Մ Ա Յ Ր Ի Մ
Մայր իմ՝ աստծո հրեշտակ,
Հոգուս անշեջ արեգակ,
Մայր իմ՝ աստղից իջած հուր,
Կյանքս սնող անմահ ջուր:
Մայր իմ՝ օջախիս ծաղիկ,
Շուրթերիս անուշ տաղիկ-
Մայր իմ՝ գարնան ծաղկաբույր,
Աստծո դստեր, աստծո քույր:
Մայր իմ՝ անկեղծ աստծո սեր,
Զուլալ աղբյուր լուսաբեր,
Մայր իմ հոգի՛, մայր իմ կյանք՛,
Ինձ համար ամենից թա՛նկ:
Մայր իմ՝ աչքիս պայծառ լույս,
Գիշերներիս արշալույս,
Մայր իմ՝ երա՛զ, իսկությու՛ն,
Կյանքիս մուրա՛զ, վեհությու՛ն:
Մայր իմ քնքու՛շ, մայր իմ հե՛զ,
Ներո՛ղ, բարի՛ աստծո պես,
Մայր իմ՝ սրտիս անգին գանձ,
Մայր իմ հոգի՛ ու աստվա՛ծ:
23 04 93թ.
Комментариев нет:
Отправить комментарий