Ա  Ր  Գ  Ա  Մ     Ա  Փ  Ր  Ի  Կ  Յ  Ա  Ն
Շատ հարգելի այցելո՛ւ,
Տողերս քե՛զ են հլու,
Եթե որոշես կարդա՛լ,
Խոհերիս ծանոթանա՛լ,
Թե կարծիքդ էլ հայտնե՞ս, Գո՛հ կլինեմ պարզապես: 
   Անտառի մեջ նորատունկ եմ
ՈՒ փորձում եմ մեծանալ,
Մարդկությանը աննկատ եմ,
Դեռ ջանում եմ բարձրանալ:
Արդյոք մարդիկ կնկատե՞ն,
Թե,՞ կթողնեն անտարբեր,
Գուցե՞դեռ շի՛վ, մեջքս կոտրեն,
Գուցե՞,մնամ ես անտեր:
                    17 02 92 թ
 



                                    ԱԿՆԱՐԿ
 
Եթե մի օր՝անսանձ քամու պաղ գգվանքը թևանցուկ,
Որպես գարնան անուշ հովիկ,խաբկանքը տա քեզ ծածուկ,
Դու մի՛փորձի ձայնակցել,երբ մեղեդին է օտար,
Մեղու՛ն ամեն ծառ ու ծաղկից,չի՛հավաքում լավ նեկտար:

Ամեն լացի ետ մի՛ դարձի,լաց կա՝ կանչ է բռնության,
Ամեն ժպիտ՝դեռ ծիծաղ չէ՛, խինդ կա՝սերմն է դառնության,
Անձայն երգի բառե՛րը չէն.այլ առի՛թն է կարևոր,
Վերքի ցավից էլ առավել՝խոսքի՛ց է մարդ վիրավոր:

Դու քամու հե՛տ,թե կրակի՛,ջրի հե՛տ էլ մի՛ խաղա,
Դու քո ճամփո՛վ,թռչունը վե՛ր,ձուկն էլ ջրում թող լողա,
Գիրքը՝ունի երկու երես,մարդն էլ նման է գրքի,
Կյանքդ ապրիր համեստ ու հեզ,բայց քեզ երբե՛ք մի զրկի:

                                                          04 03 09թ
Ա Յ Բ ՈՒ Բ Ե Ն
                     

Այբուբեն կոչված լեզո՛ւ մայրենի,
Բալասան ազգի՛ս,երկրին հայրենի,
Գարնանահրաշ,մի՛շտ բուրումնավետ,
Դարեր ու դարեր ապրու՛մ ես հավէտ:
Եղեռնի միջով անց՛ար անվնաս
Զինված տառերով զորավա՛ր իմ խաս,
Էլ ոչ մի ոս՛ոխ քեզ չի՛ մոտենա,
Ընդմիշտ դու մե՛րն ես,քեզ չե՛նք մոռանա:
Թա՛գն ես դու հայոց,լեզվի թագավո՛ր,
Ժայռից էլ ամուր կանգո՛ւն ես,հզո՛ր,
Իզուր չի՛,մեծն Մաշտոցն հորինել,
Լեզուն մայրենի,քեզնո՛վ է պահել:
Խորհրդավո՛ր են տառերդ բոլոր,
Ծիածանակե՛րտ,գունե՛ղ,զորավո՛ր,
Կռվի դաշտում էլ փրկել ես հայի՛ն,
Հայը քեզնով է ջախջախել Շահի՛ն:
Ձեռք-ձեռքի տված տառերդ իրար հե՛տ
Ղեկավարել են հայ ազգին հավե՛տ,
Ճանապարհ են միշտ ցույց տվել արդա՛ր՛
Մեսրոպ Մաշտոցի սուրբ հոքով հանճա՛ր:
Յոթ հազար անգամ խոցվել ես սրո՛վ,
Նենգ ոսոխները այրել են հրո՛վ,
Շատ են քեզ ջնջե՛լ,բայց մնացե՛լ ես,
Ոսկի՛ ես եղել ու շենացե՛լ ես:
Չքնաղ այբուբե՛ն՝ հայ ազգի փրկի՛չ,
Պտղատու ծա՛ռ ես,ազգի արարի՛չ,
Ջա՛հ ես դու վառված հայության ճամփին,
Ռազմի դաշտու՛մ, զինվորի կողքի՛ն:
Սյու՛նն ես հայոց տան ու շո՛ւնչը հայի,
Վե՛հ է քեզանով լեզո՛ւն մայրենի,
Տա՛ղ ես շուրթերիս ու ե՛րգ ես ծնում,
Րոպե՛ անգամ քեզ չե՛նք մոռանում:
Ցանկացած հայի շուրթերի շաղի՛կ
ՈՒ հայոց լեզվի արարող ծաղի՛կ,
Փա՛ռք քեզ,ով Մաշտո՛ց, ազգի պահապա՛ն,
Քո անմահ գործո՛վ, հայերը ապրա՛ն...
ԵՎ ինչքան հա՛յը,աշխարհում ապրի՛,
Օրհնյալ գրե՛րդ պիտի սովորի,
Ֆիդայու գո՛րծդ պիտի մի՛շտ oրհնի:                                        17 06 93թ

 ՈՒԶԱԾ ՉՈՒԶԱԾՍ
Այս փուչ աշխարհում, ոչինչ չե՛մ ուզում, Ո՛չ հարստություն, ո՛չ գահ, ո՛չ գանձեր, Չե՛մ էլ ցանկանում պաշտոններ բազում, Ախ չունեմ նույնիսկ փառավոր իղձեր: Միայն ուզում եմ, որ մա՛րդ, մարդ լինի, Թե մա՛րդ, մա՛րդ չեղավ, էլ ի՞նչ մարդ է նա, ՈՒզում եմ մա՛րդը, նամարդ չլինի, Չլինի կարի՛ճ,կամ էլ սատանա: ՈՒզում եմ մարդի՛կ, լինեն բարիացկամ, Լինեն կողմնապա՛հ, քննարկվող ճշտի, ՈՒ բարի գործեր անեն ինքնակա՛մ, Որ էլ արցունքնե՛ր չհոսեն վշտի: Ոչինչ չե՛մ ուզում, անձամբ ինձ համար, ՈՒզում եմ համայն մարդկության բարին, Չե՛մ ուզում մարդիկ լինեն վշտահար, ՈՒզում եմ բարին, տիրի աշխարհին:                                             01 08 92թ




      ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
         

Երբ սլանում ես դու մտքով այցի,
Անցնելիք ճամփից էլ մի վախեցի,
Քայլքդ հաստատուն երթով աներեր,
Ճախրանքիդ համար մի փնտրիր թևեր:

Պարզապես ճախրիր մտքիդ համընթաց,
Մեղեդու շնչով հույսիդ դուռը բաց,
ՈՒ նպատակիդ լույսին ճշմարիտ,
Խնամքով փարվիր հայացքով վճիտ:

Քեզ հետ վերցրու խիղճդ մանկության,
Երազիդ պայծառ լույսը բարության,
Հոգուտ թագնված խինդը տար քեզ հետ,
Որ բարով գնաս, բարով դառնաս ետ:
                                     21 02 10թ




       ԱՉՔՍ ՃԱՄՓԻԴ ՄՆԱՑ
                            
Չքնաղ իմ սիրուհի,աչքս ճամփիդ մնաց,
Հեռացար ինձանից՝վարսերդ ճոխ թռած,
ՈՒ դեռ լավ եմ հիշում դեմքիդ հեզ ծիծաղը,
Հիշում եմ հայացքդ ու աչքերիդ  խաղը:

ՈՒ միշտ ինձ թվում է թե նորից ես գալու,
Եվ մեր կիսատ երգը ինքդ ես ավարտելու,
Հույս եմ տալիս ես ինձ ու ինքս ինձ խորհում,
Քո վերջին խոսքերն եմ անվերջ մտաբերում:

Բայց դեռ հավատում եմ, որ կդառնաս էլի,
Դեռ երկար կխոսենք,մի բան էլ ավելի,
Կգաս հաստատակամ՝վարսերդ ճոխ փռած,
Կլինենք միասին՝ հոգով-սրտով ձուլված:
                                                03 05 92թ

ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԵՍ


 Որքան էլ գրե՛ս,
Թղթերը մրե՛ս,
Ոչ միայն գրո՛վ պիտի պայքարես,
Ոչ միայն խոսքո՛վ,
Այլ արդա՛ր գործով:
Պիտի՛ պայքարես
Հանուն աշխարհի բարեկեցությա՛ն,
Հանուն մարդկային մտածողությա՛ն,
Ճիշտ գաղափարի՛,
Ու արդա՛ր լուծում գտնելու համար:
Անհաս թվացող
Աստղերի գահի՛ն,հասնելու համար,
Որպեսզի բացվեն բյու՛ր գաղտնիքները աստղաբույլերի,
Որ մինչև հիմա՛, դեռ մու՛թ են մնում:
Պիտի՛ պայքարես
Սանձարձակ դարի՛սանձը բռնելու,
Եվ ճիշտ ճանապարհ փնտրելու համար,
Հանուն լուսավառ պայծառ օրերի՛,
Հանուն հավատի՛:
Պիտի՛ պայքարես...
Պիտի՛ ստեղծես...
Ո՛չ միայն գրով,
Թղթե՛ր մրելով,
Այլ հասուն մտքի արդար գործերո՛վ,
Ջանասիրությա՛մբ,հոգու դրդումո՛վ,
Պիտի՛ պայքարես...
                                    14 07 92թ


  ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
     

Օրացույցի թերթերի պես հատ առ հատ,
Մեր օրերն են պոկվում,անցնում աննկատ,
Եվ ամեն ժամն ինչպես տերևը՛ ծառի,
Պտտվելով պարում է լուռ ու հանգչում գի՛րգն անտառի:

ՈՒ գրվում է կյանքի գիրքը տող առ տող,
Ծիածանի գույների՛ պես արևշող,
ՈՒ կիտվում է ձյունը գրքի գլխարկի՛ն,
Պաղ սավանով ծածկում է այն,ու թողնում լո՛կ մեղեդին:

                                           12 01 96 թ




ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԸՄԲՈՍՏ ՄԻՏՔԸ
Բանաստեղծի ըմբոստ մտքին,մի՛ բռնանա,
Նրա ցանած ծաղիկների՛ն, մի՛ սպառնա,
Ոչ մի ձևո՛վ, դու մի՛ փորձի,
Անհնար է, լա՛վ հասկացի:
Թեկուզ դատե՛ս, դատապարտե՛ս,
Շղթայակապ զնդս՛ն նետես,
Լեզու՛ն կտրես, աչքե՛րն հանես,
Միևնույն է, դու դրանով քո ուզածին, դժվար հասնես:
Լինի բանտու՛մ, թե աքսորու՛մ,
Լինի ձորում՝ անդնդախոր, թե մու՛թ հորում…
Էլի ըմբոստ իր ճախրանքով,
Դեպի երկինք կելնի թափով,
Ազատության տենչով լեցու՛ն,
Գովքը կանի գեղեցկությա՛ն, արդարությա՛ն, սի՛րո, բարու՛, հո՛գով արթուն:
Անհնար է խեղդել մի բա՛ն, որ չե՛ս տեսնում,
Չե՛ս շոշափում,չե՛ս նկատում ու չե՛ս զգում,
Չի ենթարկվում ոչ մի ուժի՛,
Դու նրա մեջ մի՛ ներխուժի:
Այն ծնվում է սիրո շնչի՛ց ու թռիչքից,
Թևածում է քամու նման՝անկա՛խ երկրային արգելքից,
Մաքրագործված լուսե թևո՛վ,
Անբնական սիրո ձևո՛վ…
Թեժ պորտկումով տաք շուրթե՛րի,
Կամ շտապում թղթին դաջվել, անձայն պարով հեզ մատնե՛րի,
ՈՒ երկնում է ի լու՛ր մարդկանց, ըմբոստ միտքը,
Դառնում է կյա՛նք,կյանքից ծնված ասելիքը,
Բերնեբերան,կամ գրեգիր տարածվելո՛վ,
Հասնում ծարա՛վ, ու պրպտող ուղեղներին, ներծծվելով,
Ու կամրջում երկինքները լուսաբացի՛,
Դառնում դրոշ, արդարությա՛ն ու բերկրանքի՛,
Բուժում սրտե՛ր,բացում աչքե՛ր ու ճամփանե՛ր,
Հուսադրու՛մ,տալիս թևե՛ր ու սլանում դարե՛րն ի վեր:
Դու մի՛ փորձի կառավարել,կամ անոգուտ արհամարել,
Այլ հարգանքո՜վ ու հմայքո՜վ,գորովալից սե՛ր ամբարել,
Ճշտի ջա՛հը,ոչ թե որպես կրակայրի՛չ օգտագործել,
Այլ միասի՛ն,մութ ու խավար ուղիները լույսո՛վ օծել:
Ըմբոստ միտքը՛, պետք է շոյել, գործով բարու՛ ու արդարի,
Որ ըմբոստը՛, էլ չլինի, լինի միտքը՛էն հանճարի,
Որ գովերգի երանգնե՛րը գեղեցկության,
Սիրո՛,բարու՛,արդարությա՛ն:
Որ մեղավոր այս աշխարհու՛մ,մեկտեղ ցանվի,
Միասնության սե՛րն ու բարի՛ն փառաբանվի,
Որ հանճարե՛ղ երկնի միտքը, հոգին երգի՛ թովիչ ձայնով,
Ու հոգևոր երգը ցնծա՛, աղո՛տք դառնա աստծո սիրով:
                                                                            28 07 11թ
         ՀԱՅՐ ԻՄ ԹԱԳԱՎՈՐ
               

Հա՛յր իմ,ճերմակած,բայց ո՛չ ծերացած,
Փորձության ճամփով դեռ վաղու՜ց անցած,
Դու՛,ճիշտ չափանիշ մա՛րդ հասկացության,
Անսփառ աղբյուր՝ խղճի, բարության:

Շա՜տ ես չարչարվել,դեռ մանկուց ի վեր,
Շա՜տ են քեզ բաժին ընկել խոր ցավեր,
Բայց չե՛ս վհատվել,եղե՛լ ես արթուն,
Սարի պես ամու՛ր,մնացել կանգուն:

Կյանքում ապրել ես արդա՛ր քրտինքով,
Եղել հասարակ,սուրբ ա՛ղ ու հացո՛վ,
Ճակատդ միշտ բաց ու դուռդ՝լայնքին
Շտա՛պ ոգնություն եղել ամենքին:

Երբեկ չե՛ս ձգտել դու հարստության,
Բայց ունես գանձեր՝ ծով իմաստության,
Խոսքերը քո՝ կիրթ,քո խորհուրդները
Գնահատե՛լ են հասկացողները:

Հարգանք ու պատի՛վ ունես ամեն ուր,
Հպա՛րտ եմ քեզնով,ի՛մ աստվածատուր,
Օջախդ միշտ վառ անշեջ կրակով,
Ինքդ թագավոր՝օծված սուրբ թագով:

Գահդ միշտ զորեղ,ձեռքիդ գավազան,
Հոգիդ դրախտի պարտե՛զ սրբազան,
Կաղնու պես ամու՛ր,կյանքդ՝դարավոր,
Քո ցա՛վը տանեմ,հա՛յր իմ,թագավոր:
                                        06 03 98թ
  Մ Ա Յ Ր   Ի Մ Մայր իմ՝ աստծո հրեշտակ, Հոգուս անշեջ արեգակ, Մայր իմ՝ աստղից իջած հուր, Կյանքս սնող անմահ ջուր: Մայր իմ՝ օջախիս ծաղիկ, Շուրթերիս անուշ տաղիկ- Մայր իմ՝ գարնան ծաղկաբույր, Աստծո դստեր, աստծո քույր: Մայր իմ՝ անկեղծ աստծո սեր, Զուլալ աղբյուր լուսաբեր, Մայր իմ հոգի՛, մայր իմ կյանք՛, Ինձ համար ամենից թա՛նկ: Մայր իմ՝ աչքիս պայծառ լույս, Գիշերներիս արշալույս, Մայր իմ՝ երա՛զ, իսկությու՛ն, Կյանքիս մուրա՛զ, վեհությու՛ն:  Մայր իմ քնքու՛շ, մայր իմ հե՛զ,  Ներո՛ղ, բարի՛ աստծո պես, Մայր իմ՝ սրտիս անգին գանձ, Մայր իմ հոգի՛ ու աստվա՛ծ:                          23 04 93թ. 

    ԿՅԱՆՔՆ  ԱՅՍՈՐ

Չարն ու բարին հակառակ,
Մարդկանց սրտում մի կրակ,
Ցա՛վն ու դա՛վը միասին
Բեռ են մարդկության ուսին:
Սուտ ու կեղծ ախպերություն,
Գրպանի ընկերություն,
Նախա՛նձ ու չա՛ր բարեկամ,
Ա՜խ, այս կյանքին չկա համ:
Գլխավորը՝ անգլուխ,
Ալևորը՝ անպտուղ,
Սիրահարը՝ առանց սեր,
Վանականը՝ առանց տեր:
Այս փուչ կյանքում ի՞նչն է ճիշտ,
Միայն այն՝,որ ունենք վիշտ,
ԵՎ արդյոք կա՞ մարդկություն,
Մարդկանց սրտում՝ մաքրություն:
ՈՒմ վրա էլ դնես հույս,
Կինը էլ չի՛ դառնա կույս,
Կորցրածը ետ չի՛ գա
ՈՒնեցածիդ դու գթա:
Որքան լինես բանիմաց,
Թե սայթակե՛ս, կընկնես ցած,
Կյանքում եղիր մի՛շտ արթուն,
ՈՒ մի՛ հավատա մարդուն:
Իմ խոսքերը այս փորձված,
Ճշտիս վկա՛ն է աստված,
Որքան ձգտես լավությա՛ն,
Չե՛ս հանդիպի մարդկության:
Վարդին՝ փո՛ւշն է վահան,
Հողին՝ մա՛րդն է պահապան,
Գլխարկդ ճի՛շտ գլխիդ դիր,
Խելոք մարդուն մի՛շտ հարգիր:
Անլուրջ կյանքի այս ծովում,
Մարդիկ մեղքերն են բովում,
Ճիշտը՝ ստի փեշի տակ,
ՈՒ կեղծիքը՝ անհատակ:
Մարդի՛կ, բա՛վ է մնաք կույր,
Արյունը չի դառնա ջուր,
Կյա՛նքն է անդարձ ճանապարհ,
Եկեք չապրե՛նք մութ, խավար:
Բերեք այրե՛նք սուտը սև,
ՈՒ այս կյանքին տանք ճի՛շտ ձև,
Որ ծառերն էլ ճի՛շտ ծաղկեն,
ՈՒ մարդիկ իրար հարգեն:
                                     17 11 95թ

ՍԹԱՓՎԵՔ ՄԱՐԴԻԿ

Այսօր էլ մի օր,
Այսպես ամեն օր
Վաղ արշալույսից մինչ իրիկնամութ,
Ճո՛խ անց ու դարձ է շուկա ու խանութ:
Անվերջ հեղեղում մարդկային հոսքի,
Առնու՛մ են, ծա՛խում, արծաթ ու ոսկի,
Մեծ խառնաշփոթ, աղմու՛կ, աղաղա՛կ,
Ամեն մի անկյու՛ն, հարվա՛ծ ու դանակ,
Շշերի թափո՛ր, կենացի զնգո՛ց,
Ամե՛ն մի շենքի՛ց, մի հարայհրոց:
Սա՛ էլ օր հաշվենք,
Մյուսի՛ն անցնենք
Բայց մյուս օ՛րն էլ, չկա՛ նորություն,
Հնի համեմա՛տ, չկա՛ մաքրություն,
Նու՛յն փողոցներն են, նույն կե՛ղտն ու փոշի՛ն,
Կարմիր կո՛վն երբեկ, չի՛ փոխի կաշին:
Այս է ամեն օր, ամեն մի ժամի,
Թշվա՛ռ են մարդիկ, մահի՛ն արժանի,
Չե՛ն էլ ցանկանում աշխարհը փոխել,
Անցածը նորից քի՛չ զանազանել:
ճիշտն ասած աստվա՛ծ
Շատ է զայրացած...
Անգլո՛ւխ մարդիկ, աշխա՛րհն են լափում,
Պղձու՛մ են լավը, խոտա՛ն են սփռում,
Կարծու՛մ են բարի գո՛րծ են կատարում,
Երբ ծաղկած ծա՛ռ են արմատից հանում:
Վատն այնքան շա՛տ է մարդկանց ամբոխում,
Որ հաճախ լավի, գլուխն են կոխում,
Ցավո՜ք, պատկերը այս է աշխարհի,
Թե այսպես գնա... կյանքն էլ կմարի:
Ի՞նչ արած սա է,
Վերջն էլի շա՛հ է...
Միթե՞ ելք չկա չարը մարելու,
Գուցե նորի՞ց է Հիսուսը գալու,
Ի վերջո մա՛րդ ենք, մտա՛ծել գիտենք,
Միթե՞ ամեն ինչ, պիտի կործանենք,
Չե՞ որ աշխարհը, մե՛զ է ընծայված,
Ամեն մի բարիք, մարդու՛ն է տրված,
Դէ եկե՛ք մարդիկ, աշխարհը պահե՛նք,
Կործանենք չա՛րը, բարի՛ն ավետենք:
                                    04 06 92

          Տ Ա՛ Ր    Ի Ն Ձ    Ա Ր Ծ Ի Վ


Արի՛ արծիվ, ընկերանանք միասին,
Ինձ ա՛ռ թևիդ, տար հասցրու Մասիսին,
Տա՛ր ինձ, Վանա ծովս տեսնեմ փափակած,
Մի կուշտ խմեմ, էն ջրի՛ն եմ կարոտած:

Տա՛ր ինձ Սասուն, թիկնեմ Սասնա սարերին,
Շա՛տ եմ կարոտ իմ հայրենյաց քարերին,
Իմ սուրբ երկիր՝ Հայաստանս առանց հայ,
Ծվարել ենք մի բուռ հողում վա՜յ մեզ, վա՜յ:

Արի՛ արծիվ ինձ ա՛ռ թևիդ, տա՛ր ինձ Մուշ,
Տա՛ր ինձ տեսնեմ իմ պապերի հողն անուշ,
Տա՛ր ինձ արծիվ՝ հայոց երկիրս տեսնեմ,
Էն սուրբ հողի՛ց ա՜խ ծով կարոտս առնեմ:
                                                     04 03 93թ.






 Ճ Ա Կ Ա Տ Ա Գ Ի Ր

Աշխարհիս մեջ հայ ազգը մեր,
Տառապել է դարեր ի վեր,
Բութ ազգերը որպես նվեր
Պարգևել են ջարդ ու ավեր:

    Հրկիզե՛լ են ու թալանե՛լ,
    Գյուղ ու քաղաք տեղահանե՛լ,
    Սար ու ձորեր, ծովեր բանտե՛լ
    Ու մահվան են դատապարտե՛լ:

Դատապարտե՛լ ու զարկե՛լ են,
Ամեն զարկի հետ ջարդե՛լ են
Ինչքա՞ն ջարդել կատաղե՛լ են,
Կենդանի մարդկանց թաղե՛լ են:

    Դաժանորեն մորթոտե՛լ են,
    Գազանաբար հոշոտե՛լ են,
    Լեզուներն են քոքից հանե՛լ,
    Ու ծերերին պատին գամե՛լ:

Բռնաբարե՛լ աղջիկներին,
Բռնե՛լ, տարե՛լ մանուկներին,
Խոշտանգե՛լ են հղի կանանց,
Ու այրե՛լ են տղամարդկանց:

    Ծաղկած հողն են բռնի մտե՛լ,
    Ու ողջ երկիրն անապատե՛լ,
    Դարեր ի վեր կոտորե՛լ են ,
    Ու ավելի կատաղե՛լ են:

Եվ ինչպիսի՞ լկտիությա՛մբ,
Ինչպիսի՞ նենգ խաբեությա՛մբ,
Մեր հավա՛տն են փորձել փոխել,
Վանականների՛ն են կախել:

    Եվ վճռե՛լ են վերջնական,
    Որ վերացնեն ճի՛չն ել մանկան,
    Որ հայերին այնքան տանջե՛ն
    Մինչև վերջին հայը ջնջե՛ն:

Բայց ի վերջո արթնացե՛լ ենք,
Սողուններին հասկացե՛լ ենք,
Ոտքի կանգնել հանուն ազգի՛,
Հանուն հոգու սո՛ւրբ հավատի:

    Քիչ ենք եղե՛լ, բայց կռվե՛լ ենք,
    Կռիվների մեջ թրձվե՛լ ենք,
    Ու թե դարձել ենք նահատակ,
    Բայց չե՛նք ջնջվել հիմնահատակ:

Թեև եղե՛լ ենք ցիր ու ցան,
Բայց վերցրե՛լ ենք հրացան,
Ու կանգնե՛լ ենք բաց ճակատով,
Ազգը փրկելո՛ւ հավատով:

    Մարտնչե՛լ ենք գիշեր ու զօր,
    Որ ազատե՛նք մեր սար ու ձոր,
    Որ ազատե՛նք մեր հող ու վանք,
    Որ չպղծե՛ն մեր գիրը թանկ:

Կին ու մանուկ, ծեր ու ջահել,
Կռվե՛լ ենք մեր ազգը պահել,
Պահե՛լ ոգին մեր հայ ազգի,
Պահե՛լ ենք մեր ուժը բազկի:

    Փրկե՛լ ենք մեր ազգը ջարդից,
    Ու չե՛նք վերացել աշխարհից,
    Ու եղել ենք մեր գլխին տե՛ր,
    Գազաններին չե՛նք դարձել կեր:

Մենք եղե՛լ ենք, կա՛նք, կմնա՛նք,
Պիտի աճե՛նք ու շատանա՛նք,
Պիտի ծաղկե՛նք գարնան նման
Ձմեռները թող գա՛ն, գնա՛ն:

    Հայ ազգը միշտ վա՛րդ է եղել,
    Աշխարհի մեջ զա՛րդ է եղել,
    Ու թող աշխարհը իմանա՛,
    Որ հայը կա՛ ու կմնա՛:
                          18 09 92թ.