս Դ Ա Ժ Ա Ն
Ա՜խ, կյանք ինչո՞ւ ես դու այդքան դաժան,
Ախր ինչո՞ւ ես այդքան խաբուսիկ,
Մարդուն տրվում ես միայն մեկ անգամ,
Կարծես երազ ես գալիս մի փոքրիկ:
ՈՒ մարդն անտեղյակ հավերժի փառքին,
Խոնարհ ապրում է այս երազ կյանքում,
Կյանքն էլ երազում, ժպտում է մեկին,
ՈՒ տխուր տանջում մյուսին թաքուն:
Մեկին անխնա թաղում է ցեխում,
Մյուսին տալիս գանձեր փառավոր,
Սրբերի սրբին խաչին է մեխում,
Չարագործ նեռին սարքում թագավոր:
Ո՜վ կյանք, երանի երազ չլինեի՛ր,
Լինեիր դու հավե՛րժ, արդա՛ր, հավասա՛ր,
Եվ մարդ էակին այսպես չտանջեի՛ր,
Չտաիր տանջանքնե՛ր, ցավե՛ր անհամար:
06 12 86թ.
Ա Յ Ր Վ ՈՒ Մ Է Մ Ո Մ Ը
Այրվում է մոմը, հալվում ու հանգչում,
Ինչպես մարդն է գալիս ու գնում
Հրճվանք է ու խինդ ծնունդը մարդու,
Որ գալիս է սուրբ կամքով մեր աստծո:
Երբ մոմն այրվում է, այն լույս է տալիս,
ՈՒ մարդու կյանքին այն հույս է տալիս
Մարդն ապրում է միշտ ձգտելով հասնել,
Փորձում իր ճամփին ամեն ինչ տեսնել:
Բայց, ավաղ, կյանքը այրվող մոմի պես,
Մարում է մի օր ու դառնում անտես,
ՈՒ կարծես ոչինչ, ոչինչ չի՛ եղել,
Ոչ մո՛մն է այրվել, ո՛չ էլ մարդ ծնվել:
ՈՒ կյանքը այսպես հավերժ չի՛ լինում,
Գալի՛ս է մարդը ու նորից գնո՛ւմ,
Չնախատեսված փորձությո՛ւն է այն
Այրվո՛ւմ մոմի պես ու հալվում սակայն:
10 01 90թ.
Պ Ա Յ Ք Ա Ր
Կյանքը պայքար է, պայքար մահու դեմ,
Մահն էլ հակառակ պայքար կյանքի դեմ
Մեկը մյուսի կոկորդից բռնել,
Սեղմում են ամուր չեն ուզում թողնել:
Այսպես էլ անվերջ պայքար է գնում,
Մեկը մյուսին խեղդել է ջանում,
Դարերով հազար ու մոլիոնավոր,
Պայքար է գնում այսպես ահավոր:
Բախվում են իրար երկու մեծություն,
Մեկը մյուսից՝ ուժեղ ու ճկուն,
Որքան կյանքեր է աշխարհը ծնում,
Այնքան էլ մահը իր գիրկն է տանում:
ՈՒ պատերազմ է գնում հավիտյան,
Ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ վերջաբան
ՈՒժերն հավասար չարի ու բարու,
Պայքար է գնում կյանքի ու մահու:
10 08 92թ.
Ա Ն Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գիշերվա խավարին աստղերը մոլորված
Նայում են աշխարհին ու հերթով ընկնում ցած,
Սուզվում են խորքերը մռայլ տիեզերքի,
ՈՒ մարում է հավերժ լույսն իրենց ընդերքի:
Կյանքն էլ աստղ է, խոնարհ մարդիկ՝ աստղաբույլեր
Մահվան դիմաց անճար ու աշխարհին նվեր,
Այս փուջ տիեզերքում երկուսն էլ նույն դասին,
Ապրում են խավարում ու մեռնում միասին:
19 08 92թ.
Բ Ա Խ Տ Ը
Ամեն մի մարդ պարտավոր է
Իր իսկ բախտին տիրելու,
Թե բախտիցդ ուզես պախչել
Ա՜խր, ո՞ւր ես գնալու:
Սեփական բախտից փախչողը
Ինքն իրենից է փախչում,
Նման մարդկանց մահվան քողը
Միշտ էլ իր գիրկն է կանչում:
Բախտը խաղ է վայրկյանների,
Որ փոխվում է անընդհատ,
Մեկ երջանիկ պահ կբերի,
Մեկ արցունքի մի վտակ:
Բախտը ունի քաղցրություն
Եվ երջանիկ ակնթարթ,
Ունի նաև մեծ տրտմություն,
Ինչպես նաև հոգու դարդ:
Մեկը կասի՝ բախտս բերեց,
Մեկն էլ մի խոսք հակառակ:
Լինես մանուկ, ջահել, տարեց
Հիշի՛ր բախտն է քեզ հենակ:
Ամեն մարդու բախտ իր հետ է,
Բախտից փախչել չի՛ լինում
Բախտը քար չէ՛, որ մարդ նետի,
Այդ բա՛խտն է մարդուն նետում:
26 08 92թ.
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ
Ժամանակն է սլանում:
Թիկ-թակ, թիկ-թակ ժամանակ,
Ո՞ւր ես այդպես դու գնում,
Անսանձ,անզուսպ ժամանակ,
Ո՞ւր ես մեզնից հեռանում:
Դե՛, կա՛նգ առ, դո՛ւ ժամանակ
Մարդու կյանքն է անցողիկ,
Տիեզերքում անհատակ
Ո՞ւր ես գնում շարունակ:
04 05 86թ.
Դ Ի Մ Ա Կ Ա Հ Ա Ն Դ Ե Ս
Անզուսպ խոսքերով գրված այս միտքը,
Պիտի ճշմարիտ դատի իմ դիրքը,
Ու թեկուզ տանի ինձ արհավիրքը,
Ես պիտի բացեմ մարդկության գիրքը:
Վերնագիրն այս ե «Դիմակահանդես»,
Ու մեջը գրված «Դիմակ պիտ հագնես,
Հոգիդ չերևա, դիմակով ապրես,
Հանդեսն ավարտվեց, դիմակդ հանես»:
Այսպես է կյանքը, հանդես է շքեղ,
Դիմակներ հագած՝ սիրուն ու տգեղ,
Շրջում են մարդիկ այստեղ ու այնտեղ,
Ինչպես անձրևը դարձած մի հեղեղ:
Միամիտ մարդիկ մի փախեք մահից,
Ու մի վախեցեք երկնային գահից,
Մահն Է ազատում ձեզ դիմակներից,
Եվ ամեն տեսակ դառը ցավերից:
Կյանքը երազ է, երազ մի փոքրիկ,
Ծնվելն՝ անտեղյակ, մեռնելը՝ գողտրիկ,
Ու Աստծո համար իբրև խաղալիք,
Դիմակներ հագած ապրում են մարդիկ
27 05 93թ.
Մ Ա Յ Ր Ա Մ ՈՒ Տ
Էլ ո՞ւմ ես դու պետք, ո՜վ մարդ, անտեղյակ քո ցավ ու դավին,
Երբ արևդ արդեն ընդհուպ իջնում է սառցե անկողին,
Երբ լույսերի մեջ դու այրված, հալված մի մոմ ես դառնում,
Որ արդեն անպետք, անլույս ու անհույս ու չի էլ վառվում:
Երբ գարունդ արդեն վաղուց չորացել, ծաղկունքդ է անցել,
Ամառ ու աշուն սառել են արդեն ու հուշեր դարձել,
Երբ կյանքդ արդեն ձմեռ է մռայլ, մրսում ես անվերջ,
Ու կյանքիդ գիրքը գնում է դեպ վերջ, հատվում էջ առ էջ:
Էլ ո՞ւմ ես դու պետք, երբ ոչինչ չունես տալու աշխարհին,
Երբ մոտեցել է քո մայրամուտը արդեն գիշերին,
Էլ ո՞ւմ ես դու պետք, ում է հարկավոր քո կյանքը կորած,
Երբ օրերդ անցան, ու դու էլ դարձար մի ծառ չորացած:
26 08 94թ.
Ս ՈՒ Տ Է
Սո՛ւտ է դարձել աշխարհն արար,
Չկա էլ սե՛ր ու կյանքի բար,
Չարությա՛մբ են մարդիկ լցված,
Հոգիներն էլ պի՛ղծ, դառնացա՛ծ:
Մեկը մեկի կոկո՛րդ կրծում,
Մեկը մեկից վրե՛ժ լուծում,
Մարդիկ այնքան են հուռացել,
Անգամ Աստծո՛ւն են մոռացել:
Դահի՛ճ դարձած մարդիկ ահա,
Մորթոտո՛ւմ են իրար հիմա,
Գազանի պես ուտում թույլի՛ն,
Չե՛ն էլ զղջում ամենևին:
Էլ ի՞նչ ընկեր, ի՞նչ բարեկամ,
Հարազա՛տ էլ չկա անգամ,
Ի՞նչ լավություն, ի՞նչ բարություն,
Չկա՛ նույնիսկ խոհեմություն:
Նենգ աչքով են նայում իրար,
Դեմքերը՝ մո՛ւթ, սրտները՝ քա՛ր,
Տրորո՛ւմ են ծաղիկը հեզ,
Թունավորո՛ւմ են օձի պես:
Սո՛ւտ է այսպես աշխարհն արար,
Չկա՛ ծիծաղ ու խի՛նդ բարար,
Մարդիկ այնքան չա՛ր են դարձել,
Որ Աստված է՛լ է զայրացել:
14 12 91թ.
Մ Տ Ա Ծ Ի Ր
Ամեն անգամ,երբ երեկոն մոտենում է գիշերի,
Անցած օրվա անց ու դարձը վերածվում է հուշերի,
Շատ հարմար է գիշերը լուռ, հանգիստ, անձայն խորհելու,
Ճիշտ ու սխալ, լավն ու վատը, թացն ու չորը ջոկելու:
Փակի՛ր հոգնած աչերդ մեղմ ու գլուխդ դի՛ր բարձին,
Թող քեզ օգնի իր զորությամբ՝ Աստծո որդին միածին,
Եվ լույս ճամփան աստվածավառ ցույց տա մթնած քո մտքին,
Որ շուտ դառնաս, վերադառնաս դեպի ճշմարիտ ուղին:
20 12 07թ.
Ա Ղ Ո Թ Ի՛ Ր Ո Վ Մ Ա Ր Դ
Ով դո՛ւ, մարդ կոչված հոգի ու մարմին,
Ո՞ւր ես կուլ գնում դու սատանաին,
Մեղքերի ծովում հոքիդ է լողում,
Մահվան տագնապից մարմինդ է դողում:
Բայց քեզ ստեղծեց տերը երկնային,
Փա՛ռք տուր դու նրան ու նրա գահին,
Նա քեզ լեզու է տվել, աղոթի՛ր,
Աղոթի՛ր ու ծով մեղքերդ քավի՛ր:
Դու պարտավոր ես ապաշխարելու,
Քանզի տիրոջն ես ներկայանալու,
Ծունկի՛ եկ, խնդրի՛ր մեղքերիդ ներում
Աղոթքն է տիրոջ լույսը քեզ բերում:
Դու հեռո՛ւ մնա չար սատանաից,
Ու մի՛ վախեցիր երկրային մահից,
Քանզի քեզ աստված մի նոր կյանք կտա.
Հավիտյան կյանքի աշխարհն է դա:
Հիշի՛ր,բոլորս ենք մահին արժանի
Ով դրախտ կընկնի, ով դժոխք դժնի,
Ահեղ դատաստանն աշխարհ է գալու,
Մեղավորներին խի՛ստ է պատժելու:
Ո՛վ մարդ, բա՛ց արա աչքերը հոգուտ,
Հե՛զ եղիր, բա՛րի և ո՛չ թե անգութ,
Տերը քեզ տվեց ամեն մի բարի՛ք,
Իսկ դու բարիքը դարձնում ես չարի՛ք:
Խղճի աչքեր է տվել քեզ տերը,
Իսկ դու հանել ես խղճիդ աչքերը
Կո՛ւյր ես դարձել, կո՛ւյր, խղճի աչք չունես,
Ինչ մնաց երկնի՞ն նայես, աղոթե՞ս:
Նախա՛նձ ես ու չա՛ր, դաժա՛ն ու անգե՛տ,
Դահի՛ճ ես դժնի, ստերի վարպե՛տ,
Չա՛ր սատանաի կամքն ես կատարում,
Կա՛մ անիծում ես, կա՛մ մարդ սպանում:
Ուշքի՛ եկ, դարձի՛ր քո ընտրած ճամփից,
Ի՞նչ պիտի տանես դու այս աշխարհից,
Չէ՛ որ բոլորս էլ պիտի մահանանք,
Ու տիրոջ դատին պիտ ներկայանանք:
Հոգի ու մարմին պիտի անջատվի,
Մարմինդ՝ մեռնի, հոգիդ կդատվի
Դրախտ կգնաս, թե՞ որ արդար ես,
Թե՞ մեղավոր ես՝ դժոխք կընկնես,:
Պիտի՛ տանջվես դժոխքում հավերժ,
Դրախտում՝ պիտի՛ հաճույք վայելես,
Դժոխքի տերը սատանան է չար,
Դրախտի տերը Աստված է հանճար:
Ընտրի՛ր քո կամքով՝ դժո՞խք, թե՞ դրախտ,
Որ հետո չասես՝ ինչո՞ւ եմ անբախտ,
Շուտով մեծ դատը աշխարհ է գալու,
Ո՛չ ոք այդ դատից դուրս չի՛ մնալու:
Մեռած ու կենդան դեռ պիտի՛ դատվեն,
Մեղավորները պիտի՛ պատժվեն,
Իսկ նրանք՝ ովքեր ապրել են անմեղ,
Աստված դրախտում նրանց կտա տեղ:
Ով մարդ, աղոթի՛ր, աղոթի՛ր Աստծուն,
Չե՞ որ հոգիդ է մեղքերով լեցուն,
Աղոթի՛ր, խնդրի՛ր մեղքերիդ ներում,
Կներվես ու ճիշտ կապրես աշխարհում:
10 03 93թ.
Բ Ա Ր Ի Գ Ի Շ Ե Ր
Գիշերը թող հագնի բարին,
Անուշ քուն գա ձեր աչքերին,
Ցավ ու չոռը իր հետ տանի,
Աստված ձեր տան սյունը պահի:
Վառ երազներ տեսնեք բարով,
Հրեշտակներ՝ նժույգներով,
Ու ձեզ օգնեն բարի կամքով,
Դյուրին անցնեք փշոտ ճամփով:
Այս գիշեր ձեր հոգնած հոքուն,
Թող իջնի ծով խաղաղություն,
Հանգիստ ննջեք մինչ արշալույս,
Ես էլ մաղթեմ ձեզ բարի լույս:
09 03 08թ.

Կ Յ Ա Ն Ք
Կյանքում հենց այնպես, մարդիկ չեն տխրում
ՈՒ հենց այնպես էլ չեն ուրախանում
Լինում են կյանքում պահեր բազմազան,
Լինում են ուրախ ու տխուր վայրկյան:
Շատ մտածելուց մարդ շատ է տխրում,
Բայց նա միշտ ուրախ պահեր է փնտրում,
Ձանձրանում է նա իր տխուր կյանքից,
Դուրս գալ է փորձում տխրության բանտից:
Բայց լինում է մի՝ այնպիսի վայրկյան,
Որ մարդ ուզում է քնել հավիտյան,
Ուզում է քնի ու էլ չարթնանա,
Որ դառը կյանքին գերի չմնա:
Բայց մի պահ հանկարց սթափվում է նա,
Երբ հիշում է, որ մահը միշտ էլ կա,
Մահը միշտ էլ կա, կյանքն է անցողիկ,
Ծիծաղում են միշտ լավ ապրող մարդիկ:
Կյանքը քաղցր է՝ լինի լավ թե վատ,
Բոլոր մարդկանց մոտ այն ունի ավարտ,
Մարդ պիտի ապրի հաղթելով մահին,
Որ չկործանվի աշխարհն հիմնովին:
Քաղցր է կյանքում ամեն մի վայրկյան,
Մարդու մոտ չկա՛ կյանքից էլ թանկ բան,
Կյանքը շա՛տ թանկ է, բայց ունի և վերջ
Չի ծնվել մի մարդ, որ ապրի անվերջ:
Թե մարդ ուրա՞խ է, կյանքը հրա՛շք է,
Իսկ թե տխու՞ր է, հրաշքն էլ սուտ է
Դե՛, մարդիկ ապրեք ուրա՛խ, երջանի՛կ,
Որ հրա՛շք դառնա ձեր կյանքը փոքրիկ:
06 05 89թ.
Ի Ն Չ Ո՞Ւ Ե Ս Դ Ա Ժ Ա Ն
Ա՜խ, կյանք ինչո՞ւ ես դու այդքան դաժան,
Ախր ինչո՞ւ ես այդքան խաբուսիկ,
Մարդուն տրվում ես միայն մեկ անգամ,
Կարծես երազ ես գալիս մի փոքրիկ:
ՈՒ մարդն անտեղյակ հավերժի փառքին,
Խոնարհ ապրում է այս երազ կյանքում,
Կյանքն էլ երազում, ժպտում է մեկին,
ՈՒ տխուր տանջում մյուսին թաքուն:
Մեկին անխնա թաղում է ցեխում,
Մյուսին տալիս գանձեր փառավոր,
Սրբերի սրբին խաչին է մեխում,
Չարագործ նեռին սարքում թագավոր:
Ո՜վ կյանք, երանի երազ չլինեի՛ր,
Լինեիր դու հավե՛րժ, արդա՛ր, հավասա՛ր,
Եվ մարդ էակին այսպես չտանջեի՛ր,
Չտաիր տանջանքնե՛ր, ցավե՛ր անհամար:
06 12 86թ.
Ա Յ Ր Վ ՈՒ Մ Է Մ Ո Մ Ը
Այրվում է մոմը, հալվում ու հանգչում,
Ինչպես մարդն է գալիս ու գնում
Հրճվանք է ու խինդ ծնունդը մարդու,
Որ գալիս է սուրբ կամքով մեր աստծո:
Երբ մոմն այրվում է, այն լույս է տալիս,
ՈՒ մարդու կյանքին այն հույս է տալիս
Մարդն ապրում է միշտ ձգտելով հասնել,
Փորձում իր ճամփին ամեն ինչ տեսնել:
Բայց, ավաղ, կյանքը այրվող մոմի պես,
Մարում է մի օր ու դառնում անտես,
ՈՒ կարծես ոչինչ, ոչինչ չի՛ եղել,
Ոչ մո՛մն է այրվել, ո՛չ էլ մարդ ծնվել:
ՈՒ կյանքը այսպես հավերժ չի՛ լինում,
Գալի՛ս է մարդը ու նորից գնո՛ւմ,
Չնախատեսված փորձությո՛ւն է այն
Այրվո՛ւմ մոմի պես ու հալվում սակայն:
10 01 90թ.
Պ Ա Յ Ք Ա Ր
Կյանքը պայքար է, պայքար մահու դեմ,
Մահն էլ հակառակ պայքար կյանքի դեմ
Մեկը մյուսի կոկորդից բռնել,
Սեղմում են ամուր չեն ուզում թողնել:
Այսպես էլ անվերջ պայքար է գնում,
Մեկը մյուսին խեղդել է ջանում,
Դարերով հազար ու մոլիոնավոր,
Պայքար է գնում այսպես ահավոր:
Բախվում են իրար երկու մեծություն,
Մեկը մյուսից՝ ուժեղ ու ճկուն,
Որքան կյանքեր է աշխարհը ծնում,
Այնքան էլ մահը իր գիրկն է տանում:
ՈՒ պատերազմ է գնում հավիտյան,
Ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ վերջաբան
ՈՒժերն հավասար չարի ու բարու,
Պայքար է գնում կյանքի ու մահու:
10 08 92թ.
Ա Ն Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գիշերվա խավարին աստղերը մոլորված
Նայում են աշխարհին ու հերթով ընկնում ցած,
Սուզվում են խորքերը մռայլ տիեզերքի,
ՈՒ մարում է հավերժ լույսն իրենց ընդերքի:
Կյանքն էլ աստղ է, խոնարհ մարդիկ՝ աստղաբույլեր
Մահվան դիմաց անճար ու աշխարհին նվեր,
Այս փուջ տիեզերքում երկուսն էլ նույն դասին,
Ապրում են խավարում ու մեռնում միասին:
19 08 92թ.
Բ Ա Խ Տ Ը
Ամեն մի մարդ պարտավոր է
Իր իսկ բախտին տիրելու,
Թե բախտիցդ ուզես պախչել
Ա՜խր, ո՞ւր ես գնալու:
Սեփական բախտից փախչողը
Ինքն իրենից է փախչում,
Նման մարդկանց մահվան քողը
Միշտ էլ իր գիրկն է կանչում:
Բախտը խաղ է վայրկյանների,
Որ փոխվում է անընդհատ,
Մեկ երջանիկ պահ կբերի,
Մեկ արցունքի մի վտակ:
Բախտը ունի քաղցրություն
Եվ երջանիկ ակնթարթ,
Ունի նաև մեծ տրտմություն,
Ինչպես նաև հոգու դարդ:
Մեկը կասի՝ բախտս բերեց,
Մեկն էլ մի խոսք հակառակ:
Լինես մանուկ, ջահել, տարեց
Հիշի՛ր բախտն է քեզ հենակ:
Ամեն մարդու բախտ իր հետ է,
Բախտից փախչել չի՛ լինում
Բախտը քար չէ՛, որ մարդ նետի,
Այդ բա՛խտն է մարդուն նետում:
26 08 92թ.
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ
Սլաքներն են պտտվում,
Անվերջ առաջ են գնում
Հե՜յ վա՜խ, հե՜յ վա՜խ փուջ աշխարհԱնվերջ առաջ են գնում
Ժամանակն է սլանում:
Թիկ-թակ, թիկ-թակ ժամանակ,
Ո՞ւր ես այդպես դու գնում,
Անսանձ,անզուսպ ժամանակ,
Ո՞ւր ես մեզնից հեռանում:
Դե՛, կա՛նգ առ, դո՛ւ ժամանակ
Մարդու կյանքն է անցողիկ,
Տիեզերքում անհատակ
Ո՞ւր ես գնում շարունակ:
04 05 86թ.
Դ Ի Մ Ա Կ Ա Հ Ա Ն Դ Ե Ս
Անզուսպ խոսքերով գրված այս միտքը,
Պիտի ճշմարիտ դատի իմ դիրքը,
Ու թեկուզ տանի ինձ արհավիրքը,
Ես պիտի բացեմ մարդկության գիրքը:
Վերնագիրն այս ե «Դիմակահանդես»,
Ու մեջը գրված «Դիմակ պիտ հագնես,
Հոգիդ չերևա, դիմակով ապրես,
Հանդեսն ավարտվեց, դիմակդ հանես»:
Այսպես է կյանքը, հանդես է շքեղ,
Դիմակներ հագած՝ սիրուն ու տգեղ,
Շրջում են մարդիկ այստեղ ու այնտեղ,
Ինչպես անձրևը դարձած մի հեղեղ:
Միամիտ մարդիկ մի փախեք մահից,
Ու մի վախեցեք երկնային գահից,
Մահն Է ազատում ձեզ դիմակներից,
Եվ ամեն տեսակ դառը ցավերից:
Կյանքը երազ է, երազ մի փոքրիկ,
Ծնվելն՝ անտեղյակ, մեռնելը՝ գողտրիկ,
Ու Աստծո համար իբրև խաղալիք,
Դիմակներ հագած ապրում են մարդիկ
27 05 93թ.
Մ Ա Յ Ր Ա Մ ՈՒ Տ
Էլ ո՞ւմ ես դու պետք, ո՜վ մարդ, անտեղյակ քո ցավ ու դավին,
Երբ արևդ արդեն ընդհուպ իջնում է սառցե անկողին,
Երբ լույսերի մեջ դու այրված, հալված մի մոմ ես դառնում,
Որ արդեն անպետք, անլույս ու անհույս ու չի էլ վառվում:
Երբ գարունդ արդեն վաղուց չորացել, ծաղկունքդ է անցել,
Ամառ ու աշուն սառել են արդեն ու հուշեր դարձել,
Երբ կյանքդ արդեն ձմեռ է մռայլ, մրսում ես անվերջ,
Ու կյանքիդ գիրքը գնում է դեպ վերջ, հատվում էջ առ էջ:
Էլ ո՞ւմ ես դու պետք, երբ ոչինչ չունես տալու աշխարհին,
Երբ մոտեցել է քո մայրամուտը արդեն գիշերին,
Էլ ո՞ւմ ես դու պետք, ում է հարկավոր քո կյանքը կորած,
Երբ օրերդ անցան, ու դու էլ դարձար մի ծառ չորացած:
26 08 94թ.
Ս ՈՒ Տ Է
Սո՛ւտ է դարձել աշխարհն արար,
Չկա էլ սե՛ր ու կյանքի բար,
Չարությա՛մբ են մարդիկ լցված,
Հոգիներն էլ պի՛ղծ, դառնացա՛ծ:
Մեկը մեկի կոկո՛րդ կրծում,
Մեկը մեկից վրե՛ժ լուծում,
Մարդիկ այնքան են հուռացել,
Անգամ Աստծո՛ւն են մոռացել:
Դահի՛ճ դարձած մարդիկ ահա,
Մորթոտո՛ւմ են իրար հիմա,
Գազանի պես ուտում թույլի՛ն,
Չե՛ն էլ զղջում ամենևին:
Էլ ի՞նչ ընկեր, ի՞նչ բարեկամ,
Հարազա՛տ էլ չկա անգամ,
Ի՞նչ լավություն, ի՞նչ բարություն,
Չկա՛ նույնիսկ խոհեմություն:
Նենգ աչքով են նայում իրար,
Դեմքերը՝ մո՛ւթ, սրտները՝ քա՛ր,
Տրորո՛ւմ են ծաղիկը հեզ,
Թունավորո՛ւմ են օձի պես:
Սո՛ւտ է այսպես աշխարհն արար,
Չկա՛ ծիծաղ ու խի՛նդ բարար,
Մարդիկ այնքան չա՛ր են դարձել,
Որ Աստված է՛լ է զայրացել:
14 12 91թ.
Մ Տ Ա Ծ Ի Ր
Ամեն անգամ,երբ երեկոն մոտենում է գիշերի,
Անցած օրվա անց ու դարձը վերածվում է հուշերի,
Շատ հարմար է գիշերը լուռ, հանգիստ, անձայն խորհելու,
Ճիշտ ու սխալ, լավն ու վատը, թացն ու չորը ջոկելու:
Փակի՛ր հոգնած աչերդ մեղմ ու գլուխդ դի՛ր բարձին,
Թող քեզ օգնի իր զորությամբ՝ Աստծո որդին միածին,
Եվ լույս ճամփան աստվածավառ ցույց տա մթնած քո մտքին,
Որ շուտ դառնաս, վերադառնաս դեպի ճշմարիտ ուղին:
20 12 07թ.
Ա Ղ Ո Թ Ի՛ Ր Ո Վ Մ Ա Ր Դ
Ով դո՛ւ, մարդ կոչված հոգի ու մարմին,
Ո՞ւր ես կուլ գնում դու սատանաին,
Մեղքերի ծովում հոքիդ է լողում,
Մահվան տագնապից մարմինդ է դողում:
Բայց քեզ ստեղծեց տերը երկնային,
Փա՛ռք տուր դու նրան ու նրա գահին,
Նա քեզ լեզու է տվել, աղոթի՛ր,
Աղոթի՛ր ու ծով մեղքերդ քավի՛ր:
Դու պարտավոր ես ապաշխարելու,
Քանզի տիրոջն ես ներկայանալու,
Ծունկի՛ եկ, խնդրի՛ր մեղքերիդ ներում
Աղոթքն է տիրոջ լույսը քեզ բերում:
Դու հեռո՛ւ մնա չար սատանաից,
Ու մի՛ վախեցիր երկրային մահից,
Քանզի քեզ աստված մի նոր կյանք կտա.
Հավիտյան կյանքի աշխարհն է դա:
Հիշի՛ր,բոլորս ենք մահին արժանի
Ով դրախտ կընկնի, ով դժոխք դժնի,
Ահեղ դատաստանն աշխարհ է գալու,
Մեղավորներին խի՛ստ է պատժելու:

Հե՛զ եղիր, բա՛րի և ո՛չ թե անգութ,
Տերը քեզ տվեց ամեն մի բարի՛ք,
Իսկ դու բարիքը դարձնում ես չարի՛ք:
Խղճի աչքեր է տվել քեզ տերը,
Իսկ դու հանել ես խղճիդ աչքերը
Կո՛ւյր ես դարձել, կո՛ւյր, խղճի աչք չունես,
Ինչ մնաց երկնի՞ն նայես, աղոթե՞ս:
Նախա՛նձ ես ու չա՛ր, դաժա՛ն ու անգե՛տ,
Դահի՛ճ ես դժնի, ստերի վարպե՛տ,
Չա՛ր սատանաի կամքն ես կատարում,
Կա՛մ անիծում ես, կա՛մ մարդ սպանում:
Ուշքի՛ եկ, դարձի՛ր քո ընտրած ճամփից,
Ի՞նչ պիտի տանես դու այս աշխարհից,
Չէ՛ որ բոլորս էլ պիտի մահանանք,
Ու տիրոջ դատին պիտ ներկայանանք:
Հոգի ու մարմին պիտի անջատվի,
Մարմինդ՝ մեռնի, հոգիդ կդատվի
Դրախտ կգնաս, թե՞ որ արդար ես,
Թե՞ մեղավոր ես՝ դժոխք կընկնես,:
Պիտի՛ տանջվես դժոխքում հավերժ,
Դրախտում՝ պիտի՛ հաճույք վայելես,
Դժոխքի տերը սատանան է չար,
Դրախտի տերը Աստված է հանճար:
Ընտրի՛ր քո կամքով՝ դժո՞խք, թե՞ դրախտ,
Որ հետո չասես՝ ինչո՞ւ եմ անբախտ,
Շուտով մեծ դատը աշխարհ է գալու,
Ո՛չ ոք այդ դատից դուրս չի՛ մնալու:
Մեռած ու կենդան դեռ պիտի՛ դատվեն,
Մեղավորները պիտի՛ պատժվեն,
Իսկ նրանք՝ ովքեր ապրել են անմեղ,
Աստված դրախտում նրանց կտա տեղ:
Ով մարդ, աղոթի՛ր, աղոթի՛ր Աստծուն,
Չե՞ որ հոգիդ է մեղքերով լեցուն,
Աղոթի՛ր, խնդրի՛ր մեղքերիդ ներում,
Կներվես ու ճիշտ կապրես աշխարհում:
10 03 93թ.
Բ Ա Ր Ի Գ Ի Շ Ե Ր
Գիշերը թող հագնի բարին,
Անուշ քուն գա ձեր աչքերին,
Ցավ ու չոռը իր հետ տանի,
Աստված ձեր տան սյունը պահի:
Վառ երազներ տեսնեք բարով,
Հրեշտակներ՝ նժույգներով,
Ու ձեզ օգնեն բարի կամքով,
Դյուրին անցնեք փշոտ ճամփով:
Այս գիշեր ձեր հոգնած հոքուն,
Թող իջնի ծով խաղաղություն,
Հանգիստ ննջեք մինչ արշալույս,
Ես էլ մաղթեմ ձեզ բարի լույս:
09 03 08թ.
Комментариев нет:
Отправить комментарий