Բանաստեղծի ըմբոստ մտքին,մի՛ բռնանա, Նրա ցանած ծաղիկների՛ն, մի՛ սպառնա, Ոչ մի ձևո՛վ, դու մի՛ փորձի, Անհնար է, լա՛վ հասկացի: Թեկուզ դատե՛ս, դատապարտե՛ս, Շղթայակապ զնդս՛ն նետես, Լեզու՛ն կտրես, աչքե՛րն հանես, Միևնույն է, դու դրանով քո ուզածին, դժվար հասնես: Լինի բանտու՛մ, թե աքսորու՛մ, Լինի ձորում՝ անդնդախոր, թե մու՛թ հորում… Էլի ըմբոստ իր ճախրանքով, Դեպի երկինք կելնի թափով, Ազատության տենչով լեցու՛ն, Գովքը կանի գեղեցկությա՛ն, արդարությա՛ն, սի՛րո, բարու՛, հո՛գով արթուն: Անհնար է խեղդել մի բա՛ն, որ չե՛ս տեսնում, Չե՛ս շոշափում,չե՛ս նկատում ու չե՛ս զգում, Չի ենթարկվում ոչ մի ուժի՛, Դու նրա մեջ մի՛ ներխուժի: Այն ծնվում է սիրո շնչի՛ց ու թռիչքից, Թևածում է քամու նման՝անկա՛խ երկրային արգելքից, Մաքրագործված լուսե թևո՛վ, Անբնական սիրո ձևո՛վ… Թեժ պորտկումով տաք շուրթե՛րի, Կամ շտապում թղթին դաջվել, անձայն պարով հեզ մատնե՛րի, ՈՒ երկնում է ի լու՛ր մարդկանց, ըմբոստ միտքը, Դառնում է կյա՛նք,կյանքից ծնված ասելիքը, Բերնեբերան,կամ գրեգիր տարածվելո՛վ, Հասնում ծարա՛վ, ու պրպտող ուղեղներին, ներծծվելով, Ու կամրջում երկինքները լուսաբացի՛, Դառնում դրոշ, արդարությա՛ն ու բերկրանքի՛, Բուժում սրտե՛ր,բացում աչքե՛ր ու ճամփանե՛ր, Հուսադրու՛մ,տալիս թևե՛ր ու սլանում դարե՛րն ի վեր: Դու մի՛ փորձի կառավարել,կամ անոգուտ արհամարել, Այլ հարգանքո՜վ ու հմայքո՜վ,գորովալից սե՛ր ամբարել, Ճշտի ջա՛հը,ոչ թե որպես կրակայրի՛չ օգտագործել, Այլ միասի՛ն,մութ ու խավար ուղիները լույսո՛վ օծել: Ըմբոստ միտքը՛, պետք է շոյել, գործով բարու՛ ու արդարի, Որ ըմբոստը՛, էլ չլինի, լինի միտքը՛էն հանճարի, Որ գովերգի երանգնե՛րը գեղեցկության, Սիրո՛,բարու՛,արդարությա՛ն: Որ մեղավոր այս աշխարհու՛մ,մեկտեղ ցանվի, Միասնության սե՛րն ու բարի՛ն փառաբանվի, Որ հանճարե՛ղ երկնի միտքը, հոգին երգի՛ թովիչ ձայնով, Ու հոգևոր երգը ցնծա՛, աղո՛տք դառնա աստծո սիրով: 28 07 11թ
Комментариев нет:
Отправить комментарий