ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԱՐԹԻԿ
Իմ հու՛ր ու ջու՛ր, հո՛ղ, օ՛դ ու կյա՛նք,
Ի՛մ հայրենիք,հոգու՛ս բերկրանք,
Սարերի մեջ բուսած ծաղի՛կ,
Իմ հարազատ քաղաք Արթի՛կ:
Քարե վրձնով քո վարդագո՛ւյն,
Ողջ աշխարհն ես ներկում նախշուն,
Տուֆիդ համբա՛վն,արդեն վաղուց,
Վայելու՛մ ես,ինչպես առյուծ,
Բայց ոչ պակա՛ս,փառավոր են,
Է՛լ ավելի, զորավոր են
Քո թիկնապահ սարե՛րը զով,
Արագածի, լանջերը հով:
Հազար տեսակ ծաղկունքով հե՛զ,
Ծիածանված բույրի հանդես,
Օդը մաքու՛ր, թա՛րմ, կուսակա՛ն,
Աստծո՛ շնչով,հավերժական:
Աղբյուրները մյուռոնածի՛ն,
Գովերգելով Արագածի՛ն,
«Ադամանդե գահից ծնվա՛ծ,
Քարերի մեջ նոտագրված»,
Երգ ու պարով փռվում չորս դին
ՈՒ զմայլու՛մ են անցորդին:
Աստվածային քաղցր համո՛վ,
Պապակ շուրթին հոգի՛տալով,
ՈՒ թարմությամբ ձյունասարսու՛ռ,
Ծարավ սի՛րտն են հագեցնում լուռ,
Բնության ջինջ հայելու մե՛ջ,
Կյանքի ցոլքո՛վ, ժպտում անվերջ:
Էլ Զու՛յգ, էլ Թա՛ք, էլ Սա՛լ աղբյուր,
Էլ Ա՛րջ աղբյուր, էլ Թթու ջո՛ւր,
Էլ Միլիցու՛,էլ Յու՛րդ,Չռի՛կ,
Էլ Տերտերի՛,էլ Մեծ, Պստի՛կ,
Ճըլճը՛լ, Գայլի՛,Արզումանի՛:
Էլ Քա՛ր, Տափա՛կ ու Թաթոսի՛:
Անմահական աղբյուրնե՛րը,
Զարդարում են քո՛ սարերը,
Հագեցնելով ծարավ սրտե՛ր,
Լցնում ձորե՜ր, ջրում արտե՜ր:
Բնության այս անկյունը հա՛ս,
Սարը արքա՛,դու ձեռքին թա՛ս,
Ես էլ քո մե՛ջ, քեզնով ապրու՛մ,
Լիանու՛մ եմ, ու հիանում:
23 07 11թ
ԼՄԲԱՏԱՎԱՆՔ
Սարի լանջին, հպարտ կանգնած,
Աստծո շնչո՛վ, ոգով օծվա՛ծ,
Արթիկի զարդ՝ վեհ ու շքեղ,
Սրբազան տուն՝ հրաշագեղ;
.jpg)
Աստծո՛ տաճար՝ Լմբատավանք,
Խաչքարե՛րդ, ոսկուց էլ թանկ,
Ամեն խոցված սրտի երգի՛չ,
Ամեն տանջված հոգու փրկի՛չ:
Դու՛ հոգևոր գանձ անարատ,
Դու՛ բոլորիս շունչ ու հավատ,
Դու՛ սուրբ հոգու անմահություն,
Հին դարերի վառ պատմություն:
Հավատացող հոգու օրրան,
Հրեշտակների հանգրվան,
Դու ճանապարհ սուրբ դրախտի՛,
Ամենազոր գուշա՛կ բախտի:
Թող զորանա սուրբ խա՛չը քո
Աստծո զորեղ փառքի ներքո,
Թող անունդ հնչի միշտ թա՛նկ,
Աստծո տաճար Լմբատավա՛նք:
14 09 92 թ
.jpg)
Հայրենիք՝իմ Հայաստան,
Արև ու կյանք հայության,
Յաթաղանից փրկված՝
Անմահ կյանքով ես օծված:
Սուրբ ես եղել ու դեռ կաս՛,
Տիրակալի անգին թաս,
Անմահական իմ ոստան,
Նշխար երկիր Հայաստան:
Տաճարներ անկրկնելի,
ՈՒ Սևանն անհատնելի,
Նորահարսի շքեղ քող,
Նենգ թշնամու սրտի դող:
Եղեռնի միջով անցած,
Սարի պես հպարտ կանգնած,
Ազատության ազնիվ երգ,
Րոպեական բուժվող վերք:
Գարնան սոխակի տաղիկ,
Աստծո դրախտի ծաղիկ,
Մուսա ծնող բուրաստան,
Իմ տու՛ն,իմ կյա՛նք, Հայաստա՛ն:
19 09 92 թ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Հոգիս անջատել քեզնից չի՛ լինի,
Չքնա՛ղ Հայաստան,
Ա՜խ, քեզնից հեռու սիրտս չի՛ գործի,
Իմ կյա՛նք Հայաստան,
Քեզանից այն կողմ,էլ աշխարհ չկա՝,
Իմ մա՛յր Հայաստան,
Իմ հոգում ուրիշ պաշտամունք չկա՝,
Իմ սու՛րբ Հայաստան:
Ա՜խ, ծովից ծով էիր, մնաց մի բացատ՝,
Անծա՛յր Հայաստան,
Մի հսկա ժայռից մնաց փոքրիկ քար՝,
Իմ լե՛ռ Հայաստան,
Դու օվկիանոս էիր,դարձար մի լճակ,
Անմա՛հ Հայաստան,
Ահռելի ծառից, մնաց մի փչակ,
Անմա՛հ Հայաստան:
Ինչքա՛ն փոքրացար, այնքան քաղցրացա՛ր,
Ինչքա՛ն քաղցրացար, այնքան բարձրացա՛ր,
Ձուլվեցիր հոգո՛ւս ու կարծրացա՛ր,
Պաշտամունք դարձա՛ր ու աստվածացա՛ր։
20 07 88թ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԵՐԿԻՐ

Օ՜,Արարատյան երկիր քաջերի,
Երկիր մեռոնված վսեմ սարերի,
Տգետ թշնամու սրին դու վահա՛ն,
Գարնան օրերի զնգուն քարավա՛ն:
Ամենայն Աստվա՛ծ,հայության ոգի՛,
Քչքչան առու՝քարացած սրտի,
Դժոխքի տտիպ դռների փակա՛նք,
Ապրողաց հոգուն դրախտի պարծա՛նք:
Օտար աչքերի բաղձալի երա՛զ,
Հայության սրտին՝անմահ գինով թա՛ս,
ՈՒսեուս թառած՝սարերի շարա՛ն,
Չքնաղ աստղերի լուսե հանգրվա՛ն,
Զանգերի ղողանջ՝հավատող սրտու՛մ,
Աննկուն կամուրջ՝անանց ձորերու՛մ,
Լիության արքա՝ չքավորների՛,
Չդավող կարծիք՝ մտածողների՛,
Բերանի անուշ համ ու քաղցրությու՛ն,
Առաջին զարկի փայլուն հաղթությու՛ն,
Չբանող մանգաղ՝ժլատի ձեռքի՛ն,
Հաղթական դրոշ՝ արդար բանակի՛ն,
Անդարձ ճամփորդի հետադարձի հու՛յս,
Կտակ գրողի պայծառ աչքի լու՛յս:
Դու թագաժառա՛նգ Աստծո դրացտի,
Ամրո՛ց ու բե՛րդ ես՝պաշտպա՛ն քաջերի,
ՈՒ Մասի՛ս ունես՝ արքա սարերի:
Մասի՜ս,բայց բանտված թշնամու ձեռքին,
Ասեղնաշարան՝խրված բիրտ սրտին,
Չի՛ ժպտում ավա՜ղ,շա՛տ է տխրագին:
Ասում են՝սարը բանտել չի լինում,
Ի՞նչ շղթայով են սարին բանտարկում,
ՈՒ էն էլ այդպես,դարերով պահում: Ափսո՜ս,չեք տեսել շղթա՛ն Մասիսի,

Տվյալ վիճակից մի ե՛լք կա միայն,
Բանտից ազատե՛լ սարերը համայն,
Օծել հայության շնչո՛վ ամենայն:
08 02 92թ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ ՄԵԶ
Խորն է վիշտը մեր հայոց,
Անդունդներից անհատակ,
Տառապել ենք մենք վաղուց,
Տարիներով շարունակ:
Բյուր դարեր ենք վշտացել
Կիլիկիայի կարոտով,
Ծունկի եկել, աղոթել
ՈՒ ապրել ենք հավատով:
Արաքսը՝ կույս Նաիրյան,
Մեղրագետին խոնարհված,
Հայոց վշտերը կուլան
Ու կվազեն խենթացած:
Ճաքած կուրծքն Արարատի
Երկու մասի բաժանվել,
Մաիս ու Սիս կկոչվեն,
Վշտերով են շղթայվել:
Ու գագաթն Արարատի
Մեր վշտից է ճերմակել,
Լիճը չքնաղ Սևանի
Մեր լացից է գոյացել:
Ավերակ է մայր Անին
Ու Սասունը քաջասյուն,
Կարոտ մնացինք Վանին,
Սիփան սարին Հայկազուն:
Մշո դաշտերն ավերված,
Ու սարերը արյունոտ,
Ծովասարը դառնացած
Սասնա ծռին է կարոտ:
Էրզրումն առանց հայի,
Ադանան ողջը հրկեզ,
Տարոնն առանց հնձվորի,
Սպասում են նրանք մեզ:
Նրանց վիշտն է մեզ տանջում,
Ու լալիս ենք այսպես լուռ,
Ա՜խ, մնացին թշնամուն,
Մեզ էլ մնաց մի կես բուռ:
Ու մի կես բուռ հայ ենք մենք՝
Աշխարհով մեկ սփռված,
Այդքանով էլ կվերցնենք
Սուրբ հողերը մեր բանտված:
Ու պիտ աճե՛նք, շատանա՛նք,
Որ մեր արևն էլ ծագի,
Դեռ Անի՛ն պիտի շինենք
Թշնամու սիրտը ճաքի՛:
Պիտի՛ անենք խորոված,
Լանջին մեր Մասիս սարի՛,
Որ աստվա՛ծ էլ իջնի ցած,
Մեզ հետ պարի՛, քոչարի՛:
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐ
Թե չկռվե՛մ, թե չազատե՛մ,
Առա՛նց Մասիս ինչպե՞ս ապրեմ,
Ինչպե՞ս ապրեմ առանց Անի՛,
Առանց ազա՛տ Հայաստանի:
Զինվո՛ր եմ ես, Հայկի՛ զինվոր,
Բազուկս՝ արդա՛ր ու զորավո՛ր,
Պաշտպա՛ն գրիս, հո՛ղ ու ջրի՛ս,
Պաշտպա՛ն տանջվա՛ծ Հայաստանի՛ս:
Դրոշ՝ ձեռքիս, սրտումս՝ հավատ,
Կուզե՛մ տեսնել Արցախս ազատ,
Արցախս՝ այսօր, վաղը՝ Վանս,
Որ ծիծաղի՛ Հայաստանս :
Մե՛րն են եղել Շուշի՛ ու Մո՛ւշ,
Պիտի՛ փրկենք մեր հո՛ղն անուշ,
Արդարն անշու՛շտ պիտի հաղթի,
Այսօր էլ թող չա՛րը գաղթի:
Հերթը՝ մե՛րն է ծիծաղելու,
Մեր հողե՛րը վայելելու,
Շա՛տ ենք լացել ու սգացել,
Շա՛տ ենք ձրի հնձվոր դարձել:
Վե՛րջ, հատե՛լ է համբերություն,
Տիգրա՛ն, ո՞ւր ես, ա՛ռ հարություն,
Վարդա՛ն, Սերո՛բ ու Անդրանի՛կ,
Ելե՛ք, փրկե՛նք մեր հայրենիք:
Խմբվե՛ք, հայոց քա՛ջ իշխաններ,
Ֆիդայիննե՛ր, զորականնե՛ր․․․
Գնա՛նք Արցախ, փրկե՛նք մեր հող,
Թող թշնամու սի՛րտն ընկնի դող:
Հետո գնանք Մո՛ւշ ու Սասո՛ւն,
Գնանք Մարա՛շ, Կա՛րս, Էրզրո՛ւմ,
Ելնե՛նք գագաթը Մասիսի,
Բացե՛նք դռնակը մեր հույսի։
Թե չգնա՛նք, թե չփրկե՛նք,
Մեր հողերը թե չազատե՛նք,
Էլ ի՞նչ հայ ենք, Հայկի՛ ժառանգ,
Որ չազատե՛նք մեր հո՛ղ ու վա՛նք:
Թող իմանա՛ արա՛ր – աշխա՛րհ,
Մեզ հաղթելու չկա՛ հնար
Ու համոզվի չարի ճո՛ւտը,
Հա՛յն է Աստծո ժողովուրդը։
Ու հասկանա՛ն համատարած,
Հայի թիկունքին է Աստվա՛ծ,
Թող իմանան՛, որ հա՛յ ենք մենք,
Եղե՛լ ենք, կա՛նք ու կլինե՛նք։
02 05 92թ

Արի՛, եղբայր, ընկերոջ պես,
Արի՛, ընկեր, ախպոր նման,
Արի՛ ինքդ ինչպես կուզես,
Արի՛ գնանք մենք Հայաստան:
Հայրենիքիդ թե պետք չգա՛ս
Թեկո՛ւզ գործով հասարակ,
Էլ ինչպես՞ կհպարտանաս,
Որ հա՛յ ես, Հայկի ժառա՛նգ:
Ամեն ծաղիկ իր բո՛ւյրն ունի
Անմահական պարտեզում,
Պանդուխտն հանգիստ նինջ էլ չունի
Փառավոր դամբարանում:
Առանց այն էլ մի կե՛ս բուռ ենք,
Գոնե լինենք միասի՛ն,
Այսքան տարի դռնեդո՛ւռ ենք,
ՈՒ կարոտ ենք Մասիսի՛ն:
Արի՛ թեկուզ կյանքի գնով,
Արի գնանք փրկության,
Արի՛ այսօր կարոտ սրտով,
Արի՛ գնանք Հայաստա՛ն: 13 07 92թ
Գնացե՛ք, հավքե՛ր,դուք երա՜մ-երա՜մ,
Թող որ վայրկյանվի՛ձեր հեռո՜ւ ճամփան,
Գնացե՛ք դեպի մեր տուն՝ Հայաստան,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:
Էն սուրբ քարերի՛ն,էն հո՛ղ ու ջրի՛ն,
Տարե՛ք արևներ հայ ծնողներին,
Գնացե՛ք,գտեք քաղցր հանգրվան,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:
Կապույտ երկինքը ձեր թևին առած,
Հայ մանուկներին տարեք սրտաբաց,
Որ ծաղկեն ծառեր հայոց փրկության,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:
Իմ նախշուն հավքեր,թռե՛ք անվեհեր,
Հայոց հարսներին տարեք համբույրնե՛ր,
Բարևնե՛ր տարեք լավ ընկերությա՛ն,
Տարե՛ք կարոտը պանդուխտ հայության:
14 12 97թ.
Комментариев нет:
Отправить комментарий