Ճ Ա Կ Ա Տ Ա Գ Ի Ր

Աշխարհիս մեջ հայ ազգը մեր,
Տառապել է դարեր ի վեր,
Բութ ազգերը որպես նվեր
Պարգևել են ջարդ ու ավեր:

    Հրկիզե՛լ են ու թալանե՛լ,
    Գյուղ ու քաղաք տեղահանե՛լ,
    Սար ու ձորեր, ծովեր բանտե՛լ
    Ու մահվան են դատապարտե՛լ:

Դատապարտե՛լ ու զարկե՛լ են,
Ամեն զարկի հետ ջարդե՛լ են
Ինչքա՞ն ջարդել կատաղե՛լ են,
Կենդանի մարդկանց թաղե՛լ են:

    Դաժանորեն մորթոտե՛լ են,
    Գազանաբար հոշոտե՛լ են,
    Լեզուներն են քոքից հանե՛լ,
    Ու ծերերին պատին գամե՛լ:

Բռնաբարե՛լ աղջիկներին,
Բռնե՛լ, տարե՛լ մանուկներին,
Խոշտանգե՛լ են հղի կանանց,
Ու այրե՛լ են տղամարդկանց:

    Ծաղկած հողն են բռնի մտե՛լ,
    Ու ողջ երկիրն անապատե՛լ,
    Դարեր ի վեր կոտորե՛լ են ,
    Ու ավելի կատաղե՛լ են:

Եվ ինչպիսի՞ լկտիությա՛մբ,
Ինչպիսի՞ նենգ խաբեությա՛մբ,
Մեր հավա՛տն են փորձել փոխել,
Վանականների՛ն են կախել:

    Եվ վճռե՛լ են վերջնական,
    Որ վերացնեն ճի՛չն ել մանկան,
    Որ հայերին այնքան տանջե՛ն
    Մինչև վերջին հայը ջնջե՛ն:

Բայց ի վերջո արթնացե՛լ ենք,
Սողուններին հասկացե՛լ ենք,
Ոտքի կանգնել հանուն ազգի՛,
Հանուն հոգու սո՛ւրբ հավատի:

    Քիչ ենք եղե՛լ, բայց կռվե՛լ ենք,
    Կռիվների մեջ թրձվե՛լ ենք,
    Ու թե դարձել ենք նահատակ,
    Բայց չե՛նք ջնջվել հիմնահատակ:

Թեև եղե՛լ ենք ցիր ու ցան,
Բայց վերցրե՛լ ենք հրացան,
Ու կանգնե՛լ ենք բաց ճակատով,
Ազգը փրկելո՛ւ հավատով:

    Մարտնչե՛լ ենք գիշեր ու զօր,
    Որ ազատե՛նք մեր սար ու ձոր,
    Որ ազատե՛նք մեր հող ու վանք,
    Որ չպղծե՛ն մեր գիրը թանկ:

Կին ու մանուկ, ծեր ու ջահել,
Կռվե՛լ ենք մեր ազգը պահել,
Պահե՛լ ոգին մեր հայ ազգի,
Պահե՛լ ենք մեր ուժը բազկի:

    Փրկե՛լ ենք մեր ազգը ջարդից,
    Ու չե՛նք վերացել աշխարհից,
    Ու եղել ենք մեր գլխին տե՛ր,
    Գազաններին չե՛նք դարձել կեր:

Մենք եղե՛լ ենք, կա՛նք, կմնա՛նք,
Պիտի աճե՛նք ու շատանա՛նք,
Պիտի ծաղկե՛նք գարնան նման
Ձմեռները թող գա՛ն, գնա՛ն:

    Հայ ազգը միշտ վա՛րդ է եղել,
    Աշխարհի մեջ զա՛րդ է եղել,
    Ու թող աշխարհը իմանա՛,
    Որ հայը կա՛ ու կմնա՛:
                          18 09 92թ.

Комментариев нет:

Отправить комментарий