ԿՅԱՆՔՆ  ԱՅՍՈՐ

Չարն ու բարին հակառակ,
Մարդկանց սրտում մի կրակ,
Ցա՛վն ու դա՛վը միասին
Բեռ են մարդկության ուսին:
Սուտ ու կեղծ ախպերություն,
Գրպանի ընկերություն,
Նախա՛նձ ու չա՛ր բարեկամ,
Ա՜խ, այս կյանքին չկա համ:
Գլխավորը՝ անգլուխ,
Ալևորը՝ անպտուղ,
Սիրահարը՝ առանց սեր,
Վանականը՝ առանց տեր:
Այս փուչ կյանքում ի՞նչն է ճիշտ,
Միայն այն՝,որ ունենք վիշտ,
ԵՎ արդյոք կա՞ մարդկություն,
Մարդկանց սրտում՝ մաքրություն:
ՈՒմ վրա էլ դնես հույս,
Կինը էլ չի՛ դառնա կույս,
Կորցրածը ետ չի՛ գա
ՈՒնեցածիդ դու գթա:
Որքան լինես բանիմաց,
Թե սայթակե՛ս, կընկնես ցած,
Կյանքում եղիր մի՛շտ արթուն,
ՈՒ մի՛ հավատա մարդուն:
Իմ խոսքերը այս փորձված,
Ճշտիս վկա՛ն է աստված,
Որքան ձգտես լավությա՛ն,
Չե՛ս հանդիպի մարդկության:
Վարդին՝ փո՛ւշն է վահան,
Հողին՝ մա՛րդն է պահապան,
Գլխարկդ ճի՛շտ գլխիդ դիր,
Խելոք մարդուն մի՛շտ հարգիր:
Անլուրջ կյանքի այս ծովում,
Մարդիկ մեղքերն են բովում,
Ճիշտը՝ ստի փեշի տակ,
ՈՒ կեղծիքը՝ անհատակ:
Մարդի՛կ, բա՛վ է մնաք կույր,
Արյունը չի դառնա ջուր,
Կյա՛նքն է անդարձ ճանապարհ,
Եկեք չապրե՛նք մութ, խավար:
Բերեք այրե՛նք սուտը սև,
ՈՒ այս կյանքին տանք ճի՛շտ ձև,
Որ ծառերն էլ ճի՛շտ ծաղկեն,
ՈՒ մարդիկ իրար հարգեն:
                                     17 11 95թ

Комментариев нет:

Отправить комментарий