ԱՉՔՍ ՃԱՄՓԻԴ ՄՆԱՑ
                            
Չքնաղ իմ սիրուհի,աչքս ճամփիդ մնաց,
Հեռացար ինձանից՝վարսերդ ճոխ թռած,
ՈՒ դեռ լավ եմ հիշում դեմքիդ հեզ ծիծաղը,
Հիշում եմ հայացքդ ու աչքերիդ  խաղը:

ՈՒ միշտ ինձ թվում է թե նորից ես գալու,
Եվ մեր կիսատ երգը ինքդ ես ավարտելու,
Հույս եմ տալիս ես ինձ ու ինքս ինձ խորհում,
Քո վերջին խոսքերն եմ անվերջ մտաբերում:

Բայց դեռ հավատում եմ, որ կդառնաս էլի,
Դեռ երկար կխոսենք,մի բան էլ ավելի,
Կգաս հաստատակամ՝վարսերդ ճոխ փռած,
Կլինենք միասին՝ հոգով-սրտով ձուլված:
                                                03 05 92թ

Комментариев нет:

Отправить комментарий