Տ Ա՛ Ր    Ի Ն Ձ    Ա Ր Ծ Ի Վ


Արի՛ արծիվ, ընկերանանք միասին,
Ինձ ա՛ռ թևիդ, տար հասցրու Մասիսին,
Տա՛ր ինձ, Վանա ծովս տեսնեմ փափակած,
Մի կուշտ խմեմ, էն ջրի՛ն եմ կարոտած:

Տա՛ր ինձ Սասուն, թիկնեմ Սասնա սարերին,
Շա՛տ եմ կարոտ իմ հայրենյաց քարերին,
Իմ սուրբ երկիր՝ Հայաստանս առանց հայ,
Ծվարել ենք մի բուռ հողում վա՜յ մեզ, վա՜յ:

Արի՛ արծիվ ինձ ա՛ռ թևիդ, տա՛ր ինձ Մուշ,
Տա՛ր ինձ տեսնեմ իմ պապերի հողն անուշ,
Տա՛ր ինձ արծիվ՝ հայոց երկիրս տեսնեմ,
Էն սուրբ հողի՛ց ա՜խ ծով կարոտս առնեմ:
                                                     04 03 93թ.




Комментариев нет:

Отправить комментарий